Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 25-Ն ...

 

 

040.1878.301211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1878-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի N 354-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագրի 13-րդ կետի 13.1-ին ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 25-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշման գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1878-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի հունվարի 16-ի

N 25-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն) պրոֆեսորադասախոսական անձնակազմին (այսուհետ` պրոֆեսորադասախոսական անձնակազմ) ներկայացվող պահանջները:

2. Սույն իրավական ակտի իմաստով պրոֆեսորադասախոսական անձնակազմում ընդգրկվում են ուսումնական հաստատությունում գիտամանկավարժական գործունեություն իրականացնող` հետևյալ պաշտոններն զբաղեցնող ծառայողները` ուսումնական ասիստենտ, դասախոս, ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի (կրթաճյուղի) և ֆակուլտետի պետեր, նրանց տեղակալներ:

3. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, ով համապատասխանում է հետևյալ պահանջներից որևէ մեկին`

1) ուսումնական ասիստենտի պաշտոնի համար` ունի համապատասխան մասնագիտության գծով մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորման աստիճան.

2) դասախոսի պաշտոնի համար`

ա. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան,

բ. համապատասխան մասնագիտության գծով ավարտել է ասպիրանտուրան կամ հայցորդի կարգավիճակով հանձնել է որակավորման քննությունները և ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն մեկ տարվա ստաժ,

գ. ունի համապատասխան մասնագիտության գծով մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորման աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 2 տարվա ստաժ.

3) ավագ դասախոսի պաշտոնի համար`

ա. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն մեկ տարվա ստաժ,

բ. առնվազն 3 տարի աշխատել է որպես դասախոս և ունի գիտամեթոդական և (կամ) ուսումնամեթոդական աշխատանքներ.

4) դոցենտի պաշտոնի համար`

ա. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 3 տարվա ստաժ,

բ. ունի համապատասխան մասնագիտության գծով դոցենտի գիտական կոչում,

գ. առնվազն 5 տարի աշխատել է որպես ավագ դասախոս և ունի գիտամեթոդական և (կամ) ուսումնամեթոդական առնվազն 4 աշխատանք.

5) պրոֆեսորի պաշտոնի համար`

ա. ունի համապատասխան մասնագիտության գծով պրոֆեսորի գիտական կոչում,

բ. ունի համապատասխան մասնագիտության գծով դոկտորի գիտական աստիճան և դոցենտի գիտական կոչում,

գ. ունի համապատասխան մասնագիտության գծով դոկտորի գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 2 տարվա ստաժ,

դ. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտի գիտական կոչում և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 3 տարվա ստաժ,

ե. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 5 տարի զբաղեցրել է դոցենտի պաշտոն.

6) ամբիոնի պետի (պետի տեղակալի) պաշտոնի համար`

ա. ունի համապատասխան մասնագիտության գծով դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում,

բ. առնվազն մեկ տարի զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն,

գ. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 3 տարի զբաղեցրել է դոցենտի պաշտոն,

դ. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 10 տարվա ստաժ.

7) ֆակուլտետի պետի (պետի տեղակալի) պաշտոնի համար`

ա. ունի համապատասխան մասնագիտության գծով դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում,

բ. առնվազն 2 տարի զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն,

գ. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 5 տարի զբաղեցրել է դոցենտի պաշտոն,

դ. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 12 տարվա ստաժ:

4. Գիտական աստիճանի առկայության պահանջը պարտադիր չէ`

1) ուսումնական հաստատությունում նախնական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման աշխատանքներում ներգրավվող պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններում նշանակվող ծառայողների համար.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 22-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հատուկ առարկաների դասավանդման գործում ներգրավվող ուսումնական ասիստենտի, դասախոսի, ավագ դասախոսի, դոցենտի և ամբիոնի (կրթաճյուղի) պետի (պետի տեղակալի) պաշտոններում նշանակվող ծառայողների համար:

5. Համատեղության կարգով կամ պայմանագրային հիմունքներով ուսումնական հաստատությունում գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվող անձանց վրա տարածվում են սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջները:

6. Ոստիկանության ուսումնական հաստատության գիտական խորհուրդը կարող է հիմնել ու վաստակաշատ գիտնականներին սահմանված կարգով շնորհել պատվավոր պրոֆեսորի կամ պատվավոր դոկտորի տիտղոս` ներդրած գիտամանկավարժական ավանդի և ուսումնական հաստատությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար: Պատվավոր պրոֆեսորի կամ պատվավոր դոկտորի տիտղոսը կարող է շնորհվել ուսումնական հաստատությունում գիտական գործունեություն իրականացնող` ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ` օտարերկրյա պետությունների գիտնականներին:

7. Ոստիկանությունում վարչական աշխատանքի անցած ուսումնական ասիստենտները, դասախոսները, ավագ դասախոսները, դոցենտները, պրոֆեսորները համատեղության կարգով կարող են մինչև 0,5 դրույքով պահպանել իրենց պաշտոնը և նույն դրույքի սահմաններում մասնակցել պրոֆեսորադասախոսական պաշտոնների նշանակման և առաջխաղացման գործընթացին: Լիազորությունների ավարտից հետո նրանք ուսումնական հաստատությունում ապահովվում են իրենց համապատասխան գիտամանկավարժական պաշտոնով:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2011
N 1878-Ն
Որոշում