Սեղմել Esc փակելու համար:
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆ ...

 

 

110.1249.100212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        02            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11012095

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 նոյեմբերի 2011 թվականի N 1249-Ն

 

i

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 5-րդ հոդվածի 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի դ/ և ժ/ ենթակետերը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 850-Ա որոշման հավելվածի 6-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Սփյուռքի հայ կրթօջախներին դասագրքերի տրամադրման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի վերահսկողությունը վերապահվում է ՀՀ կրթության և գիտության նախարարին:

4. Հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2011 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 1249-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում են Սփյուռքում ուսումնական ծրագրեր իրագործող համայնքային, պետական և ոչ պետական կառույցներին (այնուհետև` կրթօջախներ) դասագրքերի տրամադրման ենթակա ցանկի ձևավորման, հայտերի բավարարման և տրամադրման կազմակերպման հետ կապված հարաբերություններ, որոնց մեջ մտնում են նաև այլ ուսումնական ու օժանդակ նյութեր (այսուհետև` ուսումնական նյութեր):

2. Սույն ընթացակարգի համատեքստում` ուսումնական նյութերի տրամադրման գործընթացը բաղկացած է տրամադրման ենթակա ուսումնական նյութերի ցանկի ձևավորման, գնման, բաշխման, հատկացման կազմակերպման, ինչպես նաև դրանց օժանդակող այլ, այդ թվում` առաջարկությունների հավաքագրման, տրամադրման գործընթացը սկսելու մասին հայտարարության տարածման, կրթօջախների հայտերի հավաքման, գրանցման և ամփոփման, կարիքների ուսումնասիրության, մասնագիտական կարծիքների հավաքագրման, աշխատանքներից:

3. ՈՒսումնական նյութերի ստեղծումն ու ձեռքբերումն իրականացվում է պետական գնումների ոլորտը կարգավորող ՀՀ օրենքին համապատասխան` ՀՀ պետական բյուջեի և/կամ ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

4. ՈՒսումնական տարում ուսումնական նյութերի տրամադրման գործընթացը իրականացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի (այսուհետև` Նախարարություն) արտաքին կապերի և Սփյուռքի վարչությունը (այնուհետև` Վարչություն):

5. ՈՒսումնական նյութերի տրամադրումը իրականացվում է կրթօջախների (կամ կրթօջախը ներկայացնող կամ հովանավորող այլ հաստատության) հայտերի հիման վրա: ՈՒսումնական նյութեր ստանալու հայտերը կարող են ներկայացվել ամբողջ տարվա ընթացքում: ՈՒսումնական նյութերի տրամադրումը ըստ հայտերի իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում:

 

II. ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

 

6. Սփյուռքի կրթօջախներին ուսումնական նյութերի տրամադրումը նպատակ ունի.

1) սատարել հայապահպանության գործին Սփյուռքի կրթադաստիարակչական ոլորտում,

2) աջակցել ուսումնական գործընթացի որակի բարելավմանը,

3) նպաստել հայագիտության ոլորտում կրթական չափորոշիչների միասնականությանը:

7. Սփյուռքի կրթօջախներին ուսումնական նյութերի տրամադրման հիմնական խնդիրներն են.

1) աջակցել նոր մեթոդների և նոր բովանդակության ներդրմանը ուսումնական գործընթացում,

2) օգնել ուսուցչին իր գիտելիքները ընդլայնելու և դասավանդման կազմակերպման գործում,

3) զինել կրթօջախները համապատասխան ուսումնական նյութերով,

4) նպաստել աշակերտության շրջանակում Հայաստանի և հայոց պատմության և մշակույթի մասին գիտելիքի յուրացմանը:

 

III. ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

 

8. Տրամադրման ենթակա ուսումնական նյութերի ցանկը ձևավորվում է Վարչության և հաստատվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից սկզբունքներին համապատասխան.

1) տարբեր երկրների կրթական առանձնահատկությունների,

2) լեզվական միջավայրի (արևմտահայերեն, արևելահայերեն, ուղղագրության տեսակ, օտարալեզվություն, երկլեզվություն),

3) տարիքային-հոգեբանական առանձնահատկությունների:

9. Տրամադրման ենթակա ուսումնական նյութերի ցանկի ձևավորման համար հիմք են հանդիսանում.

1) գալիք ուսումնական տարվա համար կրթօջախների կողմից ներկայացվող պահանջարկը և առաջարկությունները,

2) ընթացիկ ուսումնական տարում ուսումնական նյութերի մնացորդը,

3) ընթացիկ ուսումնական տարում բաշխված ուսումնական նյութերի քանակը,

4) համահայկական կրթական խորհրդաժողովների և այլ խորհրդակցությունների, հանդիպումների բանաձևերը, եզրակացությունները և Սփյուռքի կրթության ոլորտում քաղաքական բնույթի այլ փաստաթղթեր,

5) մասնագետների և համապատասխան ուսումնական կամ գիտական հաստատությունների կարծիքները, Սփյուռքի կրթօջախների և մանկավարժների կարծիքները տվյալ ուսումնական նյութի վերաբերյալ:

10. Գալիք ուսումնական տարվա համար կրթօջախների պահանջները և առաջարկությունները հավաքվում և գրանցվում են տրամադրման տարեկան գործընթացը սկսելու մասին հայտարարության հիման վրա:

11. Հայտարարությունը պարունակում է տեղեկություններ.

1) հայտարարության տարածման նպատակի և խնդիրների,

2) պահանջարկ և առաջարկություններ ներկայացնելու կարգի և ժամկետների,

3) տարվա ընթացքում ուսումնական նյութեր ստանալու հայտերին ներկայացվող պահանջների և վերջնաժամկետների,

4) հայտերի բավարարման ընթացքի վերաբերյալ:

12. Հայտարարությունը ստորագրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից և տարածվում է ՀՀ բյուջեի հաշվին գնումների գործընթացն իրականացնելուց առնվազն 4 ամիս առաջ:

13. Հայտարարությունը տարածվում է արտասահմանյան երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, զանգվածային լրատվական միջոցների միջոցով, ինչպես նաև կարող է փոխանցվել Սփյուռքի շահագրգիռ հաստատություններին` համացանցային կամ փոստային նամակների միջոցով:

14. Սույն կարգի 9 կետի 2)-5)-րդ ենթակետերում նշված հիմքերը ստեղծվում են տարվա ընթացքում` աշխատանքային կարգով:

15. Տրամադրման ենթակա ուսումնական նյութերի ցանկը ձևավորվում է գիտելիքի հետևյալ ոլորտներում.

1) տարրական կրթություն,

2) հայոց լեզու,

3) հայրենագիտություն,

4) հայոց պատմություն,

5) հայ մշակույթի պատմություն,

6) հայկական մշակույթ, արվեստ,

7) նախադպրոցական կրթություն,

8) մանկական գրականություն,

9) Հայ եկեղեցու պատմություն,

10) հայ գրականություն,

11) Հայ եկեղեցու դավանաբանություն,

12) Հայաստանի աշխարհագրություն:

16. Տրամադրման ենթակա ուսումնական նյութերի ցանկում ընդգրկվում են տպագիր և էլեկտրոնային ուսումնական նյութերի հետևյալ տեսակները` ըստ իրենց գործառնական նշանակության.

1) ՈՒսումնական գրականություն.

ա. դասագրքեր,

բ. ուսումնական ձեռնարկներ,

գ. գիտահանրամատչելի նյութեր:

2) ՈՒսումնամեթոդական գրականություն.

ա. ուսուցչի ձեռնարկներ,

բ. մեթոդական ուղեցույցներ,

գ. մանկավարժության և դասավանդման մեթոդիկայի խնդիրներին նվիրված բուհական ուսումնական գրականություն:

3) Ծրագրամեթոդական նյութեր.

ա. ուսումնական ծրագրեր,

բ. ուսումնական պլաններ,

գ. կրթակարգեր,

դ. կրթական չափորոշիչներ:

4) ՈՒսումնաօժանդակ և դիդակտիկ նյութեր.

ա. աշխատանքային տետրեր,

բ. մանկական գրականություն,

գ. քրեստոմատիաներ,

դ. ընթերցանության գրքեր,

ե. խնդրագրքեր,

զ. խաղեր,

է. քարտեզներ,

ը. պաստառներ,

թ. ուսումնական ֆիլմեր:

17. Տրամադրման ենթակա ուսումնական նյութերի ցանկում ընդգրկվում են հետևյալ տպագիր և էլեկտրոնային ուսումնական նյութերի տեսակները` ըստ ուսումնական գործընթացի կրողների.

1) նախադպրոցական տարիքի երեխաների համար,

2) կրթօջախների սաների համար,

3) մանկավարժների համար,

4) կրթօջախների (դասասենյակ կամ գրադարան) համար:

18. ՈՒսումնական նյութերը կարող են ձեռք բերվել նաև օտար լեզուներով:

 

IV. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄ

 

19. ՈՒսումնական նյութեր ստանալու համար կրթօջախի (կամ կրթօջախը ներկայացնող կամ հովանավորող այլ հաստատության) կողմից ներկայացվում է գրավոր հայտ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով:

20. Հայտը պարունակում է.

1) հայտատուի անվանումը, փոստային և էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները,

2) պահանջվող ուսումնական նյութերի մասին տեղեկություններ,

3) պատասխանատու անձի ստորագրությունը,

4) հայտատուի իրավաբանական վավերապայմանները,

5) ուսումնական նյութերը հայտատուի կողմից տեղափոխելու դեպքում` ուսումնական նյութերն ստանալու լիազորված անձի կամ կազմակերպության տվյալները,

6) տեղեկանք` կրթօջախում ուսանող աշակերտների թվի, նրանց տարիքի, ուսումնական պլանի և ծրագրերի վերաբերյալ:

21. Նախարարությունը հայտն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում տեղեկացնում է հայտատուին հայտի հետագա ընթացքի մասին:

22. Հայտը բավարարվում է Սփյուռքի ուսումնական կարիքների համար ձեռքբերված և Նախարարության տնօրինության տակ գտնվող ուսումնական նյութերի առկա քանակության հաշվին:

23. Բացի այբբենարաններից, աշխատանքային տետրերից և մեկանգամյա անհատական օգտագործման նյութերից` մնացած ուսումնական նյութերը կրթօջախի սաների թվով հատկացվում են տվյալ կրթօջախին երեք տարին մեկ: Ամեն տարի կարող է լրացվել ավելացած սաների թվաքանակի հաշվին առաջացած պակասորդը:

24. Հայտի հիման վրա հատկացումներ կատարելու ժամանակ հիմք է հանդիսանում.

1) առկա մնացորդը,

2) առկա հայտերի թիվը,

3) տվյալ ուսումնական նյութի գործառնական նշանակությունից բխող հատկացման համար նախատեսվող քանակը,

4) կրթօջախի ուսումնական պլանը ու ծրագիրը:

25. Հայտում նշված պահանջվող քանակի և առկա մնացորդի անհամապատասխանության դեպքում առաջնահերթ բավարարման ենթակա են.

1) առաջին անգամ դիմող կրթօջախների հայտեր,

2) առավել վաղ շրջանում ուսումնական նյութերն ստացած կրթօջախների հայտեր:

26. Հայտը բավարարված է համարվում ուսումնական նյութերի առաքումը կազմակերպող լիազորված անձին/կազմակերպությանը ուսումնական նյութեր հատկացնելու պահից, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաքման պարագայում` առաքումը կազմակերպելուց: Հատկացումը և առաքումը հաստատվում է համապատասխան հաշիվ-ֆակտուրաներով:

27. Հայտը բավարարելու նպատակով` Վարչությունը զեկուցագիր է ներկայացնում Նախարարության աշխատակազմի ղեկավարին` տրամադրվող ուսումնական նյութերի անվանացանկի, քանակի և դրանք հայտատուին փոխանցելու ձևի վերաբերյալ: Աշխատակազմի ղեկավարը հանձնարարում է ֆինանսատնտեսագիտական վարչությանը կատարել ըստ զեկուցագրի հաշվապահական ձևակերպումներ:

28. Վարչության զեկուցագրի հիման վրա ուսումնական նյութերը կարող են տրամադրվել նաև Նախարարության կողմից կազմակերպվող համահայկական ծրագրերի շրջանակներում` որպես պարգև:

29. Վարչությունը վարում է ուսումնական նյութեր ստացած կրթօջախների շտեմարան: Բյուջետային տարվա վերջում Վարչությունը ՀՀ կրթության և գիտության նախարարին ներկայացնում է զեկուցագիր` տարվա ընթացքում տրամադրված ուսումնական նյութերի վերաբերյալ:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
18.11.2011
N 1249-Ն
Հրաման