Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐ ...

16.07.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.02.2012  -ից մինչեւ   16.07.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 28.06.2019 թիվ 33-Ն հրաման)

i

100.0021.151211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011542

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

15 նոյեմբերի 2011 թվականի N 21-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգ»-ի 12-րդ կետի պահանջներին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի լիազորությունները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կառավարության 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկում:

 

Հավելված

i

ՀՀ առողջապահության նախարարի

2011 թվականի նոյեմբերի 15-ի

N 21-Ն հրամանի

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի լիազորություններն են`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված փորձաքննության արդյունքների հիման վրա դեղերի պետական գրանցման կամ այդ գրանցումը մերժելու, ինչպես նաև անվավեր ճանաչելու վերաբերյալ եզրակացության տրամադրումը,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան դեղագործական արտադրանքի վերաբերյալ անվտանգության, արդյունավետության, որակի, դրա կիրառելիության վերաբերյալ եզրակացության տրամադրումը,

3) դեղագործական արտադրանքի տեսակի (նոր դեղ, ջեներիկ դեղ, բուժիչ գեղարարական միջոց, կենսակտիվ սննդային հավելում և այլն) որոշումը,

4) դեղագործական արտադրանքի պետական գրանցման ներկայացված հայտերի փորձաքննության արդյունքների հիման վրա պետական գրանցման կամ գրանցումը մերժելու նպատակահարմարության մասին եզրակացության տրամադրումը,

5) դեղագործական արտադրանքի կլինիկական փորձարկումների հիմնավորվածության վերաբերյալ եզրակացության տրամադրումը,

6) փորձաքննության մեջ գտնվող դեղերի` դեղատոմսային, առանց դեղատոմսի տրվող, հիմնական և հսկվող դեղերի ցանկերին պատկանելության որոշումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

7) պետական գրանցման ենթակա դեղերի կիրառման հրահանգների հաստատումը:

 

(հավելվածը խմբ. 30.12.11 թիվ 33-Ն հրաման)

 

 

pin
Առողջապահության նախարարություն
15.11.2011
N 21-Ն
Հրաման