040.0369.180413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 մարտի 2013 թվականի N 369-Ն
i
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի մարտի 28-ի
N 369-Ն որոշման
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցող կազմակերպությունը (այսուհետ` դիմումատու) Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն դիմումին կից ներկայացվող ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները ներկայացնում է սույն պահանջներին համապատասխան:
2. Դիմումատուն լիազոր մարմին է ներկայացնում`
1) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրով (այսուհետ` ծրագիր) պահանջվող ինժեներատեխնիկական կազմի առկայության մասին տեղեկանք` համաձայն N 1 ձևի, իսկ համապատասխան մասնագետների հետ կնքված պայմանագրերի դեպքում` նաև համապատասխան պայմանագրերի պատճենները.
2) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ`
ա. տեխնիկական կարողությունների ու միջոցների առկայության մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տեխնիկական միջոցի համար` նաև համապատասխան պայմանագրի պատճենը,
բ. ֆինանսական միջոցների մասին տեղեկանք` համաձայն N 3 ձևի, իսկ տրամադրված վարկային գծի կամ բանկային երաշխիքի, կամ ֆինանսական միջոցների փոխառության առկայության դեպքում` նաև համապատասխան ֆինանսական կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:
Ձև N 1
ՏԵՂԵԿԱՆՔ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
.____________________________________________________________________.
|NN |Մասնագետի անունը,|Որակավորումը|Մասնագիտական |Նախկինում կատարած|
|ը/կ|ազգանունը | |աշխատանքի փորձը|աշխատանքի |
| | | | |անվանումը |
|___|_________________|____________|_______________|_________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_________________|____________|_______________|_________________|
|1. | | | | |
|___|_________________|____________|_______________|_________________|
|2. | | | | |
|___|_________________|____________|_______________|_________________|
|3. | | | | |
.____________________________________________________________________.
Կից ներկայացնում եմ _____________________________________________ ինժեներատեխնիկական կազմը հավաստող աշխատանքային պայմանագրերի պատճենները:
_____________________________________________ ____________________
(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը, (ստորագրությունը)
անունը, ազգանունը)
______ __________________20 թ.
Ձև N 2
ՏԵՂԵԿԱՆՔ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
.___________________________________________________________.
|NN |Տեխնիկական |Քանակը|Տեխնիկական միջոցի |Տեխնիկական միջոցի|
|ը/կ|միջոցի | |նկատմամբ իրավունքի|տեխնիկական վիճակը|
| |անվանումը | |տեսակը |(սարքին է կամ |
| | | | |ենթակա է |
| | | | |վերանորոգման) |
|___|___________|______|__________________|_________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|___________|______|__________________|_________________|
|1. | | | | |
|___|___________|______|__________________|_________________|
|2. | | | | |
|___|___________|______|__________________|_________________|
|3. | | | | |
.___________________________________________________________.
Կից ներկայացնում եմ _____________________________________________ տեխնիկական միջոցների նկատմամբ օգտագործման իրավունքը հավաստող պայմանագրերի պատճենները:
_____________________________________________ ____________________
(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը, (ստորագրությունը)
անունը, ազգանունը)
______ __________________20 թ.
Ձև N 3
ՏԵՂԵԿԱՆՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԿԱՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
___________________________________________ -ը հավաստում է, որ իր
(կազմակերպության անվանումը)
ֆինանսական միջոցները _____________________________________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)
դրությամբ կազմում են ________________________________________ դրամ:
Կից ներկայացնում եմ ______________________________________________ ֆինանսական կազմակերպության հետ կնքված վարկային գծի տրամադրման կամ բանկային երաշխիքի, կամ ներգրավված ֆինանսական միջոցների փոխառության մասին պայմանագրի պատճենը:
_____________________________________________ ____________________
(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը, (ստորագրությունը)
անունը, ազգանունը)
______ __________________20 թ.