Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌ ...

 

 

040.1577.201212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2012 թվականի N 1577-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1270-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 482-Ն որոշմամբ հաստատված ծրագրին համապատասխան` հայ-վրացական պետական սահմանի «Բավրա» անցման կետի շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրա համայնքի ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2012 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 4,333.0 հազ. դրամ, որից`

1) անշարժ գույքի (տարածքի) ձեռքբերման համար` 4,330.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հող» հոդվածով).

2) նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով` 1.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

3) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց վճարելու համար` 1.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով).

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1270-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «55,000,000.0» և «53,900,000.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «53,200,000.0» և «52,100,000.0» թվերով.

2) որոշման հավելվածում «53,900,000.0» թիվը փոխարինել «52,100,000.0» թվով:

4. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հողակտորների գնման գործընթացն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջներին համապատասխան:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 29-ի

N 1577-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.55 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության

միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

Այլ կառավարչական հիմնարկի կարողությունների զարգացում

 

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ                               |Ցուցանիշների             |

|                                           |փոփոխությունը            |

|                                           |(ավելացումները նշված են  |

|                                           |դրական նշանով)           |

|                                           |_________________________|

|                                           |ոչ ֆինանսական|ֆինանսական |

|                                           |ցուցանիշներ  |ցուցանիշներ|

|                                           |_____________|___________|

|                                           |    տարի     |    տարի   |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային դասիչը|Անվանումը                                           |

|                |«Բավրա» անցման կետի շինարարական աշխատանքների        |

|                |իրականացման համար անշարժ գույքի ձեռքբերում          |

|                |                                                    |

|________________|Նկարագրությունը                                     |

|1023   | ԿՊ01   |Օտարման ենթակա տարածքների դիմաց փոխհատուցում և      |

|       |        |նոտարական ձևակերպում                                |

|________________|____________________________________________________|

|Քանակական       |Ձեռք բերվող հողատարածքների|      3      |     X     |

|                |քանակը                    |             |           |

|___________________________________________|_____________|___________|

|Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի        |      X      |    4,333.0|

|ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման    |             |           |

|վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)           |             |           |

|___________________________________________|_____________|___________|

|Ակտիվի          |Կիրառելի չէ:              |             |           |

|ծառայության     |                          |             |           |

|կանխատեսվող     |                          |             |           |

|ժամկետը         |                          |             |           |

|________________|__________________________|_____________|___________|

|Ակտիվի ընդհանուր|Կիրառելի չէ:              |             |           |

|արժեքը          |                          |             |           |

|(հազ. դրամ)     |                          |             |           |

|________________|__________________________|_____________|___________|

|Տվյալ           |Կիրառելի չէ:              |             |           |

|բյուջետային     |                          |             |           |

|տարվան նախորդող |                          |             |           |

|բյուջետային     |                          |             |           |

|տարիների        |                          |             |           |

|ընթացքում ակտիվի|                          |             |           |

|վրա կատարված    |                          |             |           |

|ծախսերը (հազ.   |                          |             |           |

|դրամ)           |                          |             |           |

|_____________________________________________________________________|

|Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա,        |

|մասնավորապես`                                                        |

|_____________________________________________________________________|

|Քանակական,      |Ակտիվի ձեռքբերումը կնպաստի 1023 ԱԾ01                |

|որակական,       |ծառայությունների քանակական, որակական և              |

|ժամկետայնության |ժամկետայնության չափորոշիչների բարելավմանը           |

|և  այլ          |                                                    |

|չափորոշիչների   |                                                    |

|փոփոխության վրա |                                                    |

|________________|____________________________________________________|

|Ծախսային արդյու-|Կիրառելի չէ:              |             |           |

|նավետության     |                          |             |           |

|բարելավման վրա  |                          |             |           |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|1023 Հարկային և  մաքսային ծառայություններ                            |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Հարկային և  մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում     |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 29-ի

N 1577-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|Անվանումը                                 |Գնման|Չափի|Ցուցանիշների   |

|                                          |ձևը  |միա-|փոփոխությունը  |

|                                          |     |վորը|(ավելացումները |

|                                          |     |    |նշված են դրական|

|                                          |     |    |նշանով)        |

|                                          |     |    |_______________|

|                                          |     |    |քանա-|գումարը  |

|                                          |     |    |կը   |(հազ.    |

|                                          |     |    |     |դրամ)    |

|___________________________________________________________|_________|

|Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 ՀՀ կառավարության          |  4,331.5|

|                                 պահուստային ֆոնդ          |         |

|___________________________________________________________|_________|

|ՀՀ Շիրակի մարզպետարան                                      |  4,331.5|

|___________________________________________________________|_________|

|ՀՈՂ                                                        |  4,330.0|

|___________________________________________________________|_________|

|Բավրա համայնքում վարելահողերի ձեռքբերում  |ԲԸԱՀ |դրամ|1.0  |  4,330.0|

|__________________________________________|_____|____|_____|_________|

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ                           |     |    |     |      1.5|

|__________________________________________|_____|____|_____|_________|

|Նոտարական ծառայություններ                 |ԲԸԱՀ |դրամ|1.0  |      1.5|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.2012
N 1577-Ն
Որոշում