Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈ ...

 

 

112.0015.031212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»        12            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11212428

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

19 նոյեմբերի 2012 թվականի թիվ 15-Ն

 

i

ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել պահնորդների և թիկնապահների կողմից իրենց պարտականությունները կատարելիս հատուկ միջոցների մարտավարական գործադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2012 թ. նոյեմբերի 19-ի

թիվ 15-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պահնորդների և թիկնապահների կողմից իրենց պարտականությունները կատարելիս հատուկ միջոցների մարտավարական գործադրման հետ կապված հարաբերությունները:

2. Պահնորդները և թիկնապահներն իրենց պարտականությունները կատարելիս իրավունք ունեն գործադրել հետևյալ հատուկ միջոցները.

1) ռետինե մահակներ,

2) ձեռնաշղթաներ,

3) տրանսպորտային միջոցը հարկադիր կանգնեցնելու միջոցներ,

4) պահնորդական շներ:

 

II. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

3. Իր պարտականությունները կատարելիս պահնորդը (թիկնապահը) հատուկ միջոցներ կարող է գործադրել հետևյալ դեպքերում.

1) իր կամ պահպանվող անձի կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող հարձակումը խափանելիս.

2) իր կամ պահպանվող անձի (գույքի) դեմ ուղղված հարձակումը կանխելիս, երբ հարձակվողը ցույց է տալիս ֆիզիկական դիմադրություն.

3) պահպանվող օբյեկտ մուտք գործելու փորձ կատարող տրանսպորտային միջոցը կանգնեցնելու անհրաժեշտությունից ելնելով, եթե վարորդը չի կատարում մեքենան կանգնեցնելու վերաբերյալ պահնորդի (թիկնապահի) օրինական պահանջը.

4) պահնորդի (թիկնապահի) հատուկ միջոցներին տիրանալու փորձը կանխելիս:

4. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության նկատելի նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների, անչափահասների նկատմամբ, եթե նրանց տարիքն ակնհայտ է կամ հայտնի է պահնորդին (թիկնապահին), բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, պահնորդի (թիկնապահի) կամ պահպանվող այլ անձի կյանքին կամ առողջությանը, պահպանվող օբյեկտի անվտանգությանը սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի:

5. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների բացակայության դեպքում պահնորդը (թիկնապահը) իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:

6. Հատուկ միջոցների գործադրման ընտրությունը կատարելիս պահնորդն (թիկնապահը) առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից և ոտնձգության բնույթից` ղեկավարվելով պահպանվող օբյեկտի կամ անձի պաշտպանությունն առավել հուսալի և անվտանգ իրականացնելու անհրաժեշտությամբ:

7. Պահնորդը (թիկնապահը) հատուկ միջոցներ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով իր օրինական պահանջները կատարելու և ոտնձգությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում պահպանվող անձի կամ իր կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

8. Հատուկ միջոցների օգտագործման յուրաքանչյուր դեպք պետք է լինի իրավաչափ և խիստ հիմնավոր:

9. Պահնորդի (թիկնապահի) կողմից հատուկ միջոցներ գործադրելու մտադրության մասին նախազգուշացումներ անելու առաջարկելի ձևակերպումները հետևյալն են.

1) «Խոսում է պահնորդը (թիկնապահը): Դադարեցրեք (հեռացեք), այլապես կգործադրվեն հատուկ միջոցներ (նշել տեսակը)»,

2) «Խոսում է պահնորդը (թիկնապահը): Դադարեցրեք (հեռացեք), այլապես կգործադրվեն հատուկ միջոցներ (նշել տեսակը): Այլևս նախազգուշացում չի լինելու:

10. Պահնորդը (թիկնապահը) պարտավոր է`

1) ելնելով ոտնձգության բնույթից` ձգտել, որ ոտնձգություն կատարած անձին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի,

2) անհապաղ ապահովել (ցուցաբերել) առաջին բուժօգնություն այն անձին, որի առողջությանը պատճառվել է վնաս, և անհրաժեշտության դեպքում հրավիրել շտապ օգնության ծառայություն,

3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրմամբ անձին պատճառած մարմնական վնասվածքի կամ մահվան դեպքում անհապաղ տեղեկացնել իր ղեկավարին և ոստիկանությանը:

11. Պահնորդի (թիկնապահի) կողմից օրենքով չնախատեսված դեպքերում կամ սահմանների անցումով հատուկ միջոցների գործադրումը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

III. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Ռետինե մահակներ` նախատեսված են տարբեր իրավիճակներում ինքնապաշտպանական արագ և կանխարգելիչ գործողություններ իրականացնելու համար: Արգելվում է ռետինե մահակներով հարվածներ հասցնել իրավախախտի գլխին, պարանոցին, որովայնի և սեռական օրգանների հատվածներում, բացառությամբ կյանքին և առողջությանը սպառնացող հարձակումներից պաշտպանվելու դեպքերից:

13. Ձեռնաշղթաներ` նախատեսված են իրավախախտի ակտիվ ֆիզիկական գործողությունները սահմանափակելու համար: Գործադրման ընթացքում անհրաժեշտ է երկու ժամը մեկ ստուգել ձեռնաշղթայի փականների վիճակը, անհրաժեշտության դեպքում թուլացնել սեղմվածքը:

14. Տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցներ` նախատեսված են իրավախախտ, ինչպես նաև փախուստի փորձ կատարող վարորդների տրանսպորտային միջոցները հարկադիր կանգնեցնելու համար: Նշված միջոցները արգելվում է գործադրել`

1) մարդկանց փոխադրում իրականացնող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մարդկանց տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների նկատմամբ.

2) մոտոցիկլների, մոտոսայլակների և մոպեդների նկատմամբ.

3) լեռնային ճանապարհներին կամ ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում.

4) երկաթուղային գծանցներում, թունելներում, կամուրջների, ուղետարների և էստակադաների վրա:

15. Պահնորդական շները օգտագործվում են իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս, հանցագործություն կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս հոգեբանաֆիզիոլոգիական ազդեցության միջոցով կանխարգելիչ և վնասազերծող գործողություններ իրականացնելու համար: Արգելվում է պահնորդական շների օգտագործումը տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծող զանգվածային անկարգությունների և խմբակային գործողությունների խափանման ընթացքում:

 

IV. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

16. Հատուկ միջոցները /բացի պահնորդական շներից/ պահվում են թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության պահասենյակներում` համապատասխան արկղերում կամ դարակաշարերի վրա, գործարանային փաթեթավորման մեջ: Հատուկ միջոցների պահպանության համար անմիջական պատասխանատվություն է կրում թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված անձը:

17. Հատուկ միջոցները պահպանվում են մինչև դրանց մարտավարատեխնիկական տվյալներով նախատեսված ժամկետի լրանալը:

18. Արգելվում է ժամկետանց և շահագործման համար ոչ պիտանի հատուկ միջոցների օգտագործումը:

19. Ժամկետանց և շահագործման համար ոչ պիտանի հատուկ միջոցների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն: Նշված հատուկ միջոցները և արձանագրությունը հանձնվում են ոստիկանությանը, որից հետո ոչնչացվում են սահմանված կարգով:

 

VI. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

20. Հատուկ միջոցները հատկացվում են հատուկ միջոցների հաշվառման մատյանում (հավելված 1 ձև, կցվում է) գրառում կատարելուց հետո` ստացողի ստորագրությամբ:

21. Հատուկ միջոցների օգտագործման ավարտից հետո պահնորդը (թիկնապահը) դրանք հանձնում է թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության պահասենյակների պահպանության համար պատասխանատու անձին:

 

Հավելված 1

Պահնորդների և թիկնապահների

կողմից իրենց

պարտականությունները կատարելիս

հատուկ միջոցների մարտավարական

գործադրման կարգի

 

Ձև

 

Հատուկ միջոցների հաշվառման մատյան

 

.___________________________________________________________________.

|Հ/հ|Հա-  |Հատ- |Քա-|Ստացողի |Հատկաց- |Վերա-|Հանձ-   |Ընդու-  |Օգտա-|

|   |տուկ |կաց- |նա-|անունը, |նողի    |դարձ-|նողի    |նողի    |գործ-|

|   |միջո-|նելու|կը |ազգա-   |անունը, |նելու|անունը, |անունը, |ման  |

|   |ցի   |ամսա-|   |նունը և |ազգա-   |ամսա-|ազգա-   |ազգա-   |ամսա-|

|   |անվա-|թիվը,|   |ստորա-  |նունը և |թիվը,|նունը և |նունը և |թիվը |

|   |նումը|ժամը |   |գրու-   |ստորա-  |ժամը |ստորա-  |ստորա-  |     |

|   |     |     |   |թյունը  |գրու-   |     |գրու-   |գրու-   |     |

|   |     |     |   |        |թյունը  |     |թյունը  |թյունը  |     |

|___|_____|_____|___|________|________|_____|________|________|_____|

| 1 |  2  | 3   | 4 |   5    |   6    |  7  |   8    |   9    |  10 |

.___________________________________________________________________.

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
19.11.2012
N 15-Ն
Հրաման