Սեղմել Esc փակելու համար:
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ...

25.11.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.07.2012  -ից մինչեւ   25.11.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 26.10.2023 թիվ 1836-Ն որոշում)

i

040.0846.120712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2012 թվականի N 846-Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 11.1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հուլիսի 12-ի

N 846-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում (այսուհետ` նախարարություն) ռոտացիայի ենթակա փրկարարական ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Ռոտացիայի ենթակա են նախարարության`

1) աշխատակազմի փրկարար ծառայության`

ա. կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունների պետերը և նրանց տեղակալները,

բ. կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունների ստորաբաժանումների պետերը, ավագ հրահանգիչները և հրահանգիչները,

գ. մարզային (Երևան քաղաքի) փրկարարական վարչությունների պետերը և նրանց տեղակալները,

դ. մարզային (Երևան քաղաքի) փրկարարական վարչությունների կառուցվածքային միավորների պետերը, այդ միավորների ավագ հրահանգիչները և հրահանգիչները,

ե. հատուկ փրկարարական, հրշեջ, հատուկ ջրափրկարարական ջոկատների հրամանատարները և նրանց տեղակալները,

զ. հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները և նրանց տեղակալները,

է. «911» ծառայության (այդ թվում` մարզային) պետը և ծառայողները,

ը. ջոկատների խմբերի պետերը և այդ պաշտոններին հավասարեցված պաշտոններ զբաղեցնող անձինք.

2) ներկայացուցիչները` օտարերկրյա պետություններում, միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում.

3) «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում և այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններում փրկարարական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք:

3. Փրկարարական ծառայողների ռոտացիան կատարվում է առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ:

4. Փրկարարական ծառայողի ռոտացիան իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով:

5. Նախարարին փրկարարական ծառայողների ռոտացիայի ցուցակը ներկայացնում է նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կադրային մարմինը:

6. Նախարարը ծառայողների ռոտացիա իրականացնելու մասին որոշումն ընդունում է ռոտացիա իրականացնելուց առնվազն երկու շաբաթ առաջ:

7. Փրկարարական ծառայողի ռոտացիայի դեպքում ծառայողը նշանակվում է իր զբաղեցրած պաշտոնին հավասարազոր պաշտոնից ոչ ցածր պաշտոնի:

8. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված հիմնավորմամբ` նախարարը կարող է չիրականացնել փրկարարական ծառայողների ռոտացիա և այդ ծառայողի ռոտացիային անդրադառնալ հաջորդ փուլում` եռամյա ժամկետը լրանալուց հետո:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2012
N 846-Ն
Որոշում