Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴԻ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 1986 թվականի թիվ 762

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴԻ ՏՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայկական ՍՍՀ-ում պետական ու հանրային բնակելի ֆոնդի տներում բնակարանների ամրակցման կարգի մասին առդիր հրահանգը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1986թ. նոյեմբերի 14-ի

թիվ 762 որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴԻ ՏՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Սույն հրահանգով Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսդրությանը համապատասխան սահմանվում է Հայկական ՍՍՀ պետական ու հանրային բնակելի ֆոնդի տներում բնակարանների ամրակցման միասնական կարգը:

2. Վարձակալների ու նրանց ընտանիքների անդամների կողմից զբաղեցվող բնակարանները ամրակցվում են`

ա) արտասահմանում աշխատանքի ուղարկելու դեպքում` արտասահմանում մնալու ամբողջ ժամանակամիջոցի համար.

բ) Ծայր Հյուսիսի շրջանները և դրանց հավասարեցված վայրերը աշխատանքի մեկնելու դեպքում` աշխատանքային պայմանագրի գործողության ամբողջ ժամանակամիջոցի համար, իսկ ՍՍՀ Միության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` Ծայր Հյուսիսի շրջաններում և դրանց հավասարեցված վայրերում մնալու ամբողջ ժամանակամիջոցի համար.

գ) ուսուցիչների, բժիշկների, միջին բուժանձնակազմի և դեղագործների գյուղական վայրերում գտնվող դպրոցներ, բուժ-պրոֆիլակտիկ հիմնարկներ և դեղատներ աշխատանքի մեկնելու դեպքում` պայմանագրով սահմանված ժամկետով.

դ) ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև բնակարանների ամրակցման ուրիշ դեպքեր:

3. Գերակետիկ ծառայության զինծառայողների, պրապորշչիկների, միչմանների և ՍՍՀՄ զինված ուժերի, ՍՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի զորքերի ու մարմինների հրամանատարական կազմի անձանց համար, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար օրենսդրությամբ սահմանված դեպքերում բնակարանը ամրակցվում է ըստ մշտական բնակավայրի:

4. Սույն հրահանգի 2 և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեն վարձակալին կամ նրա ընտանիքի անդամներին հանձնում է պահպանական վկայական (ամրացագիր) ըստ սահմանված ձևի (հավելված թիվ 1):

Պահպանական վկայական (ամրացագիր) տալուց հրաժարվելը կարող է բողոքարկվել դատական կարգով:

5. Բնակարանի ամրակցման պահպանական վկայականը ստանալու համար վարձակալի կամ նրա ընտանիքի անդամի կողմից դիմում է տրվում ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեին: Դիմումին կցվում են` ամրակցվող բնակարանի անձնական ֆինանսական հաշվի պատճենը. աշխատանքային պայմանագրով աշխատանքի մեկնելու դեպքում` աշխատանքի պայմանագրի պատճենը, իսկ մյուս դեպքերում` համապատասխան ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության միջնորդագիրը. վարձատուի տեղեկանքը զբաղեցրած բնակարանի մասին ըստ սահմանված ձևի (հավելված թիվ 2):

Աշխատողի ընտանիքի անդամի կողմից, որը մեկնում է այդ աշխատողի աշխատավայրը, տրվում է միայն դիմում:

6. Ընտանիքի հետ բնակարանի վարձակալի մեկնելու դեպքում ամրակցվում է իրենց կողմից զբաղեցրած ամբողջ բնակարանը, անկախ այն բանից, վարձակալը և նրա ընտանիքի անդամները մեկնում են միաժամանակ կամ տարբեր ժամանակ: Ընտանիքի առանձին անդամի մեկնելու դեպքում նրա համար ամրակցվում է ամբողջ բնակարանի միայն իրեն հասանելիք բաժինը:

Վարձակալի ընտանիքի նախկին անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, բնակարանի ամրակցման համար ունեն նույն իրավունքները, ինչ որ վարձակալն ու նրա ընտանիքի անդամները:

Վարձակալի ընտանիքի անդամներին են պատկանում վարձակալի ամուսինը, նրանց երեխաներն ու ծնողները: Մյուս անձինք կարող են վարձակալի ընտանիքի անդամներ ճանաչվել, եթե նրանք բնակվում են վարձակալի հետ համատեղ և վարում են ընդհանուր տնտեսություն:

7. Բնակարանի ամրակցումը կարող է կատարվել քաղաքացիների կողմից` մեկնելու պահից 6 ամիս ոչ ուշ:

Այդ ժամկետը լրանալուն պես բնակարանը կարող է ամրակցվել քաղաքացիների համար, եթե նրանք դատական կարգով նշված բնակարանի նկատմամբ իրավունքը կորցրած չեն ճանաչվել:

8. Պահպանական վկայականը (ամրացագիրը), անկախ բնակելի տան պատկանելությունից, տրվում է ըստ ամրակցվող բնակարանի գտնվելու վայրի:

Ամրակցված բնակարանը հաշվառվում է ամրակցված բնակարանների հաշվառման գրքում ըստ սահմանված ձևի (հավելված թիվ 3):

9. Պահպանական վկայականը (ամրացագիրը) կազմվում է երեք օրինակից, որից առաջին և երկրորդ օրինակները ստացագրով տրվում են մեկնողին, որից առաջին օրինակը նրա կողմից ստացագրով տրվում է բնակշահագործման կազմակերպությանը ըստ ամրակցվող բնակարանի գտնվելու վայրի, իսկ երկրորդը` մնում է պահպանման վկայականը (ամրացագիրը) տվող մարմնի մոտ:

Պահպանական վկայականը (ամրացագիրը) պահվում է որպես խիստ հաշվառման փաստաթուղթ:

10. Պահպանական վկայականի գործողության ժամկետը հաշվվում է այն տալու օրվանից: Պահպանական վկայականը (ամրացագիրը) տրվում է սույն հրահանգի 2-րդ կետով նախատեսված ժամկետներով:

Արտասահմանում մնալու ժամկետը երկարացնելու, աշխատանքային պայմանագիրը վերակնքելու ու երկարաձգելու ժամանակ և ՍՍՀ Միության ու Հայկական ՍՍՀ օրենսդրությամբ նախատեսված մյուս դեպքերում, տրված պահպանական վկայականի (ամրացագրի) գործողությունը երկարաձգվում է նոր ժամկետով` քաղաքացու դիմումին համաձայն, կցելով բնակարանի ամրակցման իրավունքը հաստատող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագրի պատճենը, ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության միջնորդագիրը):

11. Պահպանական վկայականը (ամրացագիրը) կորցնում է ուժը ժամկետը լրանալու այն պահից, որի համար տրվում է, վարձակալի կամ նրա ընտանիքի անդամների ժամկետից շուտ վերադառնալու, կամ այն ոչ իսկական ժամկետից շուտ չեղյալ ճանաչելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու պահից:

12. Բնակարանը չի ամրակցվում`

ա) ծառայական բնակարաններում կամ հանրակացարաններում բնակվող վարձակալների համար.

բ) ժամանակավոր բնակիչների կամ ենթավարձակալների համար.

գ) բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում և քաղաքացիների անձնական սեփականությունը հանդիսացող տներում վարձակալների համար.

դ) այն անձանց համար, որոնց նկատմամբ հայց է ներկայացվել բնակարանի վարձակալության պայմանագրի լուծման կամ փոփոխման մասին, մինչև վեճի սահմանված կարգով լուծումը.

ե) բնակվարձի կամ կոմունալ ծառայությունների վճարումների գծով պարտք ունեցող վարձակալների համար (մինչև պարտքի մարումը).

զ) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

13. Այն բնակտարածությունը, որից օգտվելու իրավունքը պահպանվում է ժամանակավորապես բացակայող քաղաքացու կողմից, ավելորդ չի համարվում:

14. Բնակարանների վարձակալները իրավունք ունեն ամրակցված բնակարանները օգտագործման հանձնել ենթավարձակալներին կամ ժամանակավոր բնակվողներին պահպանական վկայականի (ամրացագրի) գործողության ժամկետի սահմաններում:

15. Եթե ժամանակավորապես մեկնող վարձակալը վարձատուին իրավունք է տվել ամրակցված բնակարանի ժամանակավոր բնակեցման համար վարձատուի հայեցողությամբ, ապա մինչև վարձակալի կամ նրա ընտանիքի անդամների վերադառնալու ժամկետով դրանում բնակեցված անձանց հետ վարձատուն կնքում է վարձակալության ժամանակավոր պայմանագիր:

16. Այն անձինք, որոնք վարձատուի կողմից բնակեցվել են ամրակցված բնակարանում, սույն հրահանգի 14-րդ կետով նախատեսված դեպքերում պարտավոր են պահպանել բնակտարածությունից օգտվելու, բնակելի տան և տնամերձ տարածության պահպանելու կանոնները և վարձատուին մուծել համապատասխան բնակվարձ և կոմունալ ծառայությունների վարձ ընդհանուր հիմունքներով:

17. Վարձակալի և նրա ընտանիքի անդամների բացակայության ժամկետով ամրակցված բնակարանում վարձակալի և վարձատուի կողմից բնակեցված անձինք այդ բնակարանի նկատմամբ ինքնուրույն իրավունք ձեռք չեն բերում:

18. Վարձակալի կամ նրա ընտանիքի անդամների վերադառնալու ժամանակ նրանք իրավունք ունեն պահանջել ամրակցված բնակարանի շտապ ազատումը, անկախ ամրացագրի ժամկետը լրանալուց: Ենթավարձակալի, կամ ժամանակավոր բնակիչների կողմից բնակարանը ազատելուց հրաժարվելու դեպքում, նրանք վարձակալի պահանջով ենթակա են վտարման դատական կարգով, առանց ուրիշ բնակարան հատկացնելու:

Այդ նույն կարգով վտարվում են սույն հրահանգի 14 կետով սահմանված կարգով ամրակցված բնակարաններում բնակեցված անձինք:

19. Պահպանական վկայականի (ամրացագրի) գործողության ժամկետը լրանալուց հետո, վարձակալն ու նրա ընտանիքի անդամները պահպանում են զբաղեցրած բնակտարածության նկատմամբ իրենց իրավունքը վեց ամսվա ընթացքում:

Պահպանական վկայականի (ամրացագրի) գործողության ժամկետը լրանալուց հետո վեց ամիս անցնելուն պես, բնակարանի վարձակալության պայմանագիրը Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան վարձատուի հայցով կարող է լուծվել դատական կարգով:

 

Հավելված թիվ 1

Հայկական ՍՍՀ-ում պետական ու հանրային

բնակելի ֆոնդի տներում բնակարանների

ամրակցման կարգի մասին հրահանգի

 

Ժողովրդական դեպուտատների ___________________________________ սովետի գործադիր կոմիտե _________________________________________________________

 

                       «_______» ________________ 19       թ.

 

ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ (ԱՄՐԱՑԱԳԻՐ) ԹԻՎ

(առաջին օրինակ)

 

Տրվում է քաղ. ___________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

նրա կողմից զբաղեցրած _____________________________ քառ. մ բնակարանի ամրակցման համար, որը բաղկացած է _________________________________________

(միջանցիկ մեկուսացված)

 

___________________________ բնակարանում _________________________________

(առանձին, կոմունալ)

 

_________________________________________________________________________

                          (քաղաք, ավան, գյուղ)

 

_________________________________________________________________________

                 (պողոտա, փողոց, նրբանցք և այլն)

 

տուն թիվ ______________, մասնաշենք թիվ ______________, բնակարան թիվ հասցեով, __________________________________ մեկնելու կապակցությամբ:

(ու՞ր)

 

Ամրակցման հիմքը _________________________________________________________

(Աշխատանքային պայմանագիրը, ձեռնարկության,

 

_________________________________________________________________________

             հիմնարկության, կազմակերպության միջնորդագիրը)

 

Սույն պահպանական վկայականը (ամրացագիրը) ուժի մեջ է

 

«_____» _____________ 19     թ. մինչև  «______»___________ 19     թ.

 

Ժողովրդական դեպուտատների _________________________

սովետի գործկոմի բնակտարածության հաշվառման և

      Կ.Տ.             բաշխման բաժնի պետ  (հատուկ նշանակված պաշտոնատար

                       անձ)

                       __________________________________________________

                                       (ստորագրություն)

 

Ժողովրդական դեպուտատների ________________________________________________ սովետի գործադիր կոմիտե __________________________________________________

 

                       «_________»__________________ 19      թ.

 

ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ (ԱՄՐԱՑԱԳԻՐ) ԹԻՎ

(երկրորդ օրինակ)

 

Տրվում է քաղ. ___________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

նրա կողմից զբաղեցրած _________ քառ. մ մակերեսով բնակարանի ամրակցման համար, որը բաղկացած է ______________________________________ սենյակից,

(միջանցիկ, մեկուսացված)

 

___________________________________________________ բնակարանում,

(առանձին կոմունալ)

 

_________________________________________________________________________

                        (քաղաք, ավան, գյուղ)

 

_________________________________________________________________________

                  (պողոտա, փողոց, նրբանցք և այլն)

 

տուն թիվ ___________, մասնաշենք թիվ ___________, բնակարան թիվ ___________

 

հասցեով ___________________________________ մեկնելու կապակցությամբ:

(ու՞ր)

 

Ամրակցման հիմքը _________________________________________________________

(Աշխատանքային պայմանագիրը, ձեռնարկության,

 

_________________________________________________________________________

            հիմնարկության, կազմակերպության միջնորդագիրը)

 

Սույն պահպանական վկայականը (ամրացագիրը) ուժի մեջ է

 

«______»___________ 19     թ.  մինչև  «______» ____________ 19     թ.

 

Ժողովրդական դեպուտատների _________

__________________ սովետի գործկոմի

բնակտարածության հաշվառման և

          Կ.Տ.                         բաշխման բաժնի պետ  (հատուկ

                                       նշանակված պաշտոնատար անձ)

 

__________________________________

                                               (ստորագրություն)

 

Պահպանական վկայականի (ամրացագրի) առաջին օրինակը ստացվել է բնակարանային- շահագործման կազմակերպությունից

 

«______» ______________ 1986թ.

 

_____________________________________

          (ստորագրություն)

 

Ժողովրդական դեպուտատների ________________________________________________ սովետի գործադիր կոմիտե __________________________________________________

 

                       «________»____________________ 19     թ.

 

ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ (ԱՄՐԱՑԱԳԻՐ)

(երրորդ օրինակ)

 

Տրվում է քաղ. ___________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

նրա կողմից զբաղեցրած _________________________ քառ. մետր մակերեսով

 

բնակարանի ամրակցման համար, որը բաղկացած է _______________________________

(միջանցիկ, մեկուսացված)

 

սենյակից __________________ բնակարանում _________________________________

(առանձին, կոմունալ)

 

_________________________________________________________________________

                         (քաղաք, ավան, գյուղ)

 

_________________________________________________________________________

                  (պողոտա, փողոց, նրբանցք և այլն)

 

տուն թիվ _________ , մասնաշենք թիվ ____________ բնակարան թիվ ____________

 

հասցեով _______________________________ մեկնելու կապակցությամբ:

ու՞ր

 

Ամրակցման հիմքը _________________________________________________________

(Աշխատանքային պայմանագիրը, ձեռնարկության,

 

_________________________________________________________________________

            հիմնարկության, կազմակերպության միջնորդագիրը)

 

Սույն պահպանական վկայականը (ամրացագիրը) ուժի մեջ է

 

«_____»__________ 19    թ.   մինչև   «______»___________ 19     թ.

 

Ժողովրդական դեպուտատների _________________

_______________ սովետի գործադիր կոմիտեի

      Կ.Տ.                     բնակտարածության հաշվառման ու բաշխման բաժնի

                               պետ  (հատուկ նշանակված պաշտոնատար անձ)

 

__________________________________________

                                          (ստորագրություն)

 

Պահպանական վկայականի (ամրացագրի) առաջին և երկրորդ օրինակները ստացա

 

«______»__________ 19    թ.

 

___________________________________

         (ստորագրություն)

 

Հավելված թիվ 2

Հայկական ՍՍՀ-ում պետական ու հանրային

բնակելի ֆոնդի տներում բնակարանների

ամրակցման կարգի մասին հրահանգի

 

_________________________________________________________________________

         (բնակարանային-շահագործման կազմակերպության անվանումը)

 

«_______» ____________________ 19    թ.

 

Թիվ ________________

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Տրվում է քաղ. ___________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

առ այն, որ նա բնակվում է ________________________________________________

(բնակավայրի անվանումը)

 

____________________ փող., տուն թիվ ______________, մասնաշենք թիվ _______

 

__________________ բնակարան թիվ ________________________________________:

 

Վարձատուի և  վարձակալի միջև  «_______» __________________ 19    թ

կնքված բնակարանի վարձակալության պայմանագրին համապատասխան քաղ. ___________

_________________________________________________________________________

               (վարձակալի կամ նրա ընտանիքի անդամի

 

_________________________________________________________________________

                    ազգանունը, անունը, հայրանունը)

 

զբաղեցնում է _________________ քառ. մ մակերեսով _________________________

 

սենյակ: _________________________________________________________________

Նշված բնակարանում բնակարանի ինքնուրույն իրավունքով բնակվում են _______ անձ, առանց այդ, բնակարանի նկատմամբ ինքնուրույն իրավունքի բնակվում են _________ անձ:

 

Վարձատու ____________

 

Կ.Տ.

 

Հավելված թիվ 3

Հայկական ՍՍՀ-ում պետական ու հանրային

բնակելի ֆոնդի տներում բնակարանների

ամրակցման կարգի մասին հրահանգի

 

ԱՄՐԱԿՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ

 

Բնակավայր _______________________________________________________________

(քաղաք, ավան, գյուղ և այլն)

 

_________________________________________________________________________

          ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր

 

_________________________________________________________________________

                           կոմիտեի անվանումը

 

._________________________________________________________________________.

| Դիմումի  |  Դիմողի |  Ամրակցվող  | Բնակա-     Պահպանման    | Ինչ        |

| ստացման  |  ազգա-  |  բնակարանի  | րանի       վկայականի    | ժամկետով է |

| տարեթիվը |  նունը, |  հասցեն և   | ամրակ-     (ամրացագրի)  | ամրակցվում |

|          |  անունը,|  չափը       | ցըման      հանձնման     | բնակարանը  |

|          |  հայր-  |             | հիմքը      տարեթիվն ու  |            |

|          |  անունը |             | (աշխա-     համարը       |            |

|          |         |             | տանքա-     |            |            |

|          |         |             | յին        |            |            |

|          |         |             | պայմա-     |            |            |

|          |         |             | նագիրը,    |            |            |

|          |         |             | ձեռնար-    |            |            |

|          |         |             | կության,   |            |            |

|          |         |             | հիմնար-    |            |            |

|          |         |             | կության,   |            |            |

|          |         |             | կազմա-     |            |            |

|          |         |             | կերպու-    |            |            |

|          |         |             | թյան       |            |            |

|          |         |             | միջնոր-    |            |            |

|          |         |             | դագիրը     |            |            |

|__________|_________|_____________|____________|____________|____________|

|          |         |             |            |            |            |

|          |         |             |            |            |            |

|          |         |             |            |            |            |

|          |         |             |            |            |            |

|          |         |             |            |            |            |

|          |         |             |            |            |            |

|          |         |             |            |            |            |

|          |         |             |            |            |            |

|          |         |             |            |            |            |

|          |         |             |            |            |            |

|          |         |             |            |            |            |

|          |         |             |            |            |            |

|          |         |             |            |            |            |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
14.11.1986
N 762
Որոշում