Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ Ծ ...

 

 

040.0931.120711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2011 թվականի N 931-Ա

 

i

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 1-Ի ԵՐԵՎԱՆ-ԱՇՏԱՐԱԿ, ԵՐԵՎԱՆ-ԱՐԱՐԱՏ ԵՎ ՏՐԱՆՇ 2-Ի ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 711-Ն որոշմամբ հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ 1-ի Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ և տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների վերակառուցման մանրամասն նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում իրականացնել նախագծի հատուկ համալիր փորձաքննության աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` փորձաքննական աշխատանքներն ավարտելուց հետո ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 30-ի

N 931-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հ. Բեգլարյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

                        (հանձնաժողովի նախագահ)

 

    Է. Բարսեղյան      - ՀՀ Արարատի մարզպետ

 

    Ս. Սահակյան       - ՀՀ Արագածոտնի մարզպետ

 

    Ռ. Ալավերդյան     - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

    Լ. Շահվերդյան     - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի տեղակալ

 

    Ա. Սամուելյան     - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Ֆ. Բաշոյան        - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                        պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ա. Վանյան         - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                        պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության

                        տեսչության պետ

 

    Ա. Գիլոյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի

                        տեղական ինքնակառավարման վարչության պետ

 

    Ռ. Սարուխանյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                        ներդրումային քաղաքականության վարչության պետ

 

    Ս. Գլեչունց       - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                        իրավական ակտերի փորձաքննության վարչության

                        էլեկտրոնային տեղեկատվական բաժնի պետ

 

    Ա. Գևորգյան       - ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական

                        փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

    Կ. Բադալյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության «Հյուսիս-Հարավ

                        ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի

                        իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր

                        գործադիր տնօրենի պաշտոնակատար

 

    Հ. Քոչինյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության «Հայաստանի

                        ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի

                        գլխավոր տնօրեն

 

    Հ. Գյուլզադյան    - Երևանի  ճարտարապետաշինարարական համալսարանի

                        ավտոճանապարհներ և կամուրջներ ամբիոնի վարիչ

                        (համաձայնությամբ)

 

    Գ. Արշակյան       - «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական

                        փորձաքննություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

                        (համաձայնությամբ)

 

    Է. Մարտիրոսյան    - «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Է. Բեզոյան        - «Ճանապարհ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Վ. Ասատրյան       - «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ

                        (համաձայնությամբ)

 

    Ա. Գասպարյան      - «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն

                        (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.2011
N 931-Ա
Որոշում