Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ...

 

 

040.1255.091012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2012 թվականի N 1255-Ն

 

i

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՂ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՉ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Եվրոպական միության անդամ պետությունների` Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Հունաստանի, Հունգարիայի, Մալթայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Շվեդիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի և Եվրոպական միության շենգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող` Եվրոպական միության ոչ անդամ հետևյալ պետությունների` Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի, ինչպես նաև հետևյալ եվրոպական պետությունների` Վատիկանի, Սան Մարինոյի, Անդորրայի, Մոնակոյի և Չեռնոգորիայի քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ 2013 թվականի հունվարի 10-ից:

(1-ին կետը փոփ. 08.08.13 թիվ 850-Ն, 04.12.14 թիվ 1357-Ն որոշումներ)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված պետությունների քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետով:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման մասին ծանուցել սույն որոշման 1-ին կետում նշված պետություններին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 04.12.14 թիվ 1357-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.2012
N 1255-Ն
Որոշում