Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԴԻՈՅԻ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԴԻՈՅԻ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐ ...

07.05.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.04.1999  -ից մինչեւ   07.05.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 07.05.01 թիվ 391 որոշում)

i

040.0171.190399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 1999 թվական թիվ 171

 

i

ՌԱԴԻՈՅԻ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ռադիոհաճախությունների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու և Հայաստանի Հանրապետության պետական հեռուստառադիոծրագրերի հեռարձակման ցանցը զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռադիոյի և հեռուստատեսային ծրագրերի եթերային հեռարձակումը կազմակերպելու համար նախատեսված ռադիոհաճախությունները մրցույթով հատկացնելու և հեռարձակման լիցենզիա տալու կարգը (կցվում է):

2. Մրցույթի հաղթողի մուծած միանվագ վճարները 1999 թվականի ընթացքում նպատակաուղղել Հայաստանի Հանրապետության պետական հեռուստառադիոծրագրերի հեռարձակման ցանցի զարգացմանը` դրանց օգտագործման ուղղությունները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նշված ցանցի տարածքային զարգացման ծրագրերը:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

մարտի 19-ի N 171 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

i

ռադիոյի և հեռուստատեսային ծրագրերի եթերային հեռարձակումը

կազմակերպելու համար նախատեսված ռադիոհաճախությունները

մրցույթով հատկացնելու և հեռարձակման լիցենզիա տալու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են ռադիոյի և հեռուստատեսային ծրագրերի եթերային հեռարձակումը կազմակերպելու համար նախատեսված ռադիոհաճախությունները (այսուհետև ռադիոհաճախություններ) մրցույթով հատկացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթի կազմակերպման, անցկացման և հեռարձակման լիցենզիա տալու կարգը:

i

2. Ռադիոհաճախություններն առանց մրցույթի հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Մրցույթն անցկացվում է ռադիոհաճախության տիրույթի օգտագործման արդյունավետության բարձրացման և Հայաստանի Հանրապետության պետական հեռուստառադիոծրագրերի հեռարձակման ցանցի զարգացման նպատակով:

4. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք:

 

II. Մրցութային հանձնաժողովը և նրա գործունեությունը

 

5. Մրցութային հանձնաժողովն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության կողմից, որը սահմանում է մրցույթի անցկացման ժամկետները:

6. Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության ներկայացուցիչները:

7. Մրցութային հանձնաժողովը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին, ընդունում հայտերը, նախապատրաստում և իրականացնում մրցույթը:

8. Մրցութային հանձնաժողովը չի կարող սահմանափակել առանձին իրավաբանական անձանց (այդ թվում` օտարերկրյա) մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե դրա մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

 

III. Մրցույթի և դրա անցկացման պայմանների մասին

տեղեկատվության հրապարակումը

 

9. Մրցութային հանձնաժողովը մրցույթն սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով պետք է հրապարակի մրցույթի և դրա անցկացման պայմանների մասին տեղեկատվություն, որում նշվում են`

ա) առաջարկվող ռադիոհաճախության տիրույթի անվանումը և օգտագործման նպատակը, ռադիոհաճախության օգտագործման տարածքը (վայրը) և ժամկետները.

բ) մրցույթի անցկացման պայմանները և մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները.

գ) մրցույթի նախավճարի չափը.

դ) վճարման ձևը և պայմանները.

ե) մրցույթին մասնակցելու մասին հայտը (այսուհետև` հայտ) ներկայացնելու վերջին ժամկետը և մրցույթի մասնակցի հասցեն.

զ) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

է) հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որով (որոնցով) կարելի է լրացուցիչ տեղեկություններ ստանալ:

10. Մրցութային հանձնաժողովի որոշմամբ կարող են հրապարակվել նաև այլ տեղեկություններ:

 

IV. Մրցույթին մասնակցելու պայմանները

 

11. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն այն իրավաբանական անձինք, որոնք ժամանակին ներկայացրել են հայտը, սահմանված կարգով մուծել մրցույթի նախավճարը և ներկայացրել հետևյալ փաստաթղթերը`

ա) հայտը (N 1 հավելվածը կցվում է).

բ) մրցույթի նախավճար կատարելու մասին փաստաթուղթը.

գ) մրցույթի մասնակցի հիմնադիր փաստաթղթի պատճենը.

դ) հատկացվող ռադիոհաճախության օգտագործման վերաբերյալ մրցույթի մասնակցի գրավոր առաջարկությունները (այսուհետև` առաջարկություններ) (փակ ծրարով), որոնք կներառեն համապատասխան տեխնիկական տվյալներ, գործարար ծրագիրը և պարտավորություններ հեռուստառադիոծրագրերն ամբողջությամբ կամ դրանց մի մասը հայերենով հեռարձակելու վերաբերյալ.

ե) Հայաստանի Հանրապետության պետական հեռուստառադիոծրագրերի հեռարձակման ցանցի զարգացման համար մրցույթի մասնակցի միանվագ վճարման պարտավորության երաշխիքը (բանկային, այլ վարկային հաստատության կամ ապահովագրական կազմակերպության), որը պետք է գերազանցի սույն կարգով սահմանված մրցույթի նախավճարը:

12. Հայտի ստացման ժամկետ է համարվում դրա գրանցման օրը:

13. Մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի կայացման օրը հետ վերցնել իր հայտը` դրա մասին գրավոր դիմելով մրցութային հանձնաժողովին: Այդ դեպքում նրա մուծած մրցույթի նախավճարը վերադարձվում է 5 օրվա ընթացքում:

14. Մրցույթի ավարտից հետո մրցույթի մասնակիցների (բացի մրցույթի հաղթողից) մուծած մրցույթի նախավճարները վերադարձվում են 5-օրյա ժամկետում:

15. Հայտ ներկայացնողը չի կարող ճանաչվել մրցույթի մասնակից, եթե պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել սահմանված կարգով և ժամկետներում:

16. Մրցույթի մասին հրապարակային հայտարարության օրվանից մինչև մրցույթի կայացումը մրցույթի մասնակիցներին արգելվում է փոխանակել կամ տարածել իրենց կողմից տրված առաջարկությունները:

17. Մինչև մրցույթի սկիզբը հանձնաժողովի կողմից մրցույթի մասնակիցների մասին տեղեկություններ հայտնելն արգելվում է:

 

V. Մրցույթի մասնակիցների ներկայացրած առաջարկությունների

քննարկումը և մրցույթի հաղթողի ճանաչումը

 

18. Մրցութային հանձնաժողովը քննարկում է մրցույթի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները` հիմք ընդունելով մրցույթի անցկացման պայմաններն ու մրցույթի հաղթողի ճանաչման չափանիշները:

19. Մրցույթի մասնակիցների ներկայացրած առաջարկությունների ծրարները բացվում են մրցույթի նշանակված օրը և ժամին` մրցութային հանձնաժողովի նիստում: Մրցութային հանձնաժողովի կողմից ստուգվում է անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի առկայությունը և կազմում արձանագրություն (N 2 հավելվածը կցվում է), որում նշվում են ներկայացված բոլոր առաջարկություններն ու դրանց համապատասխանությունը մրցույթի պահանջներին, իսկ անհամապատասխանության դեպքում դրանք չեն մասնակցում մրցույթին, որի մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ:

20. Մրցույթի մասնակիցները կամ նրանց սահմանված կարգով լիազորված ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել ծրարների բացմանը և առաջարկությունների հրապարակմանը:

21. Մրցույթի հաղթող է ճանաչվում մրցույթի այն մասնակիցը, որը`

ա) ներկայացրել է լավագույն գործարար ծրագիրը և առաջարկում է լավագույն պայմանները.

բ) հավասար պայմանների դեպքում ազգային մասնակիցներին (Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց) տրվում է նախապատվություն:

22. Մրցութային հանձնաժողովը որոշումն ընդունելուց հետո արձանագրության մեկ օրինակն ուղարկում է Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարություն: Նշված արձանագրության պատճեններն ուղարկվում են նաև մրցույթի բոլոր մասնակիցներին:

23. Մրցույթի մասնակիցները մրցույթի արդյունքները կարող են բողոքարկել մրցութային հանձնաժողովին կամ դատարան:

 

VI. Մրցույթի չկայացած համարելը

 

24. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

ա) մրցութային հանձնաժողովը սահմանված ժամկետում ոչ մի առաջարկություն չի ստացել.

բ) ստացված առաջարկությունները չեն բավարարում մրցույթի պայմանները:

25. Մրցույթը չկայացած համարվելու դեպքում մրցութային հանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում մշակում է մրցույթի անցկացման նոր տարբերակը:

26. Միայն մեկ առաջարկության առկայությունը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:

 

VII. Մրցույթի արդյունքներն անվավեր համարելը

 

27. Մրցույթը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումներով անցկացվելու դեպքում մրցույթի արդյունքները համարվում են անվավեր:

 

VIII. Մրցույթի հաղթողին ռադիոհաճախության տիրույթի

շահագործման իրավունքի տրամադրման կարգը

 

28. Մրցույթի հաղթողին մրցույթի արդյունքների մասին արձանագրության պատճենն ուղարկվելուց հետո մեկ ամսվա ընթացքում տրվում է հեռարձակման լիցենզիա և նրա հետ ռադիոհաճախության տիրույթի շահագործման պայմանագիր է կնքվում 6 ամսվա ընթացքում:

29. Մրցույթի հաղթողի հետ ռադիոհաճախության տիրույթի շահագործման պայմանագիր կնքում է Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությունը` ռադիոէլեկտրոնային ու այլ անհրաժեշտ սարքավորումների` սահմանված կարգով համապատասխան պետական մարմնում գրանցումից հետո:

30. Այն դեպքում, երբ մրցույթի հաղթողը 6 ամսվա ընթացքում չի կնքում նշված պայմանագիրը, մրցույթի նախավճարը չի վերադարձվում նրան և մրցույթի արդյունքները համարվում են անվավեր:

31. Մրցույթի մասնակիցը պարտավոր է իրեն հաղթող ճանաչելու մասին մրցութային հանձնաժողովի ամփոփ արձանագրության պատճենն ստանալու օրվանից հետո 10 օրվա ընթացքում գործարար ծրագրում նշված գումարը փոխանցել «Հայաստանի հեռուստատեսային ցանց» պետական փակ բաժնետիրական ընկերության` այդ նպատակով բացված հաշվի համարին: Եթե մրցույթի հաղթողն այդ գումարը նշված ժամկետում չի փոխանցում, ապա զրկվում է ռադիոհաճախության տիրույթի օգտագործման իրավունքից, և մրցույթի նախավճարը նրան չի վերադարձվում:

 

Հավելված N 1

 

ռադիոյի և հեռուստատեսային ծրագրերի

եթերային հեռարձակումը կազմակերպելու

համար նախատեսված ռադիոհաճախությունները

մրցույթով հատկացնելու և հեռարձակման

լիցենզիա տալու կարգի

_______________________________________

                                  _______________________________________

                                  _______________________________________

                                  _______________________________________

                                      (մրցույթի կազմակերպչի անվանումը)

 

ՀԱՅՏ

 

մրցույթին մասնակցելու մասին

 

_________________________________________________________________________

              (հայտը ներկայացնողի լրիվ անվանումը, հասցեն)

 

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

1. Ծանոթանալով 1999 թվականի ______________ -ին կայանալիք մրցույթի մասին

(ամիսը, օրը)

հրապարակված տեղեկություններին` ցանկանում եմ մասնակցել ________________ ______________________________________________________________ մրցույթին: 2. Պարտավորվում եմ մրցույթում հաղթելու դեպքում Ձեր կողմից ուղարկված

արձանագրության պատճենն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում վճարել

առաջարկության մեջ նշված միանվագ վճարը (որը ներառում է նաև մրցույթի

նախավճարը): 3. Համաձայն եմ, որ Ձեր կողմից ուղարկված արձանագրության պատճենն ստանալուց

հետո 10 օրվա ընթացքում առաջարկության մեջ նշված գումարը չմուծելու

դեպքում իմ մուծած մրցույթի նախավճարը չվերադարձվի: 4. Իմ տվյալներն (ռեկվիզիտներ) են ________________________________________

_________________________________________________________________________

                         (բանկը, հաշվի համարը)

5. Կից ներկայացվում են`

ա) հիմնադիր փաստաթղթի պատճենը.

բ) մրցույթի նախավճարի անդորրագիրը.

գ) առաջարկությունները (փակ ծրարով):

Լիազոր ներկայացուցիչ_________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Կ.Տ.

 

____ _______________ 1999 թ. Հայտն ընդունված է ____ _______________ 1999 թ.

 

Ընդունող ________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հավելված N 2

 

ռադիոյի և հեռուստատեսային ծրագրերի

եթերային հեռարձակումը կազմակերպելու

համար նախատեսված ռադիոհաճախությունները

մրցույթով հատկացնելու և հեռարձակման

լիցենզիա տալու կարգի

_______________________________________

                                      (մրցութային հանձնաժողով ստեղծող

                                  _______________________________________

                                          պետական մարմնի ղեկավար)

                                  _______________________________________

                                  _______________________________________

                                  _______________________________________

                                             (ստորագրությունը)

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

մրցույթով ռադիոհաճախության տիրույթի շահագործման

իրավունքի տրամադրման արդյունքների մասին

 

Մրցույթի անցկացման ամսաթիվը ___________________ 1999 թ.

 

Մրցույթի անցկացման վայրը ________________________________________________

_________________________________________________________________________

 

Մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին տվյալները ________________________

_________________________________________________________________________

 

Մրցութային հանձնաժողովի կազմը ___________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Մրցույթին ներկայացված ռադիոհաճախությունների թիվը_________________________

 

Տիրույթի շահագործման իրավունքով տրամադրված ռադիոհաճախությունների թիվը_________

 

Մրցութային հանձնաժողովը որոշեց հաստատել մրցույթի հետևյալ արդյունքները`

 

._______________________________________________________________________.

|N/N|Ռադիոհաճախության|Տարածքը|Մրցույթի  |Տեղեկություններ|Ժամկետը|Վճարման|

|ը/կ|նոմինալը        |       |անցկացման |վարձակալի մասին|       | կարգը |

|   |(անվանական)     |       |պայմանները|               |       |       |

|   |և  օգտագործման  |       |          |               |       |       |

|   |նպատակը         |       |          |               |       |       |

|___|________________|_______|__________|_______________|_______|_______|

| 1 |       2        |   3   |    4     |       5       |   6   |   7   |

|___|________________|_______|__________|_______________|_______|_______|

|   |                |       |          |               |       |       |

|   |                |       |          |               |       |       |

._______________________________________________________________________.

 

Մրցութային հանձնաժողովի

նախագահ ________________________________  __________________

              (անունը, հայրանունը, ազգանունը)    (ստորագրությունը)

 

Անդամներ __________________________________________

__________________________________________

                               __________________________________________

                               __________________________________________

                               __________________________________________

 

Լրացվել է ______________________ 1999 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.1999
N 171
Որոշում