040.1320.241012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 2012 թվականի N 1320-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի NN 47, 45 և Պրոմեթևս NN 28, 49 հասցեներում գտնվող շենքերի նկատմամբ (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման և հետագայում բնակարանները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացող ընտանիքների (այսուհետ` շահառու) ցուցակին համապատասխան հատկացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2012 թվականին հատկացնել 3 296 370 դրամ, այդ թվում`
1) 1 528 370 դրամ` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար, որից`
ա. 4 000 դրամ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),
բ. 100 000 դրամ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով),
գ. 1 424 370 դրամ` հողամասերի, շենքերի և բնակարանների չափագրման ծառայությունների ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով).
2) 1 768 000 դրամ` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը շահառուներին տրամադրելու նպատակով գործարքների վավերացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար, որից`
ա. 280 000 դրամ` պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),
բ. 56 000 դրամ` նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),
գ. 1 120 000 դրամ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),
դ. 312 000 դրամ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները տրամադրվում են միայն այն պայմանով, որ բնակարանները հատկացվեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված ցուցակին համապատասխան` հիմք ընդունելով համայնքի ղեկավարի գրավոր համաձայնությունը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետին սույն որոշման 2-րդ կետում նշված շահառուների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի հոկտեմբերի 18-ի
N 1320-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2 Տրանսֆերտներ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների |
| |փոփոխությունը |
| |(ավելացումները |
| |նշված են դրական |
| |նշանով) |
|___________________________________________________|_________________|
|Ծրագրային |Մատուցվող ծառայության անվանումը |ոչ ֆինան|ֆինան- |
|դասիչը |Պայմանագրի նոտարական վավերացման համար |սական |սական |
| |համապատասխան համայնքների բյուջեներ |ցուցա- |ցուցա- |
| |գանձվող պետական տուրքի, նոտարի մատուցած |նիշներ |նիշներ |
| |ծառայությունների դիմաց փոխհատուցում |________|________|
| |վճարելու և գույքի նկատմամբ իրավունքների| տարի | տարի |
| |պետական գրանցման համար պետական տուրքի | | |
| |ծառայություններ | | |
|__________| | | |
|1098 |ԾՏ06|Նկարագրությունը | | |
| | | | | |
| | |ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի | | |
| | |NN 47, 45, Պրոմեթևս NN 28, 49 | | |
| | |հասցեներում գտնվող շենքերը ՀՀ Լոռու | | |
| | |մարզի Ստեփանավան քաղաքային համայնքի | | |
| | |անունով գրանցելը և շահառուներին | | |
| | |հատկացնելը | | |
|__________|________________________________________|________|________|
|Քանակական | | |3,296.37|
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|Ը005 Բնակարանային ապահովում |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Ծրագիրը կնպաստի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների |
|բնակարանով ապահովմանը |
|_____________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը |
|«ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական |
|հիմնարկ |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի հոկտեմբերի 18-ի
N 1320-Ն որոշման
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
.___________________________________________________________________.
|Անվանումը |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |___________________________|
| |գնման|չափման |քա-|գումարը |
| |ձևը |միավորը|նա-|(հազ. |
| | | |կը |դրամ) |
|_________________________________________________________|_________|
|ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 1,424.37|
|_________________________________________________________|_________|
|Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության | 1,424.37|
|պահուստային ֆոնդ | |
|_________________________________________________________|_________|
|Հողամասերի, շենքերի և բնակարանների |ՊԸ |դրամ | 1 |1,424.370|
|չափագրման ծառայություն | | | | |
.___________________________________________________________________.