Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 281-Ն Ո ...

 

 

040.1317.190911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 2011 թվականի N 1317-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 636-Ն որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) ուժը կորցրած ճանաչել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետը, N 1 ձևի լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկի 1-ին, 2-րդ կետերը և N 2 ձևի լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկի 1-ին կետը.

i

2) ուժը կորցրած ճանաչել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետը, N 1 ձևի լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկի 1-ին, 2-րդ կետերը, N 2 ձևի լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկի 1-ին կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.09.2011
N 1317-Ն
Որոշում