Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1354.301012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2012 թվականի N 1354-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանում տեխնոլոգիաների և նորարարության զարգացման նպատակով 2012 թվականի մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջև կնքված եռակողմ հուշագրով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված N 10 մասնաշենքի 1-4-րդ հարկերում Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիա հիմնադրելու նպատակով կապիտալ վերանորոգման նախահաշվով նախատեսված 348694,0 հազ. դրամ գումարի չափով իրականացվող աշխատանքները կատարել համաֆինանսավորման ձևով:

3. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիա հիմնադրելու նպատակով համալսարանին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2012 թվականին հատկացնել 142187.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գումարը «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

5. Սահմանել, որ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1354-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման   |Ցուցանիշների  |

|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և  դասերի, տնտեսագիտական   |փոփոխությունը |

|նը|մ |  |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող        |(ավելացումները|

|  |բ |  |ծրագրերի և  դրանք իրականացնող մարմինների     |նշված են      |

|  |ը |  |անվանումները                                 |դրական նշանով,|

|  |  |  |                                             |իսկ           |

|  |  |  |                                             |նվազեցումները`|

|  |  |  |                                             |փակագծերում)  |

|  |  |  |                                             |______________|

|  |  |  |                                             |      տարի    |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                             |           0.0|

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                   |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|09|  |  |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ                                   |    (142187.5)|

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                   |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |06|  |Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ|    (142187.5)|

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                   |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |01|Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ|    (142187.5)|

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |39. Ատեստավորման միջոցով որակավորում ստացած  |    (142187.5)|

|  |  |  |ուսուցիչներին հավելավճարների տրամադրում      |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |ՀՀ կրթության և  գիտության նախարարություն     |    (142187.5)|

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                   |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |Ընթացիկ դրամաշնորհներ պետական և  համայնքային |    (142187.5)|

|  |  |  |ոչ առևտրային  կազմակերպություններին          |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ      |     142187.5 |

|  |  |  |ՖՈՆԴԵՐ                                       |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                   |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների պահուստային  |     142187.5 |

|  |  |  |ֆոնդ                                         |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |այդ թվում`                                   |              |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ            |     142187.5 |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ        |     142187.5 |

|__|__|__|_____________________________________________|______________|

|  |  |  |ՀՀ կառավարություն                            |     142187.5 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1354-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ                               |Ցուցանիշների             |

|                                           |փոփոխությունը            |

|                                           |(ավելացումները նշված են  |

|                                           |դրական նշանով, իսկ       |

|                                           |նվազեցումները`           |

|                                           |փակագծերում)             |

|                                           |_________________________|

|                                           |ոչ ֆինանսական|ֆինանսական |

|                                           |ցուցանիշներ  |ցուցանիշներ|

|                                           |_____________|___________|

|                                           |    տարի     |    տարի   |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները    |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                     |

|1.2. Տրանսֆերտներ                                                    |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային  |Անվանումը                                                |

|դասիչը     |Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին    |

|           |հավելավճարների տրամադրում                                |

|___________|                                                         |

|1146|ԾՏ11  |Նկարագրությունը                                          |

|    |      |Հանրակրթական դպրոցներում ատեստավորման արդյունքում ստացած |

|    |      |տարակարգերին համապատասխան հավելավճարների տրամադրում      |

|___________|_________________________________________________________|

|Շահառուների|Ատեստավորման արդյունքում       |      (416.0)|           |

|քանակը     |որակավորում ստացած ուսուցիչներ |             |           |

|___________________________________________|_____________|___________|

|Գումարը (հազ. դրամ)                        |      x      | (142187.5)|

|_____________________________________________________________________|

|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը                                 |

|_____________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                   |

|Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ              |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|1146 Հանրակրթության ծրագիր                                           |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և |

|համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում                      |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային  |Անվանումը                                                |

|դասիչը     |«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ |

|           |առևտրային  կազմակերպությունում Հայաստանի ազգային         |

|           |ճարտարագիտական լաբորատորիա հիմնադրելու նպատակով կապիտալ  |

|           |վերանորոգման աշխատանքների կատարում                       |

|___________|                                                         |

|1111| ԾՏ09 |Նկարագրությունը                                          |

|    |      |«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ |

|    |      |առևտրային  կազմակերպությունում Հայաստանի ազգային         |

|    |      |ճարտարագիտական լաբորատորիա հիմնադրելու նպատակով կապիտալ  |

|    |      |վերանորոգման աշխատանքների կատարում                       |

|___________|_________________________________________________________|

|Շահառուների|Տրանսֆերտ ստացող               |      1      |       0.0 |

|քանակը     |հաստատությունների թիվը         |             |           |

|___________________________________________|_____________|___________|

|Գումարը (հազ. դրամ)                        |      x      |   142187.5|

|___________________________________________|_____________|___________|

|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը       |միանվագ      |        0.0|

|_____________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                   |

|ՀՀ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ             |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|1111 Բարձրագույն և  հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր        |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Գիտելիքների տնտեսության և  գիտության զարգացման արդի պահանջներին      |

|համապատասխան բարձրագույն և  հետբուհական մասնագիտական որակավորում     |

|ունեցող մասնագետների պատրաստում                                      |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2012
N 1354-Ն
Որոշում