Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ...

 

 

040.1394.121112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1394-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական դերասան Գուրգեն Ջանիբեկյանի գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Գուրգեն Ջանիբեկյանի որդի Կարեն Ջանիբեկյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2012 թվականին հատկացնել 1183.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 8-ի

N 1394-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ                               |Ցուցանիշների             |

|                                           |փոփոխությունը            |

|                                           |(ավելացումները նշված են  |

|                                           |դրական նշանով)           |

|                                           |_________________________|

|                                           |ոչ ֆինանսական|ֆինանսական |

|                                           |ցուցանիշներ  |ցուցանիշներ|

|                                           |_____________|___________|

|                                           |     տարի    |   տարի    |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները    |

|1.2. Տրանսֆերտներ                                                    |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային |Անվանումը                                                 |

|դասիչը    |Աջակցություն հասարակության և  պետության հանդեպ հատուկ     |

|          |ծառայություններ ունեցած քաղաքացիների ընտանիքներին         |

|__________|                                                          |

|1069 |ԾՏ05|Նկարագրությունը                                           |

|     |    |Հասարակության և  պետության հանդեպ հատուկ ծառայություններ  |

|     |    |ունեցած քաղաքացիների գերեզմանների բարեկարգում,            |

|     |    |մահարձանների և  հուշատախտակների պատրաստում և  տեղադրում   |

|__________|__________________________________________________________|

|Շահառու-  |Տրանսֆերտ ստացող անձանց թիվը    |             |           |

|ների      |Մշակված չէ                      |             |           |

|քանակը    |                                |             |           |

|__________|________________________________|_____________|___________|

|Գումարը   |                                |      X      |     1183.0|

|(հազ.     |                                |             |           |

|դրամ)     |                                |             |           |

|___________________________________________|_____________|___________|

|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը       |միանվագ      |           |

|_____________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                   |

|ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշում        |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|Աջակցություն հասարակության և  պետության հանդեպ հատուկ ծառայություններ|

|ունեցած քաղաքացիների գերեզմանների բարեկարգում, մահարձանների և        |

|հուշատախտակների պատրաստում և  տեղադրում                              |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Մշակված չէ                                                           |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2012
N 1394-Ն
Որոշում