Սեղմել Esc փակելու համար:
{29.10.2012 - 21.12.2020} ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{29.10.2012 - 21.12.2020} ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.10.2012  -ից մինչեւ   21.12.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

29/10/2012 - 21/12/2020

040.1293.161012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2012 թվականի N 1293-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 10.12.2020 թիվ 2004-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2012 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1293-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) համայնքի ավագանու կողմից սահմանված վճարովի ավտոկայանատեղերի (այսուհետ` ավտոկայանատեղ) կազմակերպման ու գործունեության հետ կապված իրավահարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են`

i

1) ավտոկայանատեղ` ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար առանձնացված` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կահավորված բաց հարթակ (փողոցի մաս, հրապարակ), որտեղ ավտոտրանսպորտային միջոցների կայանումը կազմակերպվում է առանց պահպանման ծառայություն մատուցելու.

2) ավտոկայանատեղի կազմակերպիչ` համայնքի ղեկավար կամ համայնքային ենթակայության կազմակերպություն կամ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը, համայնքի ավագանու որոշման հիման վրա, համայնքի ղեկավարի հետ կնքած պայմանագրի համաձայն կազմակերպում է ավտոկայանատեղի գործունեությունը և ավտոկայանատեղի համար գանձում է վճար.

3) ծառայողական ավտոկայանատեղ` ավտոկայանատեղ, որի կազմակերպման իրավունքը վճարված վճարի դիմաց հանձնված է որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի, որը կարող է սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը, սակայն իրավունք չունի ավտոկայանատեղից օգտվողից գանձելու վճար.

4) ավտոկայանման գործունեություն` ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցների կայանման վճարի գանձման հետ կապված` օրենքով սահմանված կարգով իրականացվող գործունեություն.

5) հատուկ տարածք` ավտոկայանատեղում կայանման պահանջների խախտման հետևանքով ավտոկայանատեղից տեղափոխված ավտոտրանսպորտային միջոցների պահպանման (տեղավորման) համար նախատեսված մասնագիտացված տարածք, որը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համայնքի կամ համայնքի կողմից լիազորված կազմակերպության կողմից:

 

II. ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

i

3. Ավտոկայանատեղերի կազմակերպումն իրականացվում է համայնքի ավագանու որոշման հիման վրա: Ավտոկայանատեղերի տեղաբաշխումը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ: Եթե ավտոկայանատեղերը պետք է կազմակերպվեն զորամասերի, ռազմական կամ ազգային անվտանգության համակարգերի շենքերին կամ շինություններին հարակից տարածքներում, ապա այդ ավտոկայանատեղի տեղաբաշխումը համաձայնեցվում է նաև համապատասխան մարմինների հետ:

4. Ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպվում է համայնքի ղեկավարի կամ համայնքային ենթակայության կազմակերպության կողմից: Համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք գանձում են վճար` համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:

5. Ավտոկայանատեղի կազմակերպիչը վճարը գանձում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

6. Ավտոկայանատեղեր կարող են կազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, շինարարական և այլ նորմերի պահանջներին համապատասխան, ընդ որում`

1) փողոցի երթևեկելի գոտում` միայն երթևեկելի մասի եզրի երկարությամբ ավտոտրանսպորտային միջոցների հաջորդական տեղաբաշխմամբ` պայմանով, որ չարգելափակվեն բակային մուտքերը.

2) փողոցի երթևեկելի մասի տեղային լայնացում ունեցող հատվածում` ավտոտրանսպորտային միջոցների` միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշման պահանջներին համապատասխան:

 

III. ԱՎՏՈԿԱՅԱՏԵՂԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Ավտոկայանատեղերը պետք է ունենան հետևյալ կահավորումը`

1) տարածքի մակերեսի կոշտ պատվածք, ավտոկայանատեղի սահմանների սահմանազատում փողոցի երթևեկելի մասում, վճարի գանձման, տարածքի վերահսկման և երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցների առկայություն (հնարավորության դեպքում), կառուցվածքային տարրերով տարանջատում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի գետնանշում.

3) ավտոկայանատեղի տարածք ավտոտրանսպորտային միջոցների մուտք գործելու, տարածքից դուրս գալու մատչելի և անվտանգ ուղիներ.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան` «Կայանման տեղ» և «Տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը կայանման տեղերում», իսկ վճարովի ավտոկայանատեղերի համար` նաև «Վճարովի ծառայություններ» ճանապարհային նշաններ.

5) վճարովի ավտոկայանատեղի համար տեղեկատվական ցուցանակ, որը պետք է պարունակի ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը, ավտոկայանման ծառայության մատուցման դիմաց սահմանված վճարի չափերը, ծառայողական ավտոկայանատեղի համար` նաև «Ծառայողական» ցուցանակ:

8. Ավտոկայանատեղի կահավորման և գետնանշման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան` ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից, իր միջոցների հաշվին:

9. Ավտոկայանատեղի ծառայությունից օգտվողների համար ներկայացվող տեղեկատվությունը, ավտոկայանատեղից օգտվելու պայմանների վերաբերյալ ցուցանակները պետք է տեղադրվեն մատչելի և տեսանելի վայրերում:

10. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պահանջով` նրանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի կայանման մասին տրամադրվում է տեղեկանք` հաստատված ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից: Տեղեկանքում պետք է ներառվեն հետևյալ տեղեկությունները`

1) ավտոկայանատեղի կազմակերպչի անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը.

2) ավտոկայանատեղի գտնվելու վայրը.

3) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը.

4) ավտոտրանսպորտային միջոցի կայանման ընդունման ամսաթիվը, կայանման սկիզբը, ավարտը, տևողությունը.

5) վճարված տեղական վճարի գումարի չափը:

 

(հավելվածը փոփ. 10.12.2020 թիվ 2004-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2012
N 1293-Ն
Որոշում