Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...

 

 

040.1221.290912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2012 թվականի N 1221-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`

 

հազ. հեկտար,  որից` ոռոգվող

 

    Հայաստանի Հանրապետության տարածքը`         2974.3         207.8

 

այդ թվում`

 

1) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության`

 

    ա. գյուղատնտեսական նշանակության հողեր     2052.4         154.4

 

որից`

 

    վարելահողեր                                448.4         120.3

                                                             

    բազմամյա տնկարկներ                          33.4          32.6

                                                              

    խոտհարքներ                                 121.6           1.5

                                                             

    արոտներ                                   1056.3            -

                                                             

    այլ հողատեսքեր                             392.7            -

                                                             

    բ. բնակավայրերի հողեր                      151.6          53.0

 

որից` տնամերձ և այգեգործական

    (ամառանոցային) հողեր                        94.4          52.9

 

գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման

    և  այլ արտադրական նշանակության հողեր        33.6            -

 

դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի,

կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների

    հողեր                                       12.5            -

 

    ե. հատուկ պահպանվող տարածքների հողեր       331.9            -

 

    զ. հատուկ նշանակության հողեր                31.6            -

 

    է. անտառային հողեր                         334.2           0.4

 

    ը. ջրային հողեր                             25.9            -

 

    թ. պահուստային հողեր                         0.6           -

 

2) հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների`

 

    ա. քաղաքացիների                            536.8         180.9

                                                               

    բ. իրավաբանական անձանց                      28.1           2.3

 

    գ. համայնքային                            1038.4          22.8

 

    դ. պետական                                1370.5           1.7

 

ե. օտարերկրյա պետությունների, միջազգային

    կազմակերպությունների                         0.5           0.1

 

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար.

2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները ճշգրտելուց հետո, և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` դրանք համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների ու համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.2012
N 1221-Ն
Որոշում