Սեղմել Esc փակելու համար:
ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ...

 

 

110.1246.100212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        02            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11012094

        

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

                                 ՀՐԱՄԱՆ

                                                                

                   18 նոյեմբերի 2011 թվականի N 1246-Ն

                                                                               

i

ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 5-րդ հոդվածի 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի դ) և ժ) ենթակետերը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 850-Ա որոշման հավելվածի 7-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման կազմակերպման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի վերահսկողությունը վերապահվում է ՀՀ կրթության և գիտության նախարարին:

4. Հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2011 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 1246-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում է օտարերկրյա պետություններում գործող հայկական, անկախ կազմակերպաիրավական ձևից, ամենօրյա, մեկօրյա ուսումնական հաստատությունների ու դասընթացների, կրթամշակութային միությունների կրթության ու դաստիարակության համար պատասխանատուների և մանկավարժական անձնակազմի (այսուհետ` Սփյուռքի ուսուցիչներ) վերապատրաստման կազմակերպման գործընթացը:

2. ՈՒսուցիչների վերապատրաստումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետությունում կամ տեղերում` Հայաստանի Հանրապետությունից մասնագետների գործուղման միջոցով:

3. Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման կազմակերպման համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն): Սփյուռքի համայնքներում վերապատրաստումը իրականացվում է Սփյուռքի կամ օտարերկրյա պետություններում գործող համապատասխան կազմակերպությունների հրավերով և դրա պայմանները սահմանվում են հրավիրող և վերապատրաստող մասնագետին գործուղող կողմերի փոխհամաձայնությամբ:

4. Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման իրագործման համար պատասխանատու է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան բյուջետային ծրագրով սահմանված կամ համապատասխան բյուջետային ծրագրով ծառայությունների գնման նպատակով հայտարարված մրցույթը շահած կազմակերպությունը (այսուհետ` Վերապատրաստող կազմակերպություն):

5. Հայաստանում վերապատրաստման համակարգման, նախապատրաստական աշխատանքի և մշտադիտարկման համար պատասխանատու է Նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և Սփյուռքի վարչությունը (այսուհետ` Պատասխանատու ստորաբաժանում):

 

II. ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

6. Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման նպատակներն են.

1) նպաստել հայապահպանությանը և հայրենասիրական գաղափարների արմատավորմանը,

2) աջակցել կրթության և դաստիարակության գործընթացի բարելավմանը,

3) աջակցել մեթոդական բազայի միասնականությանը,

4) ապահովել գործող մանկավարժների մասնագիտական որակի բարձրացումը,

5) նպաստել նոր ուսումնական մեթոդիկայի յուրացմանն ու կիրառմանը,

6) սատարել հայագիտական ոլորտներում նոր գիտելիքների ձեռքբերմանն ու տարածմանը,

7) նպաստել Սփյուռքի և Հայաստանի ուսումնական հաստատությունների ու մանկավարժների միջև կապերի զարգացմանը:

 

III. ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

7. ՈՒսուցիչների վերապատրաստման նախապատրաստական աշխատանքը սկսվում է վերապատրաստման դասընթացների մեկնարկից յոթ ամիս առաջ:

8. Նախապատրաստական աշխատանքը իրականացվում է երկու փուլով.

1) մինչև վերապատրաստմանը մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը,

2) վերապատրաստմանը մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետի լրանալուց հետո:

9. Նախապատրաստական աշխատանքի առաջին փուլը սկսվում է ոչ ուշ, քան վերապատրաստման դասընթացների մեկնարկից հինգ ամիս առաջ: Այս փուլում Վարչությունը.

1) սահմանում է վերապատրաստման շրջանակներում լսարանային պարապմունքների ու արտալսարանային միջոցառումների, ֆինանսական ծախսերի հիմնական ուղղությունների, դասախոսական կազմի և կազմակերպչական ու ուսումնական այլ հարցերի նկատմամբ Նախարարության պահանջները` հիմք ընդունելով իր կողմից նախկինում իրականացված մշտադիտարկումների, համահայկական խորհրդակցությունների, պայմանավորվածությունների արդյունքները,

2) մշակում և Սփյուռքում տարածում է Հայաստանում վերապատրաստումը կազմակերպելու մասին հայտարարությունը,

3) հրապարակում է ըստ ուսումնական խմբերի ուսումնական ծրագրերը,

4) հավաքագրում և գրանցում է մասնակցելու հայտեր` ձևավորելով տվյալ տարում Սփյուռքի վերապատրաստվող ուսուցիչների ցանկը,

5) իրականացնում է վերապատրաստման խնդիրներից բխող և արդյունավետությանը նպաստող այլ միջոցառումներ:

10. Հայաստանում վերապատրաստումը, բացի լսարանային պարապմունքներից, պարտադիր ներառում է այցելություններ թանգարաններ և ուսումնական հաստատություններ, շրջայցեր, հանդիպումներ, մշակութային միջոցառումներ: Մեկ ուսումնական խմբի լսարանային պարապմունքների նվազագույն ծանրաբեռնվածությունը 110 դասաժամ է:

11. Հայաստանում վերապատրաստման նկատմամբ Նախարարության պահանջներում արտացոլվում են.

1) լսարանային պարապմունքների մասով.

ա. նախատեսվող վերապատրաստման ուսումնական ծրագրեր,

բ. ըստ ծրագրերի Սփյուռքի ուսուցիչների խմբերի և ենթախմբերի ձևավորման սկզբունքները` ըստ գրական հայերենի ճյուղերի, երկրների, դպրոցի տեսակի և այլ Սփյուռքում ուսումնական առանձնահատկությունների,

գ. ծրագրի տևողությունը և Սփյուռքի ուսուցիչների առավելագույն ծանրաբեռնվածությունը,

դ. լիագումար, խմբակային պարտադիր, կամընտրական դասընթացների և գործնական աշխատանքի հարաբերակցությունը ծրագրում,

ե. պարտադիր դասընթացների թեմատիկ կառուցվածքը,

զ. պարապմունքներին և գործնական աշխատանքներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները,

է. ավարտական վկայականներ տրամադրելու պայմանները.

2) ֆինանսական մասով.

ա. նախահաշվի պարտադիր հոդվածները,

բ. նշումներ հայեցողությանը թողնվող ծախսերի վերաբերյալ.

3) արտալսարանային միջոցառումների մասով.

ա. արտալսարանային միջոցառումների հիմնական տեսակները և ըստ տեսակների նվազագույն քանակը,

բ. արտալսարանային միջոցառումներին Նախարարության մասնակցության ձևն ու չափը.

4) դասախոսական կազմի մասով. դասախոսների ներգրավման և ընտրության հիմնական սկզբունքները.

5) այլ հարցեր:

12. Ծախսերի նախահաշիվը, բացի պարապմունքների կազմակերպման ծախսերի, պարտադիր ներառում է շրջայցերի, այցելությունների, երեքանգամյա սննդի, կեցության և ավարտական փաստաթղթի տպագրության ծախսեր:

13. Հայաստանում վերապատրաստման կազմակերպման մասին հայտարարությունը տարածվում է Սփյուռքում վերապատրաստման դասընթացների մեկնարկից առնվազն վեց ամիս առաջ:

14. Հայտարարությունը պարունակում է տեղեկությունները.

1) վերապատրաստման ուղղությունների, առարկաների,

2) իրականացման ժամկետների,

3) մասնակիցներին ներկայացվող պահանջների,

4) մասնակցության հայտերի ներկայացման կարգի և ժամկետների,

5) ֆինանսավորման պայմանների,

6) հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կապի տվյալների,

7) ըստ ուսումնական խմբերի ուսումնական ծրագիրը հրապարակելու ժամկետների,

8) ավարտական փաստաթղթի վերաբերյալ:

15. Հայտարարությունը տարածվում է օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, զանգվածային լրատվական միջոցներով, ինչպես նաև փոխանցվում է շահագրգիռ հաստատություններին` էլեկտրոնային, փոստային նամակների կամ սոցիալական ցանցերի միջոցով:

16. Վերապատրաստմանը մասնակցելու Սփյուռքի ուսուցիչների լրացված հայտը ներկայացվում է Նախարարություն հայտարարության մեջ նշված ժամկետներում և կրթօջախի տնօրենի կամ համապատասխան պատասխանատու անձի վավերացմամբ:

17. Նախապատրաստական աշխատանքի առաջին փուլում Վերապատրաստող կազմակերպությունը.

1) մշակում և Նախարարության կողմից սահմանված ժամկետներում Նախարարության համաձայնեցմանն է ներկայացնում ըստ ուսումնական խմբերի նախնական ուսումնական ծրագրերը, դասախոսների ցանկը, արտալսարանային միջոցառումների ցանկը, նախահաշվի նախագիծը, կազմակերպման գործում Նախարարության աջակցություն պահանջող միջոցառումների ցանկը և Նախարարության պահանջներից բխող այլ փաստաթղթեր,

2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հաստատմանն է ներկայացնում ըստ ուսումնական խմբերի ուսումնական ծրագրերը,

3) ապահովում է հաստատված թեմատիկ պլանին համապատասխան դասախոսությունների տեքստերի առկայությունը,

4) նախապատրաստական այլ կազմակերպչական աշխատանք է իրականացնում վերապատրաստման իրագործման ուղղությամբ:

18. Նախապատրաստական աշխատանքի երկրորդ փուլը սկսվում է վերապատրաստման դասընթացների մեկնարկից ոչ ուշ, քան 1 ամիս առաջ:

19. Նախապատրաստական աշխատանքի երկրորդ փուլում Վարչությունը.

1) տրամադրում է Վերապատրաստող կազմակերպությանը.

ա. Սփյուռքի վերապատրաստվող ուսուցիչների անվանացանկը` ըստ ուսումնական խմբերի և երկրների, բ. կացարանում ծրագրային միջոցների հաշվին մնալու ցանկություն հայտնածների թիվը,

բ. Սփյուռքի ուսուցիչների ժամանման ժամանակացույցը,

2) տեղեկացնում է Սփյուռքի ուսուցիչներին` վերապատրաստմանն իրենց մասնակցության, դասընթացների մեկնարկի վայրի, ժամի և ձևաչափի վերաբերյալ,

3) անհրաժեշտության դեպքում` իրականացնում է Սփյուռքի ուսուցիչների Հայաստան մուտքի հետ կապված այլ միջոցառումներ:

20. Սփյուռքի վերապատրաստվող ուսուցիչների անվանացանկը կազմելիս նախապատվությունը տրվում է.

1) հայտարարությամբ սահմանված կարգով և ժամկետին հայտեր ներկայացրած,

2) Հայաստանի Հանրապետությունում չվերապատրաստված,

3) Հայաստանի Հանրապետությունում վերջին երեք տարիներին չվերապատրաստված հայտատուներին:

21. Նախապատրաստական աշխատանքի երկրորդ փուլում Վերապատրաստող կազմակերպությունը.

1) հաստատված ուսումնական ծրագրի հիման վրա մշակում և Վարչություն է ներկայացնում թեմատիկ պլաններ,

2) կազմում և Վարչություն է ներկայացնում դասացուցակը և արտալսարանային միջոցառումների ժամանակացույցը,

3) շարունակում է վերապատրաստման հետ կապված և Նախարարության պահանջներից բխող կազմակերպչական աշխատանքները:

22. Վերապատրաստման ընթացքում Վարչությունը իրականացնում է վերապատրաստման նկատմամբ մշտադիտարկում: Այս նպատակով Վարչության ներկայացուցիչը կարող է կազմակերպել փակ և բաց հանդիպումներ Սփյուռքի ուսուցիչների հետ, անցկացնել հարցումներ, ներկա գտնվել նախատեսված բոլոր միջոցառումներին, դասալսումներին:

23. Վերապատրաստման ընթացքում Վերապատրաստող կազմակերպությունը տրամադրում է Վարչությանը Սփյուռքի ուսուցիչների ճշտված ցուցակները, տեղեկացնում է թեմատիկ պլաններում, դասացուցակում և արտալսարանային միջոցառումների ժամանակացույցում Սփյուռքի ուսուցիչների առաջարկությունների հիման վրա կամ կազմակերպչական խնդիրներից բխող կատարվող փոփոխությունների վերաբերյալ: Վարչությունը կարող է պահանջել Վերապատրաստող կազմակերպությունից ծրագրի իրագործման և Սփյուռքի ուսուցիչների մասնակցության վերաբերյալ նաև այլ տեղեկություններ:

24. Վերապատրաստման ավարտին Վերապատրաստող կազմակերպությունը երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ներկայացնում է հաշվետվություն` վերապատրաստման ծրագրի կատարման, բյուջետային ծախսերի և հանձնված ավարտական փաստաթղթերի վերաբերյալ:

25. Վարչությունը Վերապատրաստող կազմակերպության հաշվետվության և իր մշտադիտարկման արդյունքները ամփոփելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին է ներկայացնում զեկուցագիր` վերապատրաստման իրականացման և հետագա զարգացման հետ կապված առաջարկությունների վերաբերյալ:

26. Վերապատրաստման ավարտից հետո` մինչև ընթացիկ տարվա վերջը, Վարչությունը ներառում է վերապատրաստված ուսուցիչներին Սփյուռքի ուսուցիչների շտեմարանում:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

 

27. Սփյուռքի վերապատրաստված ուսուցիչներին տրամադրվում է վկայական, որը ստորագրվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի և Վերապատրաստող կազմակերպության ղեկավարի կողմից:

28. Վկայականները լրացվում են հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն (Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ուսուցիչների համար): Վկայականին կցվում է ուսումնասիրած առարկաների մասին տեղեկանք` ժամաքանակի նշումով:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
18.11.2011
N 1246-Ն
Հրաման