Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27- ...

 

 

118.0327.160513

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        05            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11813185

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 ապրիլի 2013 թվականի թիվ 327-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1091-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի թիվ 201-Ն որոշման պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. ՀՀ ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի աշխատողների մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգն ու կազմը, յուրաքանչյուր պաշտոնի համար գնահատման չափանիշները սահմանելու մասին» թիվ 1091-Ն հրամանի /այսուհետ` Հրաման/ Հավելված 1-ը լրացնել նոր` 18.1 և 18.2 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«18.1. Եթե մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է մեկ դիմում, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

18.2. Եթե մրցույթը սույն կարգի 18.1 կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:»:

i

2. Հրամանի Հավելված 1-ի 60-րդ կետը լրացնել նոր` 7-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«7. եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի:»:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
19.04.2013
N 327-Ն
Հրաման