Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 18 ...

 

 

040.0214.020312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2012 թվականի N 214-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2011 թվականի օգոստոսի 27-ին և նոյեմբերի 10-ին ստորագրված պայմանագրերի շրջանակներում քաղաքային ավտոբուսները և դրանց պահեստամասերը նվիրաբերելու մասին» N 1840-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 2-րդ կետում «Երևանի քաղաքային համայնքին» և «Երևանի քաղաքային համայնքի ենթակայության կազմակերպության» բառերը համապատասխանաբար փոխարինել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը`» և «վերջինիս» բառերով.

2) 3-րդ կետում`

ա. «Երևանի քաղաքային համայնքի» և «Երևանի քաղաքային համայնքի բյուջեի» բառերը փոխարինել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության» բառերով,

բ. «նախատեսել, որ» բառերից հետո լրացնել «ավտոբուսները կարող են օտարվել բացառապես բաժնետերի որոշմամբ և» բառերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2012
N 214-Ա
Որոշում