040.0423.140412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2012 թվականի N 423-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 347,878.49 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարայի գյուղական համայնքի տարածքի համար` 112,651.54 հազ. դրամ, Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքի 38/2-39 սահմանային նշանների հատվածի համար` 67,924.58 հազ. դրամ, Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքի 39/1-39/2 սահմանային նշանների հատվածի համար` 37,238.30 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի գյուղական համայնքի տարածքի համար` 23,681.67 հազ. դրամ, Լուսառատի գյուղական համայնքի տարածքի համար` 42,988.02 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կարճևանի գյուղական համայնքի տարածքի համար` 61,373.38 հազ. դրամ, Ալվանք 1-1 պոմպակայանի տարածքի համար` 2,021.0 հազ. դրամ:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սահմանել, որ Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման աշխատանքների, դրանց կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության գնումներն իրականացվում են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի ապրիլի 12-ի
N 423-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
| Գնման առարկայի |Ցուցանիշների |
|_____________________________________________________|փոփոխությունը |
| անվանումը |չափի |քանակը|գնման|(ավելացումները |
| |միավորը| |ձևը |նշված են դրական|
| | | | |նշանով) |
|_____________________________________________________|_______________|
|ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | |
|_____________________________________________________|_______________|
|Բաժին N 11|Խումբ N 01|Դաս N 01 |ՀՀ կառավարության | 347,878.49 |
| | | |պահուստային ֆոնդ | |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|Ջրային տնտեսության կառույցների | դրամ | 1 |ԲԸԱՀ | 341,188.18 |
|շինարարություն | | | | |
|________________________________|_______|______|_____|_______________|
|Շենքերի և շինությունների | դրամ | 1 |ԲԸԱՀ | 6,690.31 |
|տեխնիկական հետազննում | | | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի ապրիլի 12-ի
N 423-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված|
| |են դրական նշանով) |
| |_______________________________________________|
| |ոչ | ֆինանսական ցուցանիշներ |
| |ֆինանսական | |
| |ցուցանիշներ| |
| |___________|___________________________________|
| |առա|ինն|տա-|առաջին |ինն ամիս | տարի |
| |ջին|ա- |րի |կիսամյակ | | |
| |կի-|միս| | | | |
| |սամ| | | | | |
| |յակ| | | | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
| |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
| |
|1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը | |
|__________|Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և |
|1179|ԱՁ02 |ինժեներական կառուցվածքների վերականգնում |
| | | |
| | |Նկարագրությունը |
| | |ՀՀ Արմավիրի, Արարատի և Սյունիքի մարզերում Արաքս գետի |
| | |ափապաշտպան կառույցի վերականգնման նախագծանախահաշվային |
| | |փաստաթղթերի կազմում և աշխատանքների իրականացում |
|__________|______________________________________________________________|
|Քանակական |Մշակված չէ | | | | | | |
|__________|______________|___|___|___|___________|___________|___________|
|Որակական |Մշակված չէ | | | | | | |
|_________________________|___|___|___|___________|___________|___________|
|Տվյալ տարվա ՀՀ պետական | x | x | x | 347878.49| 347878.49| 347878.49|
|բյուջեից ակտիվի | | | | | | |
|ձեռքբերման, կառուցման կամ| | | | | | |
|հիմնանորոգման վրա | | | | | | |
|կատարվող ծախսերը (հազ. | | | | | | |
|դրամ) | | | | | | |
|_________________________|___|___|___|___________|___________|___________|
|Ակտիվի ընդհանուր արժեքը | x | x | x | | | |
|(հազ. դրամ) | | | | | | |
|_________________________|___|___|___|___________|___________|___________|
|Տվյալ բյուջետային տարվան | x | x | x | | | |
|նախորդող բյուջետային | | | | | | |
|տարիների ընթացքում ակտիվի| | | | | | |
|վրա կատարված ծախսերը | | | | | | |
|(հազ. դրամ) | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1179 Հողերի բարելավման միջոցառումներ |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում |
|կորուստների նվազեցում |
._________________________________________________________________________.