Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.32-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0243/02/10

    դատարանի որոշում                                              2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0243/02/10

 

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Կ. Չիլինգարյան

                       Ա. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                    Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ         Ե. Սողոմոնյանի

                                      Վ. Աբելյանի

                                      Ս. Անտոնյանի

                                      Վ. Ավանեսյանի

                                      Ա. Բարսեղյանի

                                      Մ. Դրմեյանի

                                      Գ. Հակոբյանի

                                      Է. Հայրիյանի

                                      Տ. Պետրոսյանի

 

2011 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ Խաչատուր Մկրտչյանի հայցի ընդդեմ Ռոզա Ոսկանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2010 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Ռոզա Ոսկանյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Խաչատուր Մկրտչյանը պահանջել է բռնագանձել Ռոզա Ոսկանյանից 7.000.000 ՀՀ դրամ:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.10.2010 թվականի որոշմամբ Ռոզա Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.06.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոզա Ոսկանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 24.12.2010 թվականի դատավճռով հաստատված է համարվել, որ Խաչատուր Մկրտչյանը 12.03.2009 թվականից մինչև 30.12.2009 թվականն ընկած ժամանակահատվածում Ռոզա Ոսկանյանին ամսական 10 տոկոս տոկոսադրույքով տվել է 3.921.248 ՀՀ դրամին համարժեք 10.400 ԱՄՆ դոլար և 1.328.000 ՀՀ դրամ և ստացել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ` 1.001.250 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար և 152.000 ՀՀ դրամին համարժեք հագուստեղեն:

Այսինքն` նշված դատավճռով ապացուցվում է, որ Խաչատուր Մկրտչյանը Ռոզա Ոսկանյանին տվել է ոչ թե 7.000.000 ՀՀ դրամ, այլ 3.391.248 ՀՀ դրամին համարժեք 10.400 ԱՄՆ դոլար և 1.328.000 ՀՀ դրամ, իսկ Ռոզա Ոսկանյանն էլ Խաչատուր Մկրտչյանին վերադարձրել է որոշակի գումար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Խաչատուր Մկրտչյանի և Ռոզա Ոսկանյանի միջև 30.12.2009 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Խաչատուր Մկրտչյանը Ռոզա Ոսկանյանին պարտք է տվել 7.000.000 ՀՀ դրամ, իսկ Ռոզա Ոսկանյանը պարտավորվել է նշված գումարն ամբողջությամբ վերադարձնել մինչև 30.01.2010 թվականը (գ.թ. 11):

2) ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 24.12.2010 թվականի դատավճռով հաստատված է համարվել, որ Խաչատուր Մկրտչյանը 12.03.2009 թվականից մինչև 30.12.2009 թվականն ընկած ժամանակահատվածում Ռոզա Ոսկանյանին ամսական 10 տոկոս տոկոսադրույքով տվել է 3.921.248 ՀՀ դրամին համարժեք 10.400 ԱՄՆ դոլար և 1.328.000 ՀՀ դրամ և ստացել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ` 1.001.250 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար և 152.000 ՀՀ դրամին համարժեք հագուստեղեն: Նույն դատավճռով Խաչատուր Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել է տուգանքի` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 ՀՀ դրամի չափով (նշված դատավճիռը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Սույն գործով Դատարանը, բավարարելով Խաչատուր Մկրտչյանի հայցը, 23.06.2010 թվականի վճռի հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Ռոզա Ոսկանյանը Խաչատուր Մկրտչյանից 30.12.2009 թվականի փոխառության պայմանագրով վերցրել է 7.000.000 ՀՀ դրամ և պարտավորվել է վերադարձնել այն մինչև 30.01.2010 թվականը, սակայն չի կատարել նշված փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունը:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ռոզա Ոսկանյանի վերաքննիչ բողոքը, 26.10.2010 թվականի որոշմամբ Դատարանի 23.06.2010 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Սույն վճռաբեկ բողոքին կից Ռոզա Ոսկանյանը ներկայացրել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 24.12.2010 թվականի դատավճիռը, որով հաստատված է համարվել, որ Խաչատուր Մկրտչյանը 12.03.2009 թվականից մինչև 30.12.2009 թվականն ընկած ժամանակահատվածում Ռոզա Ոսկանյանին ամսական 10 տոկոս տոկոսադրույքով տվել է 3.921.248 ՀՀ դրամին համարժեք 10.400 ԱՄՆ դոլար և 1.328.000 ՀՀ դրամ և ստացել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ` 1.001.250 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար և 152.000 ՀՀ դրամին համարժեք հագուստեղեն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 24.12.2010 թվականի դատավճռով հաստատված վերոգրյալ հանգամանքը սույն գործով նոր երևան եկած հանգամանք է, քանի որ նշված դատավճռով հաստատվում է, որ Խաչատուր Մկրտչյանը 12.03.2009 թվականից մինչև 30.12.2009 թվականն ընկած ժամանակահատվածում Ռոզա Ոսկանյանին տվել է ոչ թե 7.000.000 ՀՀ դրամ, ինչպես հաստատված է համարել Դատարանը, այլ 3.921.248 ՀՀ դրամին համարժեք 10.400 ԱՄՆ դոլար և 1.328.000 ՀՀ դրամ, ինչպես նաև վերջինիցս ստացել է 1.001.250 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար և 152.000 ՀՀ դրամին համարժեք հագուստեղեն:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2011
N ԱՐԴ1/0243/02/10
Որոշում