Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 185 ...

 

 

040.0233.130312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2012 թվականի N 233-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1854-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 816-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1408-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1906-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասին» N 1854-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» N 816-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Սահմանել`

1) ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.

2) իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի.

3) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը` համաձայն N 3 հավելվածի:».

2) որոշման 2-րդ և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

i

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

i

«3.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գները` ըստ չափորոշիչների.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված իրավական ակտը, ինչպես նաև դրանում կատարվող փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:».

i

4) որոշման NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը սահմանելու մասին» N 1408-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) «60.000» թիվը փոխարինել «36.000» թվով.

2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

    «2.1. Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ      60.000 դրամ

    պահանջարկ ունեցող համարանիշերի տրամադրում       120.000 դրամ

                                                    240.000 դրամ

                                                    600.000 դրամ

                                                  1.200.000 դրամ

                                                  5.000.000 դրամ»:

 

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1906-Ն որոշումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գերատեսչական ակտերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի փետրվարի 16-ի

N 233-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 30-ի

N 1854-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումների կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող հաշվառման համարանիշերի (այսուհետ` համարանիշեր) հաշվառման և հատկացման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

2. Համարանիշեր պատրաստող կազմակերպությունից համարանիշերը ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայությունում մուտքագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում, պահեստավորվում և հետագայում հայտերի հիման վրա ապրանքագրերով առաքվում են տրանսպորտային միջոցների հաշվառման տարածքային ստորաբաժանումներ: Ժամանակավոր համարանիշերն առաքվում են ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային և տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներ:

3. Հաշվառման տարածքային ստորաբաժանումներում համարանիշերի ստացումն արձանագրվում է համարանիշերի մուտքի և ելքի մատյանում, իսկ ծախսն արտացոլվում է տրանսպորտային միջոցների հաշվառման մատյանում: Սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքերում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ստորաբաժանումներից համարանիշերի ստացումը և դրանք տրանսպորտային միջոցները տնօրինողներին վերադարձնելն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի առանձին մատյանում: «Ժամանակավոր» համարանիշերի հատկացումն արձանագրվում է տրանսպորտային միջոցների հաշվառումից հանման մատյանում:

4. Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ստորաբաժանումներում «Ժամանակավոր» համարանիշերի ստացումը և անձնակազմին բաշխումն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում: «Ժամանակավոր» համարանիշերի հատկացումն արձանագրվում է «Ժամանակավոր» համարանիշերի հատկացման մատյանում:

5. Հաշվառումից հանված տրանսպորտային միջոցի կամ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած ու փոխանակման ենթակա համարանիշերը վերադարձվում են ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանում` բացառությամբ սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքերի:

6. Ստորաբաժանում վերադարձված համարանիշերը, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքերի, ենթակա են առնվազն երկու մասի կտրման եղանակով ոչնչացման` ստորաբաժանման աշխատողներից կազմված հանձնաժողովի կողմից: Ոչնչացման փաստն արձանագրվում է համարանիշերի ոչնչացման մատյանում:

7. Վերադարձման ենթակա չեն`

1) Հայաստանի Հանրապետության պետական դրոշի կամ կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերը պարունակող համարանիշերը.

2) այլ անձի` ժառանգության միջոցով փոխանցված կամ 1-ին կամ 2-րդ հերթի ժառանգներին օտարված տրանսպորտային միջոցների համարանիշերը, եթե տրանսպորտային միջոցի նոր սեփականատերը ցանկանում է ձեռք բերել նաև նախկին համարանիշերը (բացառությամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի):

8. Ոչնչացման ենթակա չեն`

1) մեծ պահանջարկ ունեցող` ի պահ հանձնված համարանիշերը.

2) տարանցիկ համարանիշերը (բացառությամբ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած տարանցիկ համարանիշերի).

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց անձնակազմերի անդամների տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերը.

4) «Հյուրերին սպասարկող» (պաշտոնական պատվիրակություններին սպասարկող) տրանսպորտային միջոցների համարանիշերը.

5) դեղին հիմնագույնի համարանիշերը (բացառությամբ հետագա շահագործման համար ոչ պիտանի համարանիշերի):

9. Ոչնչացված համարանիշերը կրկին կարող են արտադրվել միայն համարանիշերի ոչնչացման մատյանում զույգ համարանիշերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ոչնչացման վերաբերյալ գրառման առկայության դեպքում:

10. Ճանապարհային ոստիկանության պետի կողմից ստեղծված հանձնաժողովը տարեկան մեկ անգամ ստուգում է տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող, ինչպես վարչական մասի, այնպես էլ` տարածքային ստորաբաժանումներում համարանիշերի հաշվառման և ծախսի գործընթացը: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ճանապարհային ոստիկանության վարչական մասի ծառայողները:

 

III. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

11. Ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում ֆիզիկական անձանց անվամբ և կազմակերպությունների անվանմամբ հաշվառվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցներին հատկացվում են հաշվառման համարանիշեր (այսուհետ` հիմնական համարանիշեր):

12. Հիմնական համարանիշերն ըստ հատկացման հերթականության բաժանվում են 3 խմբի`

1) ընդհանուր հիմունքներով տրվող համարանիշեր (հերթական համարանիշեր)` հատկացվում են տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում առկա համարանիշերից` ըստ աճող հերթականության.

2) ցանկալի համարանիշեր` տրվող հերթականության խախտմամբ համարանիշեր բացառությամբ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության կապակցությամբ համարանիշերը չփոխանակելու դեպքերի` հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում.

3) մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր` սահմանված չափորոշիչներին համապատասխանող համարանիշեր` հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին տվյալ չափորոշչին համապատասխանող համարանիշերի համար սահմանված` լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում:

13. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների` անկախ կազմակերպաիրավական ձևից), Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված դեպքերի:

14. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մրցույթների արդյունքում ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելու իրավունք ստացած կազմակերպությունների տրանսպորտային միջոցներին, մրցույթի պայմաններով սահմանված ժամկետով, ինչպես նաև մարդատար տաքսի ավտոմոբիլներին ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից հատկացվում են դեղին հիմնագույնի համարանիշեր: Դեղին հիմնագույնի համարանիշերը տրանսպորտային միջոցին հատկացվում են դրա հիմնական համարանիշերն ի պահ վերցնելուց հետո: Դեղին հիմնագույնի համարանիշերով տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանաբար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ կամ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց օտարվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալության տրամադրվելու դեպքում տրանսպորտային միջոցի հետ միասին, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, նոր սեփականատիրոջը կամ վարձակալին են անցնում նաև դրանց համար տրված դեղին հիմնագույնի համարանիշերը, որի մասին ճանապարհային ոստիկանության տվյալ ստորաբաժանման կողմից կատարվում է համապատասխան գրառում:

15. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա հատկացվում են կարմիր հիմնագույնի («Դիվանագիտական») համարանիշեր: Ընդ որում, լատիներեն «D» տառը պարունակող համարանիշերը հատկացվում են ներկայացուցչության դիվանագիտական կազմին, իսկ լատիներեն «T» տառը պարունակողները` տեխնիկական անձնակազմին սպասարկող տրանսպորտային միջոցներին: Յուրաքանչյուր ծածկագրի 001 նիշերը պարունակող համարանիշերը հատկացվում են տվյալ ներկայացուցչության ղեկավարին սպասարկող տրանսպորտային միջոցին:

16. ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության տրանսպորտային միջոցներին հատկացվում են երկնագույն հիմնագույնի, լատիներեն UN տառերը պարունակող համարանիշեր:

17. Հայաստանի Հանրապետության Նախագահին սպասարկող տրանսպորտային միջոցներին հատկացվում են Հայաստանի Հանրապետության դրոշի ուրվապատկերը պարունակող համարանիշեր:

18. Ամենայն Հայոց կաթողիկոսին սպասարկող տրանսպորտային միջոցներին հատկացվում են կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերը պարունակող համարանիշեր:

19. Հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին իրենց նոր հաշվառման վայր մեկնելու համար ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումների կողմից հատկացվում են «Տարանցիկ» համարանիշեր:

20. Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա կամ միջազգային պաշտոնական պատվիրակություններին սպասարկող տրանսպորտային միջոցներին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա, ճանապարհային ոստիկանության հաշվառման կենտրոնական ստորաբաժանման կողմից հատկացվում են «Հյուրերին սպասարկող» համարանիշեր: Այդ համարանիշերը հայտում նշված տրանսպորտային միջոցին հատկացվում են դրա հիմնական համարանիշերը հայտում նշված ժամկետով ի պահ վերցնելուց հետո:

21. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու նպատակով, ի պահ վերցված հիմնական համարանիշերի փոխարեն, երթևեկության արգելման պատճառը վերացնելու համար անհրաժեշտ ժամկետով, ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ստորաբաժանումների կողմից հատկացվում են «Ժամանակավոր» համարանիշեր:

22. Հետագայում ընդհանուր օգտագործման ճանապարհներին չշահագործվելու կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունում հաշվառվելու նպատակով ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումներից հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին նույնպես հատկացվում են «Ժամանակավոր» համարանիշեր, որոնք ենթակա են ոչնչացման այդ տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից:

23. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունում տրանսպորտային միջոցների հաշվառման և համարանիշերի հատկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

24. Տրանսպորտային միջոցի կորած համարանիշերի (համարանիշի) փոխարեն, մինչև տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման տարածքային ստորաբաժանումից հիմնական համարանիշեր ստանալը, դիմելու վայրի տարածքային հաշվառման ստորաբաժանման կողմից հատկացվում են «Ժամանակավոր» համարանիշեր:

25. Տրանսպորտային միջոց արտադրող կազմակերպության արտադրական նմուշ հանդիսացող կամ ֆիզիկական անձանց ինքնաշեն տրանսպորտային միջոցին ճանապարհային փորձարկումներին մասնակցելու համար ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ստորաբաժանման կողմից հատկացվում են «Փորձարկում» համարանիշեր:

26. Ավտոմոբիլներին և ավտոբուսներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի և հետին), իսկ մոտոտրանսպորտային միջոցներին, տրիցիկլերին, քվադրոցիկլերին, կցորդներին ու կիսակցորդներին` մեկ համարանիշ:

27. Կորած զույգ համարանիշերի (իսկ եթե սույն կարգի 26-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա) փոխարեն հատկացվում են թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:

28. Տրանսպորտային միջոցների համարանիշեր տալու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու և կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացման դեպքում` նաև սահմանված չափով վճար:

29. Զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ:

 

III. ՑԱՆԿԱԼԻ ԵՎ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

30. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ընտրությունը կարող է կատարվել ինչպես հաշվառող ստորաբաժանման սպասարկման սրահի աշխատողի կողմից` տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակ, այնպես էլ` տրանսպորտային միջոցը հաշվառման ներկայացրած անձի կողմից` հաշվառող ստորաբաժանման սպասարկման սրահում տեղադրված տեխնիկական միջոցով:

31. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ընտրության համակարգը պետք է բացառի ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող որևէ ազատ համարանիշ (բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված համարանիշերի) ցույց չտալու, ինչպես նաև առանց ամրագրելու տվյալ համարանիշը համակարգից հանելու կամ որպես ոչ ազատ (ամրագրված կամ զբաղված) համարանիշ ցույց տալու հնարավորությունը:

32. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշն ամրագրվում է միայն հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին` 3 ժամով, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը: Նշված ժամկետում համարանիշի հատկացման համար սահմանված գնի վճարումը հավաստող փաստաթուղթը տրանսպորտային միջոցը հաշվառող ստորաբաժանում չներկայացվելու դեպքում ամրագրված համարանիշն ավտոմատ կերպով վերադարձվում է համակարգ` որպես ազատ համարանիշ, իսկ հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին հատկացվում է հերթական համարանիշ:

33. Եթե հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին ամրագրված ցանկալի համարանիշը մինչև ամրագրումն արդեն իսկ որպես հերթական համարանիշ առաքվել է այլ հաշվառող ստորաբաժանում, ապա այդ տրանսպորտային միջոցին հատկացնելու դեպքում այն տրվում է 7 օրվա ընթացքում, իսկ մինչև այդ տրանսպորտային միջոցին հատկացվում են «Ժամանակավոր» համարանիշեր` 7 օր ժամկետով:

34. 2013 թվականի ապրիլի 1-ից տրանսպորտային միջոցների հաշվառման ցանկալի, ինչպես նաև մեծ պահանջարկ ունեցող ազատ համարանիշերի մասին տեղեկատվությունը ենթակա է հրապարակման և թարմացման` յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտի դրությամբ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:

35. Մեծ պահանջարկ ունեցող` կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք կրկին տրվում են այն կրող տրանսպորտային միջոցին, եթե տրանսպորտային միջոցը մինչև այդ հաշվառումից չի հանվել: Եթե կորած համարանիշերի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ, դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշերով` հայտնաբերման մասին սեփականատիրոջը տեղեկացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո կամ սեփականատիրոջ կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում` հայտնաբերված համարանիշերը սահմանված կարգով կարող են հատկացվել այլ անձի:

36. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշն օգտագործելու իրավունքը փոխանցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ հաշվառման համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի` առանց աճուրդի հատկացումը` տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:

37. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է այդ հաշվառման համարանիշը ցանկացած ժամանակ վերահաշվառել սեփականության իրավունքով իրեն կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցի վրա` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ հաշվառման համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի` առանց աճուրդի հատկացումը` նաև տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:

38. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործելու իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին փոխանցելու դեպքում համարանիշն օգտագործողի ներկայությունը և համաձայնությունը պարտադիր են:

39. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործելու իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ հաշվառման համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի` առանց աճուրդի հատկացումը` նաև տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի փետրվարի 16-ի

N 233-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի հուլիսի 19-ի

N 816-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ

 

._____________________________________________________________.

|OX++OOX |XX++OOX |XO++OOX |0Y++00X |YY++00X |Y0++00X |YX++XXX|

|________|________|________|________|________|________|_______|

|OX+-OOX |XX+-OOX |XO+-OOX |0Y+-00X |YY+-00X |Y0+-00X |YX+-XXX|

|________|________|________|________|________|________|_______|

|OX++XXX |XX++XXX |XO++XXX |0Y++XXX |YY++XXX |Y0++XXX |XY++XXX|

|________|________|________|________|________|________|_______|

|OX+-XXX |XX+-XXX |XO+-XXX |0Y+-XXX |YY+-XXX |Y0+-XXX |XY+-XXX|

|________|________|________|________|________|________|_______|

|OX++XOO |XX++XOO |XO++XOO |0Y++X00 |YY++X00 |Y0++X00 |       |

|________|________|________|________|________|________|_______|

|OX+-XOO |XX+-XOO |XO+-XOO |0Y+-X00 |YY+-X00 |Y0+-X00 |       |

|________|________|________|________|________|________|_______|

|OX++OXO |XX++OXO |XO++OXO |0Y++0X0 |YY++0XX |Y0++0X0 |       |

|________|________|________|________|________|________|_______|

|OX+-OXO |XX+-OXO |XO+-OXO |0Y+-0X0 |YY+-0XX |Y0+-0X0 |       |

|________|________|________|________|________|________|_______|

|OX++XOX |XX++XOX |XO++XOX |        |YY++XX0 |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|OX+-XOX |XX+-XOX |XO+-XOX |        |YY+-XX0 |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|OX++OXX |XX++OXX |XO++OXX |        |YY++0X0 |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|OX+-OXX |XX+-OXX |XO+-OXX |        |YY+-0X0 |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|OX++XXO |XX++XXO |XO++XXO |        |YY++X0X |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|OX+-XXO |XX+-XXO |XO+-XXO |        |YY+-X0X |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|        |        |        |        |YY++YYX |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|        |        |        |        |YY+-YYX |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|        |        |        |        |YY++XYY |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|        |        |        |        |YY+-XYY |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|        |        |        |        |YY++YXY |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|        |        |        |        |YY+-YXY |        |       |

._____________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2012 թվականի փետրվարի 16-ի

N 233-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի հուլիսի 19-ի

N 816-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ

 

._____________________________________________________________.

|OOX++OX |OOX++XX |OOX++XO |00X++0Y |00X++YY |00X++Y0 |XXX++XY|

|________|________|________|________|________|________|_______|

|OOX+-OX |OOX+-XX |OOX+-XO |00X+-0Y |00X+-YY |00X+-Y0 |XXX+-XY|

|________|________|________|________|________|________|_______|

|XXX++OX |XXX++XX |XXX++XO |XXX++0Y |XXX++YY |XXX++Y0 |XXX++YX|

|________|________|________|________|________|________|_______|

|XXX+-OX |XXX+-XX |XXX+-XO |XXX+-0Y |XXX+-YY |XXX+-Y0 |XXX+-YX|

|________|________|________|________|________|________|_______|

|XOO++OX |XOO++XX |XOO++XO |X00++0Y |X00++YY |X00++Y0 |       |

|________|________|________|________|________|________|_______|

|XOO+-OX |XOO+-XX |XOO+-XO |X00+-0Y |X00++YY |X00+-Y0 |       |

|________|________|________|________|________|________|_______|

|OXO++OX |OXO++XX |OXO++XO |0X0++0Y |0XX++YY |0X0++Y0 |       |

|________|________|________|________|________|________|_______|

|OXO+-OXO|XO+-XX  |OXO+-XO |0X0++0Y |0XX++YY |0X0+-Y0 |       |

|________|________|________|________|________|________|_______|

|XOX++OX |XOX++XX |XOX++XO |        |XX0++YY |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|XOX+-OX |XOX+-XX |XOX+-XO |        |XX0++YY |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|XXO++OX |XXO++XX |XXO++XO |        |0X0++YY |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|XXO+-OX |XXO+-XX |XXO+-XO |        |0X0++YY |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|OXX++OX |OXX++XX |OXX++XO |        |X0X++YY |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|OXX+-OX |OXX+-XX |OXX+-XO |        |X0X+-YY |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|        |        |        |        |YYX++YY |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|        |        |        |        |YYX+-YY |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|        |        |        |        |XYY++YY |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|        |        |        |        |XYY+-YY |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|        |        |        |        |YXY++YY |        |       |

|________|________|________|________|________|________|_______|

|        |        |        |        |YXY+-YY |        |       |

._____________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2012 թվականի փետրվարի 16-ի

N 233-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2007 թվականի հուլիսի 19-ի

N 816-Ն որոշման

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

._____________________________________________________________________.

|Պայմանական նշանները     |Նշանակությունը       |Ծանոթագրություն       |

|                        |(թվանշաններ)         |                      |

|________________________|_____________________|______________________|

|          0             |     0 (զրո)         |                      |

|________________________|_____________________|______________________|

|          X             |     (1-9)           |Միևնույն  հաշվառման   |

|                        |                     |համարանիշում «X»      |

|                        |                     |պայմանական նշանի      |

|                        |                     |փոխարեն կիրառվում է   |

|                        |                     |նույն թվանշանը:       |

|________________________|_____________________|______________________|

|           Y            |     (1-9)           |Միևնույն  հաշվառման   |

|                        |                     |համարանիշում «Y»      |

|                        |                     |պայմանական նշանի      |

|                        |                     |փոխարեն կիրառվում է   |

|                        |                     |նույն թվանշանը:       |

|________________________|_____________________|______________________|

|Պայմանական նշանները     |Նշանակությունը       |                      |

|                        |   (տառեր)           |                      |

|________________________|_____________________|______________________|

|          +             |տառ` A կամ D կամ L   |Միևնույն  հաշվառման   |

|                        |կամ M կամ N կամ O կամ|համարանիշում «+»      |

|                        |P կամ Q կամ R կամ S  |պայմանական նշանը      |

|                        |կամ T կամ U կամ V    |կրկնվելու դեպքում     |

|                        |                     |կիրառվում է նույն     |

|                        |                     |տառը:                 |

|________________________|_____________________|______________________|

|          -             |տառ` A կամ D կամ L   |                      |

|                        |կամ M կամ N կամ O կամ|                      |

|                        |P կամ Q կամ R կամ S  |                      |

|                        |կամ T կամ U կամ V    |                      |

._____________________________________________________________________.

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.2012
N 233-Ն
Որոշում