Սեղմել Esc փակելու համար:
«2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ...

 

 

040.0494.250412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2012 թվականի N 494-Ն

 

i

«2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ, ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ, ԳՅՈՒՂՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «2012-2014 թվականների գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննությունների իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 19-ի

N 494-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ, ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ, ԳՅՈՒՂՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) միակ կազմակերպությունն է հանրապետությունում, որն իրականացնում է կենդանիների հիվանդությունների (այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) լաբորատոր ախտորոշման սահմանում, սերոմոնիթորինգ, շիճուկաբանական հետազոտություններ, ՀՀ տարածքում բույսերի կարանտին օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի հայտնաբերում: Կազմակերպությունն իրականացնում է նաև կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի, թունաքիմիկատների փորձաքննության կազմակերպում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 631-Ն որոշման համաձայն` կազմակերպությունը վերակազմակերպվել է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության: Վերջինիս գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

1) կենդանիների հիվանդությունների (այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) լաբորատոր ախտորոշման սահմանումը.

2) կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի փորձաքննության կազմակերպումը.

3) սերոմոնիթորինգի իրականացումը.

4) շիճուկաբանական հետազոտությունների իրականացումը.

5) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի հայտնաբերումը:

2. Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականի դրությամբ առկա է 562569 խոշոր եղջերավոր կենդանի, 501775 մանր եղջերավոր կենդանի, 99266 խոզ, 1224 ձի, 1703164 թռչուն, 188559 մեղվաընտանիք, հետևաբար պարբերաբար կատարվում են վերը նշված հետազոտությունները: Հաշվի է առնվում նաև ձկների, ճագարների, վայրի կենդանիների զգալի քանակների առկայության գործոնը:

3. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնահամաճարակային վիճակի վերաբերյալ նախորդ տարիների հաշվետվությունների տվյալները վկայում են, որ անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտների կայուն զարգացմանը մեծապես նպաստում են կազմակերպության կողմից իրականացվող հետևողական աշխատանքները կենդանիների (այդ թվում` կենդանիների և մարդու համար ընդհանուր) մի շարք հիվանդությունների լաբորատոր ախտորոշման, անասնահամաճարակային վիճակի դաշտային ուսումնասիրության, կենդանական և բուսական ծագման հումքի, մթերքի և սննդամթերքի, բույսերի կարանտին օրգանիզմների, թունաքիմիկատների փորձաքննության ուղղությամբ:

4. Համաձայն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարեկան հաշվետվության տվյալների` 2009 թվականի հունվար-դեկտեմբեր հաշվետու ժամանակահատվածում ՀՀ մարզերի 932 համայնքներում կազմակերպության կողմից ախտորոշվել են բրուցելյոզ, պաստերելյոզ (ԽԵԿ, ՄԵԿ և խոզեր), տուբերկուլյոզ, լեյկոզ (ԽԵԿ), կարմրախտ և խոզերի աֆրիկական ժանտախտ, կատաղություն (շներ), ինչպես նաև մի շարք այլ պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություններ (սիբիրախտ, բրադզոտ, խշխշան պալար և այլն): Համաձայն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալների` 2010 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմակերպության կողմից ախտորոշվել են բրուցելյոզի (ԽԵԿ և ՄԵԿ), պաստերելյոզի (ՄԵԿ և խոզեր), տուբերկուլյոզի և թեյլերիոզի (ԽԵԿ), նյուքասլյան հիվանդության (թռչուններ) և խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդություններ: Դեպքերի վաղ հայտնաբերումը հնարավորություն ընձեռեց ժամանակին իրականացնել համալիր միջոցառումներ և կանխել հիվանդությունների հետագա տարածումը:

5. 2007 թվականին կազմակերպության ֆինանսավորման ծավալը կազմել է 190328,0 մլն. դրամ: 2008 թվականին ֆինանսավորման ծավալի աճը կազմել է 4,3%` 198840,0 մլն. դրամ: 2009 թվականի ֆինանսավորման ծավալի աճը կազմել է 8,5%` 217400,0 մլն. դրամ, որի շրջանակում կատարվել է 1145448 հետազոտություն: 2010 թվականին ֆինանսավորման ծավալը նվազել է 14,9%` 185000,0 մլն. դրամ, որի շրջանակում կատարվել է 1012011 հետազոտություն: 2011 թվականին ֆինանսավորման ծավալի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 3,1%` 190898,2 մլն. դրամ, որի շրջանակում կատարվել է 815000 հետազոտություն:

6. Կազմակերպությունը, որպես փորձարկման լաբորատորիա, համապատասխանում է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտների պահանջներին և հավատարմագրված է (տրված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից (վկայագիր N AST-001.Q-0002-2011, նույնականացման նշագիրը F51)), ունի լայն հավատարմագրման ոլորտ:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ բնակչությանը պաշտպանել կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոնոզ) վարակիչ հիվանդություններից, ապահովել կենդանական և բուսական ծագման անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգ սննդամթերքով, հայտնաբերել բույսերի կարանտին հիվանդությունները (այդ թվում` վնասատուները), կատարել ՀՀ-ում վաճառվող թունաքիմիկատների հետազոտություն:

8. Վերը նշված նպատակներին հասնելու համար և վերապահված լիազորությունների շրջանակներում կազմակերպության հիմնական խնդիրներն են`

1) հիվանդությունների (այդ թվում նաև բրուցելյոզի) լաբորատոր ախտորոշում.

2) վարակամերժության աստիճանի որոշում (դաբաղի և խոզերի դասական ժանտախտ).

3) փորձանմուշների փորձաքննությունը բույսերի կարանտին, առավել վտանգավոր վնասակար օրգանիզմների և թաքնված վարակի հայտնաբերում.

4) Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բույսերի պաշտպանության միջոցների վաճառքի կետերից նմուշառումների թունանյութերի ազդող նյութի որոշման լաբորատոր փորձաքննություն.

5) ռեակտիվների, ախտահանիչների պահպանություն և բաշխում «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային և տարածաշրջանային կենտրոններին:

 

III. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ

 

9. Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ֆինանսավորում պետական բյուջեից` ըստ աղյուսակի`

 

._____________________________________________________________________.

|Ծրագրի անվանումը                 |2012 թ.    |2013 թ.    |2014 թ.    |

|                                 |(հազ. դրամ)|(հազ. դրամ)|(հազ. դրամ)|

|_________________________________|___________|___________|___________|

|Գյուղատնտեսական կենդանիների      |   218198.2|   236259.6|   248408.4|

|հիվանդությունների լաբորատոր      |           |           |           |

|ախտորոշման և  կենդանական ծագում  |           |           |           |

|ունեցող հումքի և  նյութի,        |           |           |           |

|բույսերի կարանտինի,              |           |           |           |

|գյուղմշակաբույսերի և  բույսերի   |           |           |           |

|պաշտպանության միջոցների լաբորատոր|           |           |           |

|փորձաքննությունների իրականացում  |           |           |           |

._____________________________________________________________________.

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

10. Հայաստանի Հանրապետության «2012-2014 թվականների Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննությունների իրականացում» ծրագիրն ամեն տարի իրականացվում է 3 միջոցառումներով:

 

.___________________________________________________________________.

|Միջոցառումների անվանումը           |Չափի   |      2012 թվական      |

|                                   |միավորը|_______________________|

|                                   |       |Փորձաքննու-|Իրականացման|

|                                   |       |թյունների  |համար      |

|                                   |       |քանակը     |անհրաժեշտ  |

|                                   |       |           |բյուջեն    |

|                                   |       |           |(հազ. դրամ)|

|___________________________________|_______|___________|___________|

|1. Գյուղատնտեսական կենդանիների     |Հատ    |     900148|   187898.2|

|հիվանդությունների (այդ թվում նաև   |       |           |           |

|բրուցելյոզի) լաբորատոր ախտորոշում  |       |           |           |

|և  վարակամերժության աստիճանի       |       |           |           |

|որոշում                            |       |           |           |

|___________________________________|_______|___________|___________|

|2. Բույսերի կարանտին, առավել       |Հատ    |       6600|    27300.0|

|վնասակար օրգանիզմների և  թաքնված   |       |           |           |

|վարակի հայտնաբերման նպատակով       |       |           |           |

|լաբորատոր փորձաքննությունների      |       |           |           |

|իրականացում. հանրապետությունում    |       |           |           |

|թունաքիմիկատների վաճառքի կետերից   |       |           |           |

|վերցված նմուշներում թունանյութերի  |       |           |           |

|ազդող նյութի որոշման նպատակով      |       |           |           |

|լաբորատոր փորձաքննությունների      |       |           |           |

|իրականացում                        |       |           |           |

|___________________________________|_______|___________|___________|

|3. Ռեակտիվների, ախտահանիչների      |   -   |     -     |     3000.0|

|պահպանության և  բաշխման հետ կապված |       |           |           |

|ծախսեր                             |       |           |           |

|___________________________________|_______|___________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                           |   -   |     -     |   218198.2|

.___________________________________________________________________.

 

.___________________________________________________________________.

|Միջոցառումների անվանումը           |Չափի   |      2013 թվական      |

|                                   |միավորը|_______________________|

|                                   |       |Փորձաքննու-|Իրականացման|

|                                   |       |թյունների  |համար      |

|                                   |       |քանակը     |անհրաժեշտ  |

|                                   |       |           |բյուջեն    |

|                                   |       |           |(հազ. դրամ)|

|___________________________________|_______|___________|___________|

|1. Գյուղատնտեսական կենդանիների     |Հատ    |     900148|   205959.6|

|հիվանդությունների (այդ թվում նաև   |       |           |           |

|բրուցելյոզի) լաբորատոր ախտորոշում  |       |           |           |

|և  վարակամերժության աստիճանի       |       |           |           |

|որոշում                            |       |           |           |

|___________________________________|_______|___________|___________|

|2. Բույսերի կարանտին, առավել       |Հատ    |       6600|    27300.0|

|վնասակար օրգանիզմների և  թաքնված   |       |           |           |

|վարակի հայտնաբերման նպատակով       |       |           |           |

|լաբորատոր փորձաքննությունների      |       |           |           |

|իրականացում. հանրապետությունում    |       |           |           |

|թունաքիմիկատների վաճառքի կետերից   |       |           |           |

|վերցված նմուշներում թունանյութերի  |       |           |           |

|ազդող նյութի որոշման նպատակով      |       |           |           |

|լաբորատոր փորձաքննությունների      |       |           |           |

|իրականացում                        |       |           |           |

|___________________________________|_______|___________|___________|

|3. Ռեակտիվների, ախտահանիչների      |   -   |      -    |     3000.0|

|պահպանության և  բաշխման հետ կապված |       |           |           |

|ծախսեր                             |       |           |           |

|___________________________________|_______|___________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                           |   -   |      -    |   236259.6|

.___________________________________________________________________.

 

.___________________________________________________________________.

|Միջոցառումների անվանումը           |Չափի   |      2014 թվական      |

|                                   |միավորը|_______________________|

|                                   |       |Փորձաքննու-|Իրականացման|

|                                   |       |թյունների  |համար      |

|                                   |       |քանակը     |անհրաժեշտ  |

|                                   |       |           |բյուջեն    |

|                                   |       |           |(հազ. դրամ)|

|___________________________________|_______|___________|___________|

|1. Գյուղատնտեսական կենդանիների     |Հատ    |     900148|   218108.4|

|հիվանդությունների (այդ թվում նաև   |       |           |           |

|բրուցելյոզի) լաբորատոր ախտորոշում  |       |           |           |

|և  վարակամերժության աստիճանի       |       |           |           |

|որոշում                            |       |           |           |

|___________________________________|_______|___________|___________|

|2. Բույսերի կարանտին, առավել       |Հատ    |       6600|    27300.0|

|վնասակար օրգանիզմների և  թաքնված   |       |           |           |

|վարակի հայտնաբերման նպատակով       |       |           |           |

|լաբորատոր փորձաքննությունների      |       |           |           |

|իրականացում. հանրապետությունում    |       |           |           |

|թունաքիմիկատների վաճառքի կետերից   |       |           |           |

|վերցված նմուշներում թունանյութերի  |       |           |           |

|ազդող նյութի որոշման նպատակով      |       |           |           |

|լաբորատոր փորձաքննությունների      |       |           |           |

|իրականացում                        |       |           |           |

|___________________________________|_______|___________|___________|

|3. Ռեակտիվների, ախտահանիչների      |   -   |      -    |     3000.0|

|պահպանության և  բաշխման հետ կապված |       |           |           |

|ծախսեր                             |       |           |           |

|___________________________________|_______|___________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                           |   -   |      -    |   248408.4|

.___________________________________________________________________.

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

11. Ծրագրի իրականացումը կնպաստի անասնահամաճարակային իրավիճակի բարելավմանը, ինչը հնարավորություն կընձեռի գործնականում կիրառել Եվրախորհրդարանի 178/2002 EC որոշմամբ ամրագրված կենդանական ծագում ունեցող սննդամթերքի անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքները, այն են`

1) ապահովել կենդանիների առողջությունը.

2) գյուղատնտեսական ոլորտում գործող արտադրող և վերամշակող ձեռնարկություններին ապահովել անասնաբուժական տեսակետից ապահով հումքով.

3) կանխել բնակչության շրջանում կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների բռնկման դեպքերը:

12. Ծրագրի իրականացումից ակնկալվող հիմնական արդյունքներն են`

1) ցամաքային և ջրային կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների հանդեպ բարձր զգայողականությամբ օժտված ախտորոշիչների առկայություն.

2) ցամաքային և ջրային կենդանիների որոշ վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշման իրականացում և լաբորատոր փորձաքննության եզրակացության 95-98%-ոց հավաստիություն.

3) պատշաճ լաբորատոր գործունեության կիրառում և որոշ էնդեմիկ վարակիչ հիվանդությունների նկատմամբ լաբորատոր ստուգում անցած առանձին տեսակի անասնագլխաքանակի առկայություն.

4) պատշաճ լաբորատոր գործունեության կիրառում և որոշ էնդեմիկ վարակիչ հիվանդությունների նկատմամբ լաբորատոր ստուգում անցած կենդանական ծագման հումքի, մթերքների և սննդամթերքի առկայություն.

5) պատշաճ լաբորատոր գործունեության կիրառում և կարանտին, առավել վտանգավոր վնասակար օրգանիզմների և թաքնված վարակի հայտնաբերում.

6) պատշաճ լաբորատոր գործունեության կիրառում և Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բույսերի պաշտպանության միջոցների վաճառքի կետերում կատարված նմուշառումների թունանյութերի ազդող նյութի որոշման լաբորատոր փորձաքննությունների արդյունքում անորակ թունաքիմիկատների հայտնաբերում.

7) անասնաբուժական սարքավորումների, ախտորոշիչ միջոցների, ռեակտիվների, ախտահանիչ նյութերի, ապակեղենի և այլնի պատշաճ ընդունումը, պահպանումը և տեղափոխում-հանձնումը հասցեատերերին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2012
N 494-Ն
Որոշում