Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 19 ...

 

 

040.0257.250313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2013 թվականի N 257-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացությունն ապահովված է համարվում միայն բոլոր անդամների համաձայնության, իսկ սույն կարգի 14-րդ և 14.1-ին կետերով սահմանված կարգով մշտապես գործող տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեում (այսուհետ` կոմիտե) քննարկվելուց հետո` կոմիտեի համապատասխան արձանագրության առկայության դեպքում:».

2) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«14. Եթե ապահովված չէ միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամների համաձայնությունը` մինչդեռ հողաշինարարական գործի վերաբերյալ դրական կարծիք են ներկայացրել միջգերատեսչական հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը (առնվազն 5 անդամ), ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը կարծիքներն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ամփոփում է և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` կոմիտեի նիստում զեկուցելու համար: Կոմիտեի նիստին պարտադիր հրավիրվում է հանձնաժողովի` հողաշինարարական գործի վերաբերյալ բացասական կարծիք ներկայացրած անդամը, որը կոմիտեի քննարկմանն է ներկայացնում սույն կարգի 12-րդ կետում նշված հիմնավորումը:».

i

3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին և 14.2-րդ կետերով.

«14.1. Կոմիտեում քննարկման արդյունքում ձևավորված որոշումն արձանագրվում է:

Կոմիտեի դրական որոշումը հիմք է հողաշինարարական գործի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության և այն սահմանված կարգով ընթացք տալու համար:

14.2. Կոմիտեի նիստի արձանագրությունն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը հողաշինարարական գործը` միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կոմիտեի արձանագրության հետ միասին համապատասխան մարզպետի միջոցով փոխանցում է համայնքի ղեկավարին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.03.2013
N 257-Ն
Որոշում