Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 19 ...

 

 

040.0587.150512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մայիսի 2012 թվականի N 587-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել լրացում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման, ինչպես նաև անտառապատման աշխատանքների կատարման ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 75550.0 հազ. դրամ, որից` 2012 թվականի առաջին կիսամյակում` 30000.0 հազ. դրամ, ինն ամսում` 70000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 10-ի

N 587-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|      Չափորոշիչներ           |Ցուցանիշների փոփոխությունը             |

|                             |(ավելացումները նշված են դրական նշանով) |

|                             |_______________________________________|

|                             |ոչ ֆինանսական|ֆինանսական ցուցանիշներ   |

|                             |ցուցանիշներ  |                         |

|                             |_____________|_________________________|

|                             |առա-|ինն |տա-|առաջին  |ինն ամիս|տարի   |

|                             |ջին |ամիս|րի |կիսամյակ|        |       |

|                             |կի- |    |   |        |        |       |

|                             |սամ-|    |   |        |        |       |

|                             |յակ |    |   |        |        |       |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները    |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                     |

|1.2. Տրանսֆերտներ                                                    |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                  |

|դասիչը   |Անտառների պահպանում և  կառավարում                          |

|_________|                                                           |

|1173|ԾՏ01|Նկարագրությունը                                            |

|    |    |«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասության ներքո գտնվող անտառային      |

|    |    |տարածքների պահպանում և  կառավարում                         |

|_________|___________________________________________________________|

|Շահառու- |Մշակված չէ         |    |    |   |        |        |       |

|ների     |                   |    |    |   |        |        |       |

|քանակը   |                   |    |    |   |        |        |       |

|_________|___________________|____|____|___|________|________|_______|

|Գումարը  |                   | x  | x  | x | 30000.0| 70000.0|75555.0|

|(հազ.    |                   |    |    |   |        |        |       |

|դրամ)    |                   |    |    |   |        |        |       |

|_________|___________________|____|____|___|________|________|_______|

|Տրանսֆեր-|                   |    |    |   |        |        |       |

|տի       |                   |    |    |   |        |        |       |

|վճարման  |                   |    |    |   |        |        |       |

|հաճախակա-|                   |    |    |   |        |        |       |

|նությունը|                   |    |    |   |        |        |       |

|_____________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                   |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|1173 Անտառների կառավարում                                            |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Կայուն կառավարվող անտառային տարածքների առկայություն                  |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.05.2012
N 587-Ն
Որոշում