Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Ե ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը և Բելառուսի Հանրապետության վիճակագրության և վերլուծության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

հիմնվելով վիճակագրության բնագավառում համագործակցության զարգացման և երկու պետությունների վիճակագրական մարմինների փոխգործունեության ակտիվացման փոխադարձ շահագրգռվածության վրա,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կիրականացնեն համագործակցություն հետևյալ հիմնական ուղղություններով.

վիճակագրական ցուցանիշների համակարգերի ստեղծման և գործունեության մեթոդաբանական մշակումների, վիճակագրական դիտարկումների անցկացման, այդ թվում` մարդահամարների, առավել կարևոր ընտրանքային հետազոտությունների և բնակչության հարցումների ծրագրերի և մեթոդների փոխանակում,

վիճակագրական տեղեկության փոխանակում Կողմերի կողմից համաձայնեցված թեմաներով,

վիճակագրական հրատարակությունների և հրապարակումների (տարեգրքերի, ժողովածուների, տեղեկագրերի պետությունների և առանձին տարածաշրջանների սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ հաղորդագրությունների և ակնարկների) փոխանակում,

ըստ «Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» չորսանիշ կոդերի` ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման վերաբերյալ տեղեկության փոխանակում և տվյալների համադրում հայելային վիճակագրության մեթոդով,

ըստ համապատասխան միջպետական համաձայնագրերում նախատեսված անվանացանկի և ժամկետների` ինվեստիցիոն և սպառողական ապրանքների մատակարարման վերաբերյալ տեղեկության հավաքագրման կազմակերպում և փոխանակում,

վիճակագրության բնագավառում համակարգիչների, տեղական ցանցերի և ծրագրային մշակումների օգտագործման փորձի փոխանակում, տվյալների ավտոմատացված բանկերի ստեղծման, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործում փոխադարձ օգնության ցուցաբերում,

ազգային հաշիվների և միջազգային նորմերին համապատասխանող այլ հաշվառման և վիճակագրության համակարգերի ներդրման և կատարելագործման գործում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, ինչպես նաև համապատասխան ծրագրերի ու նախագծերի մշակումների ընթացքի և իրականացման վերաբերյալ տեղեկության փոխանակում,

գների վիճակագրության, համապատասխան վիճակագրական ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանության բնագավառներում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, սպառողական ապրանքների և ծառայությունների գների ու սակագների մակարդակի փոփոխման, բնակչության կենսամակարդակի և սոցիալ-տնտեսական զարգացման այլ ցուցանիշների վերաբերյալ տվյալների փոխանակում,

սպառողական, ինվեստիցիոն ապրանքների և ծառայությունների գների, ինչպես նաև համախառն ներքին արդյունքի հիմնական բաղադրամասերի միջազգային համադրումների իրականացում կանոնավոր հիմունքներով և տարադրամի գնողունակության համարժեքության որոշում ԱՊՀ երկրների համադրումների ծրագրի շրջանակում,

բնակչության զբաղվածության և գործազրկության վերաբերյալ տվյալների փոխանակում,

փորձի փոխանակում արտաբյուջետային ֆինանսավորման ձևավորման հարցերով,

պայմանագրային հիմունքներով վիճակագրության բնագավառում համատեղ գիտական հետազոտությունների և կիրառական մշակումների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների այլ միջոցառումների իրականացում:

Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, համագործակցություն կիրականացնեն վիճակագրության և իրենց գործունեության ոլորտներին վերաբերող այլ հարցերով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Տեղեկության փոխանակումը սույն Համաձայնագրի շրջանակում կատարվելու է Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Վիճակագրական տեղեկության փոխանակումը կիրականացվի Կողմերի ունեցած կապի միջոցներով, պայմանավորված ժամկետներում` ըստ համաձայնեցված սխեմաների, ձևերի և ցուցանիշների համակարգերի:

Տեղեկության միջգերատեսչական փոխանակման աշխատանքային լեզուն համարվում է ռուսերենը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը կօժանդակեն իրենց ենթակա կազմակերպությունների, հիմնարկությունների գործունեության ընդհանուր կամ կոնկրետ ոլորտներում ուղղակի պայմանագրերի կնքմանը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը համատեղ կքննարկեն Համաձայնագրի մեկնաբանման և իրականացման ընթացքում առաջացած հիմնախնդիրները և կձեռնարկեն միջոցներ դրանք լուծելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում պաշտոնական պատվիրակությունների մակարդակով կքննարկի սույն Համաձայնագրի, կնքված պայմանագրերի իրականացման ընթացքը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել, լրացվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին միմյանց իրազեկ դարձնելու պահից:

Սույն Համաձայնագիրը կարող է չեղյալ հայտարարել Կողմերից մեկը, և դրա գործողությունը դադարեցվում է մյուս Կողմից դրա վերաբերյալ հաղորդում ստանալու օրվանից վեց ամիսը լրանալուց հետո:

 

Կատարված է Կիև քաղաքում 2000 թվականի սեպտեմբերի 20-ին, երկու օրինակով, հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում երեք լեզուներով տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 22-ից:

 

 

pin
Միջազգային պայմանագիր