Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿ ...

 

 

040.1023.290711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2011 թվականի N 1023-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԹԻՎ 2979-ԱՄ, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԹԻՎ 3920-ԱՄ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ 2-ՐԴ ԾՐԱԳԻՐ» ԹԻՎ 4267-ԱՄ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԹՌՉՆԱԳՐԻՊԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԹԻՎ 4178-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԹՌՉՆԱԳՐԻՊԻՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ» ԹԻՎ MDTF 058076 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՆՈՐՈԳՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի զարգացման միջազգային ընկերակցության միջև ստորագրված «Առողջապահության ֆինանսավորում և առողջության առաջնային պահպանման զարգացում», «Առողջապահական համակարգի արդիականացում», «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր», «Թռչնագրիպին նախապատրաստվածության ծրագիր» և «Թռչնագրիպին հակազդելու ծրագիր» վարկային, ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակներում իրականացված ծրագրերի համաձայն կառուցված, վերակառուցված և նորոգված շենքերի ու տարածքների շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Առողջապահության ֆինանսավորման բարելավում և առողջության առաջնային պահպանման զարգացում» թիվ 2979-ԱՄ, «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 3920-ԱՄ և «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» թիվ 4267-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում`

1) նոր կառուցված շենքերը` յուրաքանչյուրի սկզբնական արժեքով, սեփականության իրավունքով հանձնել 100 տոկոս պետական` մարզային ենթակայության բժշկական հաստատություններին` համաձայն N 1 հավելվածի.

2) նորոգված շենքերից յուրաքանչյուրի վերանորոգման արժեքով ավելացնել սույն որոշման N 2 հավելվածում ներկայացված` 100 տոկոս պետական` մարզային ենթակայության բժշկական հաստատությունների հաշվապահական հաշվեկշիռներում արտացոլված շենքերի հաշվեկշռային արժեքները.

3) համայնքային ենթակայության բժշկական հաստատությունների համար կառուցված շենքերը` յուրաքանչյուրի սկզբնական արժեքով, նվիրաբերել համայնքներին` համաձայն N 3 հավելվածի, կառուցված շենքերում բացառապես առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցելու նպատակով.

4) մարզային և համայնքային ենթակայության բժշկական հաստատությունների նորոգված շենքերից յուրաքանչյուրի վերանորոգման արժեքով ավելացնել սույն որոշման N 4 հավելվածում ներկայացված և համայնքների հաշվապահական հաշվեկշիռներում արտացոլված շենքերի հաշվեկշռային արժեքները:

2. «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 3920-ԱՄ և «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» թիվ 4267-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մարզերում պետական բժշկական հաստատությունների համար շենքերի կառուցման կամ նորոգման նպատակով կատարված ծախսումների չափով լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով նախատեսված` մարզային ենթակայության պետական բժշկական հաստատությունների կանոնադրական կապիտալները:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Առողջապահության ֆինանսավորման բարելավում և առողջության առաջնային պահպանման զարգացում» թիվ 2979-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում իրավաբանական անձի առանձին կարգավիճակ չունեցող բժշկական ամբուլատորիաների համար կառուցված շենքերը` յուրաքանչյուրի սկզբնական արժեքով, սեփականության իրավունքով հանձնել 100 տոկոս պետական` մարզային ենթակայության բժշկական հաստատություններին` համաձայն N 5 հավելվածի, համապատասխան չափով լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնելով կազմակերպությունների կանոնադրական կապիտալները:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Թռչնագրիպին նախապատրաստվածության ծրագիր» թիվ 4178-ԱՄ վարկային և «Թռչնագրիպին հակազդելու ծրագիր» թիվ MDTF 058076 դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սանիտարական կարանտինային կետերի նոր կառուցված` պետական սեփականություն հանդիսացող շենքերը` յուրաքանչյուրի սկզբնական արժեքով, ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 6 հավելվածի.

2) «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել շենքի վերանորոգման` 30,520,476.10 դրամ արժեքով` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով.

3) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանորոգված շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 19,119,586.30 դրամով:

5. Առաջարկել Երևանի քաղաքապետին Երևանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 290,308,794.00 դրամով` համապատասխանաբար ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով:

6. «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 3920-ԱՄ վարկային համաձայնագրի շրջանակներում վերանորոգված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 402,656,047.00 դրամով` համապատասխանաբար ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև սույն որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված` նոր կառուցված շենքերը համապատասխան շահառու կազմակերպություններին սույն որոշմամբ նախատեսված իրավունքով հանձնելը` ապահովել շենքերի սեփականության իրավունքի գրանցումը Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի անվանմամբ: Պետական գրանցումն իրականացնել համապատասխան մարզերի կամ համայնքների միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին` ապահովել «Առողջապահության ֆինանսավորման բարելավում և առողջության առաջնային պահպանման զարգացում» թիվ 2979-ԱՄ, «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 3920-ԱՄ, «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» թիվ 4267-ԱՄ և «Թռչնագրիպին նախապատրաստվածության ծրագիր» թիվ 4178-ԱՄ վարկային, ինչպես նաև «Թռչնագրիպին հակազդելու ծրագիր» թիվ MDTF 058076 դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կառուցված, վերակառուցված կամ նորոգված և սույն որոշման NN 1, 2, 3, 4, և 5 հավելվածներով, ինչպես նաև սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված շենքերի ու տարածքների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` գույքի և դրա նկատմամբ իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գրանցումն իրականացնել` հիմք ընդունելով կառուցված կամ վերանորոգված շինարարական օբյեկտներն ընդունող և շահագործման հանձնող հանձնաժողովի ակտում նշված շենքերի մակերեսների չափերը:

10. Շահառու հանդիսացող իրավաբանական անձանց` հաշվապահական ձևակերպումներն իրականացնել` հաշվի առնելով տարիների ընթացքում կուտակված շենքերի մաշվածությունը:

11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) ապահովել «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 3920-ԱՄ, «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» թիվ 4267-ԱՄ և «Թռչնագրիպին նախապատրաստվածության ծրագիր» թիվ 4178-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում կառուցված և սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված շենքերը սեփականության իրավունքով հանձնելու վերաբերյալ համապատասխան պայմանագրերի կնքումը շահառու հանդիսացող կազմակերպությունների հետ` պայմանագրում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումը պետք է իրականացվի համապատասխան կազմակերպությունների միջոցների հաշվին.

2) ապահովել «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 3920-ԱՄ, «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» թիվ 4267-ԱՄ ծրագրերի շրջանակներում կառուցված և սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված շենքերի վերաբերյալ նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների ղեկավարների հետ` պայմանագրերում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումը պետք է իրականացվի համապատասխան համայնքների միջոցների հաշվին:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 21-ի

N 1023-Ն որոշման

 

ՑԱՆԿ

100 ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ` ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի նորակառույց շենքը` 32,628,924.00 դրամ սկզբնական արժեքով` «Արգավանդի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտի գյուղական համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի նորակառույց շենքը` 33,005,247.00 դրամ սկզբնական արժեքով` «Դարակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը

3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Կանաչուտի գյուղական համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի նորակառույց շենքը` 48,601,744.20 դրամ սկզբնական արժեքով` «Կանաչուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը

4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտի գյուղական համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի նորակառույց շենքը` 39,955,407.60 դրամ սկզբնական արժեքով` «Նոյակերտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը

5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի ՈՒրցաձորի գյուղական համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի նորակառույց շենքը` 41,019,880.00 դրամ սկզբնական արժեքով` «ՈՒրցաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը

6. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտի գյուղական համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի նորակառույց շենքը` 43,685,403,60 դրամ սկզբնական արժեքով` «Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 08.12.11 թիվ 1741-Ն որոշում)

i

8. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի գյուղական համայնքի բժշկական ամբուլատորիայի նորակառույց շենքը` 47,607,090.00 դրամ սկզբնական արժեքով` «Արենիի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությանը

9. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովասարի գյուղական համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի նորակառույց շենքը` 38,612,844.00 դրամ սկզբնական արժեքով` «Ծովասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը

10. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զոլաքարի գյուղական համայնքի բժշկական ամբուլատորիայի նորակառույց շենքը` 37,958,930.00 դրամ սկզբնական արժեքով` «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությանը

11. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղական համայնքի բժշկական ամբուլատորիայի նորակառույց շենքը` 38,341,502.60 դրամ սկզբնական արժեքով` «Երանոսի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությանը

12. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղհովտի գյուղական համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի նորակառույց շենքը` 34,248,230.90 դրամ սկզբնական արժեքով` «Գեղհովտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը

13. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Աստղաձորի գյուղական համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի նորակառույց շենքը` 49,960,923.60 դրամ սկզբնական արժեքով` «Աստղաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը

14. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի գյուղական համայնքի առողջության կենտրոնի նորակառույց շենքը` 47,137,662.00 դրամ սկզբնական արժեքով` «Արտենիի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը

15. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշի գյուղական համայնքի առողջության կենտրոնի նորակառույց շենքը` 48,424,470.00 դրամ սկզբնական արժեքով` «Մեծ Մանթաշի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը

16. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևաշողի գյուղական համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի նորակառույց շենքը` 50,099,057.76 դրամ սկզբնական արժեքով` «Արևաշողի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը

17. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի գյուղական համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի նորակառույց շենքը` 52,312,783.20 դրամ սկզբնական արժեքով` «Տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 21-ի

N 1023-Ն որոշման

 

ՑԱՆԿ

100 ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ` ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՇԵՆՔԵՐԸ ՆՈՐՈԳՎԵԼ ԵՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սարուխանի գյուղական համայնքի «Սարուխանի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության վերանորոգված շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 40,309,813.06 դրամով:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի «Քասախի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վերանորոգված շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 27,458,664.13 դրամով:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրիկի գյուղական համայնքի «Ախուրիկի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության վերանորոգված շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 6,338,376.00 դրամով:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմի գյուղական համայնքի «Հոռոմի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության վերանորոգված շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 14,955,341.90 դրամով:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 21-ի

N 1023-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Օշականի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցված շենքը` Օշականի գյուղական համայնքին` 38,080,750.00 դրամ արժեքով

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Քուչակի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցված շենքը` Քուչակի գյուղական համայնքին` 51,045,456.00 դրամ արժեքով

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «ՈՒշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցված շենքը` ՈՒշիի գյուղական համայնքին` 43,092,040.20 դրամ արժեքով

4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Ավշարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցված շենքը` Ավշարի գյուղական համայնքին` 32,387,622.00 դրամ արժեքով

i

5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Թաիրովի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցված շենքը` Փարաքարի գյուղական համայնքին` 45,646,062.00 դրամ արժեքով

(5-րդ կետը փոփ. 08.12.11 թիվ 1741-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Այգեշատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցված շենքը` Այգեշատի գյուղական համայնքին` 36,100,418.40 դրամ արժեքով

i

7. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արշալույսի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցված շենքը` Արշալույսի գյուղական համայնքին` 57,135,022.40 դրամ արժեքով

(7-րդ կետը փոփ. 08.12.11 թիվ 1741-Ն որոշում)

8. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լուսակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցված շենքը` Լուսակունքի գյուղական համայնքին` 35,510,028.00 դրամ արժեքով

9. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Բուժականի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցված շենքը` Բուժականի գյուղական համայնքին` 47,704,464.00 դրամ արժեքով

10. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Ճոճկանի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցված շենքը` 2001 թվականի փետրվար ամսվա դրությամբ 13,099,119.00 դրամ սկզբնական արժեքով, հանձնել Ճոճկանի գյուղական համայնքին:

i

11. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մարգարայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցված շենքը` Մարգարայի գյուղական համայնքին` 46.786.411.20 դրամ արժեքով:

(11-րդ կետը լրաց. 08.12.11 թիվ 1741-Ն որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 21-ի

N 1023-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՎ ՆՈՐՈԳՎԱԾ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Ոսկևազի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 16,610,465.00 դրամով:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շենավանի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Շենավանի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 17,537,857.00 դրամով:

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սասունիկի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Սասունիկի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքը ավելացնել 28,415,495.28 դրամով:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ՈՒջանի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «ՈՒջանի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 28,852,506.00 դրամով:

5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այնթապի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Այնթապի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 17,277,509.00 դրամով:

6. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեզարդի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Այգեզարդի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 19,182,661.30 դրամով:

7. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ջրաշենի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Ջրաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 22,019,894.40 դրամով:

8. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Բուրաստանի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 14,324,535.60 դրամով:

9. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սուրենավանի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Սուրենավանի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 13,846,997.30 դրամով:

10. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիսի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Սիսի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 23,652,673.37 դրամով:

11. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արագածի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Արագածի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 15,271,186.00 դրամով:

12. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյանի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Նալբանդյանի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 17,958,324.00 դրամով:

13. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Նորակերտի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 15,718,479.50 դրամով:

14. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Քարակերտի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Քարակերտի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 26,333,335.70 դրամով:

15. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խորոնքի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Խորոնքի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 16,670,358.00 դրամով:

16. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առատաշենի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Առատաշենի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 15,754,141.20 դրամով:

17. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևիկի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Արևիկի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 14,726,402.40 դրամով:

18. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մրգաշատի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Մրգաշատի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 22,020,921.60 դրամով

19. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դալարիկի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Դալարիկի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 18,636,693,60 դրամով:

20. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հայթաղի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Հայթաղի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 3,507,089,60 դրամով:

21. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ալաշկերտի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 26,995,389.00 դրամով:

22. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագայի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Ապագայի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 30,551,671.92 դրամով:

23. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գեղակերտի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Գեղակերտի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 26,473,224.36 դրամով:

24. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փշատավանի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Փշատավանի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 26,478,779.11 դրամով:

25. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լճաշենի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 17,088,018.60 դրամով:

26. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Վարդենիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 19,284,070.00 դրամով:

27. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվանիստի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Արծվանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 19,089,994.00 դրամով:

28. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Ծովագյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 16,699,702.20 դրամով:

29. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վաղաշենի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Վաղաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 19,363,506.00 դրամով:

30. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեհովտի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Այգեհովտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 16,300,865.00 դրամով:

31. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Այրումի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 7,321,782.00 դրամով:

32. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Արծվաբերդի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Արծվաբերդի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 24,910,860.00 դրամով:

33. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղաշենի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Գեղաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 17,705,913.00 դրամով:

34. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Գառնու առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 19,470,412.00 դրամով:

35. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ալափարսի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Ալափարսի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 16,414,727.00 դրամով:

36. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Արամուսի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 13,607,559.00 դրամով:

37. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Նոր Գեղիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 18,080,316.00 դրամով:

38. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավանի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Քանաքեռավանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 26,229,301.20 դրամով:

39. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունիի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Զովունիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 28,105,405.26 դրամով:

40. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Մեղրաձորի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 19,191,662.90 դրամով:

41. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Մրգաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքն ավելացնել 23,636,547.36 դրամով:

42. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի գյուղական համայնքի հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Տաթևի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հաշվեկշռային արժեքը ավելացնել 38,915,436.98 դրամով:

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 21-ի

N 1023-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեհվազի գյուղական համայնքի ամբուլատորիայի շենքը` 2003 թվականի մայիս ամսվա դրությամբ 19,447,606.00 դրամ սկզբնական արժեքով, հանձնել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի գյուղական համայնքի ամբուլատորիայի շենքը` 2003 թվականի մայիս ամսվա դրությամբ 19,218,651.00 դրամ սկզբնական արժեքով, հանձնել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շվանիձորի գյուղական համայնքի ամբուլատորիայի շենքը` 2002 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ 9,897,140.00 դրամ սկզբնական արժեքով, հանձնել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կարճևանի գյուղական համայնքի ամբուլատորիայի շենքը` 2003 թվականի մայիս ամսվա դրությամբ 19,407,093.00 դրամ սկզբնական արժեքով, հանձնել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շիկահողի գյուղական համայնքի ամբուլատորիայի շենքը` 2003 թվականի դրությամբ 18,465,135.40 դրամ սկզբնական արժեքով, հանձնել «Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աշոտավանի գյուղական համայնքի ամբուլատորիայի շենքը` 2002 թվականի դրությամբ 6,544,343.00 դրամ սկզբնական արժեքով, հանձնել «Բռնակոթի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 21-ի

N 1023-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Այրում-Ջիլիզայի սանիտարական կարանտինային կետի շենքը` 44,363,612.40 դրամ սկզբնական արժեքով

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Բավրայի սանիտարական կարանտինային կետի շենքը` 21,465,012.00 դրամ սկզբնական արժեքով

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մեղրիի սանիտարական կարանտինային կետի շենքը` 41,219,138.40 դրամ սկզբնական արժեքով

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյեի սանիտարական կարանտինային կետի շենքը` 28,608,938.68 դրամ սկզբնական արժեքով

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2011
N 1023-Ն
Որոշում