Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1023- ...

 

 

040.1741.151211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 դեկտեմբերի 2011 թվականի N 1741-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1023-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի զարգացման միջազգային ընկերակցության միջև 1997 թվականի սեպտեմբերին ստորագրված «Առողջապահության ֆինանսավորման բարելավում և առողջության առաջնային պահպանման զարգացում» թիվ 2979-ԱՄ, 2004 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 3920-ԱՄ, 2007 թվականի մարտի 9-ին ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» թիվ 4267-ԱՄ, 2006 թվականի հունիսի 7-ին ստորագրված «Թռչնագրիպին նախապատրաստվածության ծրագիր» թիվ 4178-ԱՄ վարկային համաձայնագրերի, ինչպես նաև 2007 թվականի հունիսի 8-ին ստորագրված «Թռչնագրիպին հակազդելու ծրագիր» թիվ MDTF 058076 դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում իրականացված ծրագրերի համաձայն կառուցված, վերակառուցված և նորոգված շենքերի ու տարածքների հանձնում-ընդունումն ապահովող միջոցառումների մասին» N 1023-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը.

i

2) որոշման N 3 հավելվածի 5-րդ կետում «Փարաքարի բժշկական ամբուլատորիա» բառերը փոխարինել «Թաիրովի բժշկական ամբուլատորիա» բառերով, իսկ 7-րդ կետում «50.099.057.76» թիվը` «57,135,022.40» թվով.

i

3) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ կետով.

«11. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մարգարայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցված շենքը` Մարգարայի գյուղական համայնքին` 46.786.411.20 դրամ արժեքով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.12.2011
N 1741-Ն
Որոշում