040.0257.130312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մարտի 2012 թվականի N 257-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի մարտի 7-ի
N 257-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Գնման|Չափի|Ցուցանիշների |
| |ձևը |միա-|փոփոխությունը |
| | |վորը|(ավելացումները նշված |
| | | |են դրական նշանով, |
| | | |իսկ նվազեցումները` |
| | | |փակագծերում) |
| | | |_____________________|
| | | |քանակը |գումարը |
| | | | |(հազ. դրամ)|
|_________________________________________________________|___________|
|2. ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական | - |
|ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ | |
|_________________________________________________________|___________|
|Բաժին N 08 |Խումբ N 02 |Դաս N 03 |Մշակույթի տներ, | - |
| | | |ակումբներ, | |
| | | |կենտրոններ | |
|_________________________________________________________|___________|
|1. Մշակութային օբյեկտների | - |
|հիմնանորոգում | |
|_________________________________________________________|___________|
|ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | | | | - |
|____________________________________|_____|____|_________|___________|
|Բնակելի և ոչ բնակելի շենքերի |ԲԸ |դրամ| 1.0 |(225,000.0)|
|հիմնական նորոգում | | | | |
|____________________________________|_____|____|_________|___________|
|Բնակելի և ոչ բնակելի շենքերի |ԲԸԱՀ |դրամ| 1.0 | 225,000.0 |
|հիմնական նորոգում | | | | |
._____________________________________________________________________.