040.1587.211212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2012 թվականի N 1587-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի «Հղիության և ծննդաբերության նպաստ» և «Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում» ծրագրերի գծով փաստացի կատարված ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2012 թվականին հատկացնել 864,402.9 հազ. դրամ, այդ թվում` «Հղիության և ծննդաբերության նպաստ» ծրագրի գծով 550,796.5 հազ. դրամ, «Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում» ծրագրի գծով 313,606.4 հազ. դրամ (այդ թվում` 550,796.5 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մայրության նպաստներ բյուջեից» և 313,606.4 հազ. դրամ` «Հիվանդության և հաշմանդամության նպաստներ բյուջեից» հոդվածներով):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1587-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.26 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների |
| |փոփոխությունը |
| |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |_________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ|
| |_____________|___________|
| | տարի | տարի |
|_____________________________________________________________________|
|ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի սոցիալական ապահովության պետական |
|ծառայություն |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.2. Տրանսֆերտներ |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում |
|_____________| |
|1082 |ԾՏ02 |Նկարագրությունը |
| | |Սոցիալական ապահովության վճարներ կատարող (վարձու |
| | |աշխատողներ և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով |
| | |ապահովված անձանց) կորցրած եկամտի փոխհատուցում` |
| | |հիվանդության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի և օրենքով |
| | |սահմանված այլ պատճառներով առաջացած ժամանակավոր |
| | |անաշխատունակության դեպքում |
|_____________|_______________________________________________________|
|Շահառուների |Ժամանակավոր | 107969| |
|քանակը |անաշխատունակության օրերի թիվը| | |
|_____________|_____________________________|_____________|___________|
|Գումարը | | | 313,606.4|
|(հազ. դրամ) | | | |
|_____________|_____________________________|_____________|___________|
|Տրանսֆերտի | |միանվագ | |
|վճարման հաճա-| | | |
|խականությունը| | | |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|Աշխատող լինելու հանգամանքը և ապահովագրական դեպքի |
|առկայությունը |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1082-Սոցիալական ապահովագրության ծրագիր |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Բնակչության կենսամակարդակի բարձրացում |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Հղիության և ծննդաբերության նպաստ |
|_____________| |
|1082 |ԾՏ03 |Նկարագրությունը |
| | |Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարող |
| | |(վարձու աշխատողներ և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով |
| | |ապահովված անձանց) կորցրած եկամտի փոխհատուցում` |
| | |հղիության և ծննդաբերության պատճառներով առաջացած |
| | |ժամանակավոր անաշխատունակության դեպքում |
|_____________|_______________________________________________________|
|Շահառուների |Հղիության և ծննդաբերության | 189512| |
|քանակը |արձակուրդի օրերի թիվը | | |
|_____________|_____________________________|_____________|___________|
|Գումարը | | | 550,796.5|
|(հազ. դրամ) | | | |
|_____________|_____________________________|_____________|___________|
|Տրանսֆերտի | |միանվագ | |
|վճարման հաճա-| | | |
|խականությունը| | | |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|Աշխատող լինելու հանգամանքը և ապահովագրական դեպքի առկայությունը |