Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 139 ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

041.0220.140499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 1999 թվականի թիվ 220

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 139 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական համակարգի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, բյուջետային հիմնարկների առավել ճկուն սպասարկման, բյուջետային միջոցների օգտագործման օպերատիվությունը բարելավելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման համաձայն կառավարման ապարատի պահպանման ծախսերը կրճատելու նպատակով`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների ցանկը հաստատելու մասին» N 139 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների ցանկի XI բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«XI. Երևան

    40. Երևանի  N 1 բաժանմունք    Երևանի  քաղաքապետարան, Կենտրոն և

                                  Նորք-Մարաշ թաղային համայնքներ

    41. Երևանի  N 2 բաժանմունք    Աջափնյակ, Դավթաշեն և  Մալաթիա-Սեբաստիա

                                  թաղային համայնքներ

    42. Երևանի  N 3 բաժանմունք    Արաբկիր, Նոր Նորք, Ավան, և  Քանաքեռ-   

                                  Զեյթուն թաղային համայնքներ

    41. Երևանի  N 4 բաժանմունք    Էրեբունի, Նուբարաշեն և  Շենգավիթ       

                                  թաղային համայնքներ

 

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում

ա) լուծել Երևանում նոր ստեղծվող տեղական գանձապետական բաժանմունքների տեղաբաշխման, շենքային հարմարությունների և սպասարկման տարածքների հարցերը.

բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանում գործող տեղական գանձապետական բաժանմունքների հաստիքային միավորների թվի և գանձապետական բաժանմունքների կառուցվածքի վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.04.1999
N 220
Որոշում