Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Ե ...

 

 

040.1110.100912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1110-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հիմնադրույթները ներկայացնող վերլուծական տեղեկատվական նյութերի պատրաստման և հրապարակման համար «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2012 թվականի ինն ամսում հատկացնել 9,800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 6-ի

N 1110-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

.____________________________________________________________________.

|Չափորոշիչներ                       |Ցուցանիշների փոփոխությունը      |

|                                   |(ավելացումները նշված են դրական  |

|                                   |նշանով)                         |

|                                   |________________________________|

|                                   |ոչ ֆինանսական  |ֆինանսական      |

|                                   |ցուցանիշներ    |ցուցանիշներ     |

|                                   |_______________|________________|

|                                   |ինն ամիս| տարի |ինն ամիս|  տարի |

|____________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները   |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                    |

|1.1. Ծառայություններ                                                |

|____________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                 |

|դասիչը   |Տնտեսական վերլուծությունների ծառայություններ              |

|_________|                                                          |

|1126|ԱԾ02|Նկարագրությունը                                           |

|    |    |Տնտեսական վերլուծությունների և  ուսումնասիրությունների    |

|    |    |իրականացում, դրանց հիման վրա հաշվետվությունների,          |

|    |    |հրատարակումների, ԶԼՄ-ների հրապարակումների և               |

|    |    |հեռուստահաղորդումների պատրաստում, ՀՀ կառավարության        |

|    |    |պաշտոնական վեբկայքի սպասարկում                            |

|_________|__________________________________________________________|

|Քանակական|Ծառայությունների փաթեթ   |        |      |   0.0  |  0.0  |

|_________|_________________________|________|______|________|_______|

|Որակական |Փաթեթում ընդգրկված       |        |      |   0.0  |  0.0  |

|         |ծառայությունների         |        |      |        |       |

|         |բովանդակային պահանջների  |        |      |        |       |

|         |ապահովում                |        |      |        |       |

|_________|_________________________|________|______|________|_______|

|Ժամկետայ-|Ամփոփման                 |        |      |   0.0  |  0.0  |

|նություն |պարբերականությունը` տարվա|        |      |        |       |

|         |ընթացքում, յուրաքանչյուր |        |      |        |       |

|         |ամիս` հաշվետվություններն |        |      |        |       |

|         |ըստ եռամսյակների         |        |      |        |       |

|___________________________________|________|______|________|_______|

|Մատուցվող ծառայության վրա կատարվող |   X    |   X  | 9,800.0|9,800.0|

|ծախսը (հազ. դրամ)                  |        |      |        |       |

|____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է        |

|քաղաքականության միջոցառումը                                         |

|1126 Տնտեսական գործունեության աջակցման ծառայություններ              |

|____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                 |

|Տնտեսական գործունեության և  օտարերկրյա ներդրումների խրախուսում,     |

|արդյունավետության բարձրացում                                        |

|____________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)      |

|«Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ    |

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2012
N 1110-Ն
Որոշում