Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 140 ...

 

 

040.0877.190712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2012 թվականի N 877-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և «Դրամարկղային գործառնությունների ամսին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1408-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 2-րդ կետը «(այսուհետ` կազմակերպություններ)» բառերից հետո լրացնել», ինչպես նաև ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` անհատ ձեռնարկատերեր)» բառերով.

2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

i

«3.1. Անհատ ձեռնարկատերերի դեպքում սույն կարգով սահմանված գանձապահի պարտականությունները (այդ թվում` սույն կարգին կցված դրամարկղային գործառնությունների սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերն ստորագրելու պարտականությունը) դրվում են անհատ ձեռնարկատիրոջ վրա, եթե «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տվյալ անհատ ձեռնարկատիրոջ համար գանձապահ ունենալը պարտադիր չէ:».

3) 4-րդ կետի`

i

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կազմակերպության դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) փաստաթղթավորումը կատարվում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` հաշվապահական հաշվառումը վարող ստորաբաժանման կամ անձի, ինչպես նաև կազմակերպության ղեկավարի կողմից լիազորված այլ անձի (այսուհետ` հաշվապահություն) կողմից: Անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) փաստաթղթավորումը կատարվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատիրոջ գանձապահի կողմից: Կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) գործառնությունները կատարվում են դրամարկղային մուտքի օրդերով (ձև N 1` Դր-1) (այսուհետ` մուտքի օրդեր): Մուտքի օրդերն ունի կտրվող մաս` անդորրագիր: Կազմակերպությունների դեպքում մուտքի օրդերի ձախ մասն ստորագրվում է գլխավոր հաշվապահի կամ կազմակերպության ղեկավարի կողմից լիազորված այլ անձի (այսուհետ` հաշվապահ), գանձապահի կամ նրա պարտականությունները կատարող անձի (այսուհետ` գանձապահ) և վճարողի կողմից, իսկ աջ մասում` անդորրագիրն ստորագրվում է հաշվապահի և գանձապահի կողմից: Անհատ ձեռնարկատերերի դեպքում` մուտքի օրդերի ձախ մասն ստորագրվում է անհատ ձեռնարկատիրոջ, գանձապահի և վճարողի կողմից, իսկ աջ մասում` անդորրագիրն ստորագրվում է անհատ ձեռնարկատիրոջ և գանձապահի կողմից: Ստորագրված մուտքի օրդերը կնքվում է գանձապահի դրոշմակնիքով կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կնիքով, եթե կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) կնիք ունի` այնպես, որ միաժամանակ կնքված լինեն մուտքի օրդերի և՛ ձախ, և՛ աջ մասերը (անդորրագիրը), որից հետո այն տրվում է դրամը վճարողին:»,

բ. 2-րդ պարբերությունը`

- «(այսուհետ` ԱԱՀ վճարող չհամարվողներ),» բառերից հետո լրացնել «և անհատ ձեռնարկատերերը» բառերով,

- «կազմակերպությունների» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ գործունեության)» բառերով,

- «մուտքագրում են կազմակերպության» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով,

գ. 3-րդ պարբերությունում «Այն կազմակերպություններում (բացառությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների (այսուհետ` ԱԱՀ վճարող չհամարվողներ), որտեղ» բառերը փոխարինել «Այն կազմակերպությունները (բացառությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների) և անհատ ձեռնարկատերերը, որոնց մոտ» բառերով.

i

4) 5-րդ կետը «Կազմակերպության» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերով.

i

5) 6-րդ կետը «կազմակերպության» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերով.

6) 7-րդ կետի`

i

ա. առաջին նախադասության մեջ «Կազմակերպության» բառը փոխարինել «Անհատ ձեռնարկատերը, կազմակերպության» բառերով,

բ. 2-րդ նախադասության մեջ «կազմակերպության» բառը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության» բառերով.

7) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Գանձապահը, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից ելքի օրդերի կամ տեղեկագրի հիման վրա դրամ վճարելիս, ստացողից կարող է պահանջել ներկայացնելու անձը հաստատող փաստաթուղթ, իսկ տվյալ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ աշխատողներից` անձը հաստատող փաստաթուղթ կամ ինքնությունը հաստատող այլ փաստաթուղթ: Գանձապահը, կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ չաշխատող անձանց դրամ վճարելիս, ելքի օրդերի կամ տեղեկագրի այլ տեղեկությունների համար նախատեսված տողում կամ սյունակում գրանցում է անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը, ում կողմից և երբ է այն տրվել, եթե այդ տվյալները բացակայում են վճարման համար հիմք հանդիսացող ելքի օրդերին կամ տեղեկագրին կցվող փաստաթղթերում: Ստացողը ելքի օրդերով դրամ ստանալու դեպքում, բացի ստորագրելուց, ելքի օրդերի վրա բառերով նշում է ստացված գումարի չափը և ամսաթիվը:».

i

8) 9-րդ կետը «կազմակերպության» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերով.

9) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10. Հաշվապահությունը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` անհատ ձեռնարկատերերը կամ գանձապահը) կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) դրամարկղից աշխատավարձ և այլ վճարներ վճարելու համար տեղեկագրի առաջին էջի վրա բառերով նշում է վճարման ենթակա ընդհանուր գումարը և վճարման ժամկետները, իսկ կազմակերպության ղեկավարն ու գլխավոր հաշվապահը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` անհատ ձեռնարկատերը) ստորագրում են և կատարում թույլատրվող մակագրություն: Գանձապահը, տեղեկագրի վրա նշված վճարման ժամկետը լրանալու դեպքում, իսկ, եթե ժամկետը չի ավարտվել` ամսվա վերջին, աշխատավարձը և այլ վճարներ չստացած անձանց ազգանվան դիմաց դրոշով կամ ձեռագիր նշում է «Չի վճարված» բառերը, իսկ տեղեկագրի առաջին էջի վրա կատարում է փաստացի վճարված ու չվճարված աշխատավարձի և այլ վճարների մասին գրառում` ստորագրելով դրա մոտ:».

10) 11-րդ կետի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից, իրենց հայեցողությամբ, դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման մատյանի (ձև N 4` Դր-4), վարման դեպքում` հաշվապահությունը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` անհատ ձեռնարկատերը), նախքան մուտքի և ելքի օրդերները գանձապահին հանձնելը, դրանք գրանցում է դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման մատյանում:».

i

11) 13-րդ կետը «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատերերը» բառերով.

i

12) 15-րդ կետում «Կազմակերպությունն» բառը փոխարինել «Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն» բառերով.

13) 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ.

i

«Անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարվող դրամարկղային գրքում կատարված ուղղումները վավերացվում են անհատ ձեռնարկատիրոջ և գանձապահի կողմից:».

i

14) 18-րդ կետի վերջին նախադասության մեջ «Գանձապահը» բառը փոխարինել «Կազմակերպության գանձապահը» բառերով.

15) 19-րդ կետը`

i

ա. «կազմակերպության գլխավոր հաշվապահը» բառերից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատերը» բառերով,

բ. «կազմակերպության ղեկավարի» բառերից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերով.

16) 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա.1)» կետով.

i

«ա.1) Անհատ ձեռնարկատերերի համար դրամարկղային գրքի վարման կանոնների խախտում է համարվում սույն կարգի 16-րդ և 18-րդ կետերի պահանջների խախտումը, ինչպես նաև հարկային մարմնի կողմից չկնքված դրամարկղային գրքի վարումը».

17) 22-րդ կետի`

ա. «ա)» մասը «դրամարկղային գրքի վարման» բառերից առաջ լրացնել «Կազմակերպությունների համար» բառերով,

բ. «բ)» մասը «դրամարկղային գործառնությունները» բառերից առաջ լրացնել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 30-րդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2012
N 877-Ն
Որոշում