Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՐ ...

26.05.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.12.2013  -ից մինչեւ   26.05.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 19.05.16 թիվ 516-Ն որոշում)

i

040.1926.230112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1926-Ն

 

i

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1346-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզիայի ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1346-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1926-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների (այսուհետ` կենսապատրաստուկներ) արտադրության լիցենզավորման գործընթացը:

2. Կենսապատրաստուկների արտադրության համար լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից (այսուհետ` լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով, անժամկետ:

i

3. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

(3-րդ կետը փոփ. 19.12.13 թիվ 1467-Ն որոշում)

4. Կենսապատրաստուկների արտադրությունն իրականացվում է միայն լիցենզիայում նշած վայրում:

 

II. ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Կենսապատրաստուկների արտադրությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

6. Լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է ունենա առնվազն 3 մասնագետ` հետևյալ մասնագիտական կրթությամբ և աշխատանքային ստաժով`

1) բժշկական կամ անասնաբուժական կամ կենսաբանական բարձրագույն կրթություն.

2) մանրէակենսաբանական կամ վիրուսաբանական, կամ սնկաբանական, կամ շճաբանական հետազոտությունների իրականացման կամ կենսատեխնոլոգիայի բնագավառում առնվազն 3 տարվա մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժ:

7. Մասնագիտական որակավորումն ստուգվում է հայտատուի ներկայացրած մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթղթերի առկայության ստուգման միջոցով:

8. Կենսապատրաստուկների արտադրությունը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումներով:

 

III. ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

i

9. Կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման համար հայտատուն ներկայացնում է`

1) հայտ` համաձայն NN 1 և 2 ձևերի, նշելով`

ա. իրավաբանական անձը` կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, պետական գրանցման համարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անհատ ձեռնարկատերը` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, պետական հաշվառման համարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 19.12.13 թիվ 1467-Ն որոշում)

3) լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը.

4) համապատասխան գործունեություն իրականացնելու ընթացքում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման մասին վկայականները` համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթի.

5) մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը.

6) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը:

(9-րդ կետը փոփ. 19.12.13 թիվ 1467-Ն որոշում)

i

10. Լիցենզիա ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

IV. ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. Լիազոր մարմինը լիցենզիա տալու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով), որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

i

11.1. Հայտատուն լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել լիցենզավորող մարմնի` լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացումն ստանալուց հետո` օրենքով սահմանված ժամկետում:

(11.1-ին կետը լրաց. 19.12.13 թիվ 1467-Ն որոշում)

11.2. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության դեպքում` սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա, եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել:

(11.2-րդ կետը լրաց. 19.12.13 թիվ 1467-Ն որոշում)

12. Լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից լիցենզիա տալու մասին որոշման ընդունումից հետո լիցենզիան ստորագրվում է լիցենզավորող մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

i

1) դրանում առկա են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ` օրենքով սահմանված կարգով նախազգուշացումն ստանալուց հետո հայտատուն օրենքով նախատեսված 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղղված փաստաթղթերը չի ներկայացրել.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի 6-րդ ու 9-րդ կետերի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ, դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(13-րդ կետը փոփ. 19.12.13 թիվ 1467-Ն որոշում)

14. Սույն կարգով սահմանված լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

15. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել` օրենքով սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

i

ՀԱՅՏ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը ______________________

___________________________________________________________________________

Կազմակերպական-իրավական ձևը ___________________________________________

___________________________________________________________________________

2. Գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը _____

___________________________________________________________________________

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որին հավակնում է իրավաբանական անձը _________________________________________________________

___________________________________________________________________________

4. Պետական գրանցման համարը

 

Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են`

 

[] ստուգաչափման մասին վկայականները,

 

[] լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ

իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,

 

[] մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը,

 

[] աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ __________________ ____________________________

                           (ստորագրությունը)        (անունը, հայրանունը,

                                                          ազգանունը)

                                                       

_____  ______________ 20   թ.

 

(1-ին ձևը փոփ. 19.12.13 թիվ 1467-Ն որոշում)

 

Ձև N 2

 

i

ՀԱՅՏ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը __________________

___________________________________________________________________________

2. Բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը ___

___________________________________________________________________________

3. Անձնագրի տվյալները _________________________________________________

___________________________________________________________________________

4. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որին հավակնում է անհատ ձեռնարկատերը (ֆիզիկական անձը) _____________________________________________

___________________________________________________________________________

 

5. Պետական հաշվառման համարը

 

Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են`

 

[] ստուգաչափման մասին վկայականները,

 

[] լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ

իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,

 

[] մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը,

 

[] աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ:

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ __________________ _________________________________

(ստորագրությունը)  (անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ ______________ 20  թ.

 

(2-րդ ձևը փոփ. 19.12.13 թիվ 1467-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1926-Ն որոշման

 

Ձև

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000

 

Տրված է ______ _________________ 20  թ.

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ____________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _________________________

_______________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը ______________________________________

_______________________________________________________________________

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

ՊԵՏ

___________________ ___________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1926-Ն որոշման

 

Ձև

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000

 

Տրված է ______ _________________ 20  թ.

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ____________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, հայրանունը, ազգանունը և

բնակության վայրը

_______________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը ______________________________________

_______________________________________________________________________

Գործունեության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

ՊԵՏ

___________________ ___________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2011
N 1926-Ն
Որոշում