040.0276.160312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մարտի 2012 թվականի N 276-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, անվանի հրապարակախոս և թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի մահարձանի պատրաստման, տեղադրման և գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Արմեն Հովհաննիսյանի այրուն` Հեղինե Մելիք-Վրթանեսյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2012 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 2277.41 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի մարտի 7-ի
N 276-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
.__________________________________________________________________________
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(ավելացումները նշված են դրական |
| |նշանով) |
| |___________________________________|
| | ոչ ֆինանսական ցուցանիշներ |
| |___________________________________|
| |առաջին |առաջին |ինն ամիս| տարի |
| |եռամսյակ|կիսամյակ| | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1.2. Տրանսֆերտներ |

|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ |
| |ծառայություններ ունեցած քաղաքացիների ընտանիքներին |
|__________| |
|1069|ԾՏ05 |Նկարագրությունը |
| | |Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ |
| | |ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգում, մահարձանի և |
| | |հուշատախտակի պատրաստում և տեղադրում |
|__________|______________________________________________________________|
|Շահառու- |Տրանսֆերտ ստացող անձանց | | | | |
|ների |քանակը մշակված չէ | | | | |
|քանակը | | | | | |
|_____________________________________|________|________|________|________|
|Գումարը (հազ. դրամ) | X | X | X | X |
|_____________________________________|________|________|________|________|
|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը | | | |միանվագ |
|_________________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշում |

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ |
|ունեցած քաղաքացիների ընտանիքներին |

|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Մշակված չէ |
.__________________________________________________________________________
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(ավելացումները նշված են դրական |
| |նշանով) |
| |___________________________________|
| | ֆինանսական ցուցանիշներ |
| |___________________________________|
| |առաջին |առաջին |ինն ամիս| տարի |
| |եռամսյակ|կիսամյակ| | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1.2. Տրանսֆերտներ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ |
| |ծառայություններ ունեցած քաղաքացիների ընտանիքներին |
|__________| |
|1069|ԾՏ05 |Նկարագրությունը |
| | |Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ |
| | |ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգում, մահարձանի և |
| | |հուշատախտակի պատրաստում և տեղադրում |
|__________|______________________________________________________________|
|Շահառու- |Տրանսֆերտ ստացող անձանց | | | | |
|ների |քանակը մշակված չէ | | | | |
|քանակը | | | | | |
|_____________________________________|________|________|________|________|
|Գումարը (հազ. դրամ) |2,277.41|2,277.41|2,277.41|2,277.41|
|_____________________________________|________|________|________|________|
|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը | | | | |