Սեղմել Esc փակելու համար:
801-811 ՄՀՑ ԵՎ 842-852 ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

801-811 ՄՀՑ ԵՎ 842-852 ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

600.0256.180713

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        07            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013282

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հուլիսի 2013 թվականի N 256-Ն

 

i

801-811 ՄՀՑ ԵՎ 842-852 ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման փաստաթղթերի փաթեթը` համաձայն NN 1-3-րդ հավելվածների:

2. Սահմանել, որ 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հուլիսի 17-ի

N 256-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ 801-811 ՄՀՑ ԵՎ 842-852 ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվության տրամադրման համար մրցույթ:

2. Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող երեք թերթերում:

3. Մրցույթը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 17-ի «801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվության տրամադրման մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 257-Ա որոշմամբ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

4. Մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվան հաջորդող երեսուն (30) օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող ընկերությունը հանձնաժողով է ներկայացնում մրցույթին մասնակցելու հայտ: Հայտը պետք է պարունակի`

1) սույն կանոնների 16-րդ կետի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում սույն կանոնների 8-րդ կետում նշված գումարի հինգ տոկոսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին պարտավորագիր` համաձայն սույն կանոնների հավելվածի.

2) հիմնավորող հայտարարություններ և գրավոր ապացույցներ այն մասին, որ ունի թույլտվությամբ սահմանված պարտականությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ.

3) հիմնավորող հայտարարություններ և գրավոր ապացույցներ այն մասին, որ ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիա և առնվազն երեք տարվա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման փորձ.

4) տեղեկություններ շահագործման համար նախատեսվող տեխնոլոգիայի և սարքավորումների որակի վերաբերյալ.

5) հիմնավորող հայտարարություններ և գրավոր ապացույցներ այն մասին, որ տիրապետում և շահագործում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում.

6) հիմնավորող հայտարարություններ և գրավոր ապացույցներ այն մասին, որ 2012 թվականի տարեկան գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ (1) միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը և 2012 թվականի տարվա վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ (1) միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը:

5. Սույն կանոնների 4-րդ կետի 3-6-րդ ենթակետերի պահանջներին բավարարող ընկերությունը կարող է մասնակցել մրցույթին` կոնսորցիում ստեղծելու միջոցով: Կոնսորցիումը սույն կանոնների 4-րդ կետով սահմանված փաստաթղթերի հետ միաժամանակ պարտավոր է ներկայացնել կոնսորցիումի կազմի մեջ մտնող ընկերությունների սեփականատերերի, փոխկապակցված անձանց մասին ամբողջական տեղեկություններ և գրավոր ապացույց այն մասին, որ այլ իրավազորության ներքո գոյություն չունի իրենց պարտավորությունների էական խախտման վերաբերյալ որևէ պահանջ: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու դեպքում կոնսորցիումը պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում հիմնել իրավաբանական անձ, որին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կտրամադրի ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիա:

6. Մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվան հաջորդող հիսուն (50) օրվա ընթացքում հանձնաժողովը իրականացնում է նախաորակավորում և առաջարկում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հրապարակել նախաորակավորված ընկերությունների ցանկը: Նախաորակավորված ընկերությունների ընտրությունը կատարվում է հանձնաժողովի հայեցողությամբ: Հանձնաժողովը կարող է որակազրկել մասնակցին առանց որևէ պատասխանատվության: Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակում է նախաորակավորված ընկերությունների ցանկը` մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվան հաջորդող վաթսուն (60) օրվա ընթացքում:

7. Միայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հրապարակված ցանկում ներառված ընկերությունները կարող են ներկայացնել հայտ-առաջարկ: Հայտ-առաջարկները պետք է ներկայացվեն հանձնաժողովին նախաորակավորված ընկերությունների ցանկի հրապարակումից հետո երեսուն (30) օրվա ընթացքում` սույն կանոնների 19-րդ կետում նշված հասցեով:

8. Նվազագույն հայտ-առաջարկը պետք է կազմի վեց միլիարդ երկու հարյուր քսանհինգ միլիոն (6 225 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ:

9. Հայտ-առաջարկը պետք է կազմված լինի մեկ թերթից, որտեղ նշված է միայն նախաորակավորված ընկերության անվանումը և առաջարկվող գումարը, որը պետք է նշված լինի Հայաստանի Հանրապետության դրամով: Հայտ-առաջարկը հանձնաժողովին է հանձնվում նախաորակավորված ընկերության անվանումը կրող փակ ծրարով:

10. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն նախաորակավորված ընկերությունը, որը ներկայացրել է առավելագույն հայտ-առաջարկ:

11. Հանձնաժողովը հրապարակում է մրցույթում հաղթող ճանաչված ընկերության անվանումը և հայտ-առաջարկը` սույն կանոնների 7-րդ կետում նշված ժամկետը լրանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Նախաորակավորված ընկերությունները իրավունք կունենան ներկա գտնվելու հանձնաժողովի կողմից հաղթողի հրապարակման ընթացքին: Հանձնաժողովը, ըստ իր հայեցողության, իրավասու է ուղարկելու հրավերներ այլ անձանց:

13. Սույն կանոնների 7-րդ կետում նշված ժամկետը լրանալու օրվանից 10 (տասը) օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է տրամադրել նախնական թույլտվություն` հաղթող ընկերության անունով:

14. Նախաորակավորված այլ ընկերությունները իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նախնական թույլտվություն տրամադրելու օրվանից հետո 4 (չորս) շաբաթվա ընթացքում ներկայացնելու բողոքներ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

15. Բողոքների բացակայության կամ ներկայացված բողոքները մերժվելու դեպքում սույն կանոնների 14-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո 2 (երկու) շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կտրամադրի վերջնական թույլտվություն հաղթողին, որն ըստ ձևի կլինի էապես նույնը, ինչ մրցութային փաստաթղթերում ներառված նմուշը:

16. Վերջնական թույլտվության տրամադրումից հետո 3 բանկային օրվա ընթացքում մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթում առաջարկված գումարը պարտավոր է փոխանցել 900008080013 հաշվեհամարին:

17. Ընտրված հաղթողի կողմից հայտ-առաջարկում նշված գումարը չվճարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրավունք ունի անվիճելի և անառարկելի կարգով գանձման պահանջ ներկայացնել հաղթողին` սույն կանոնների 8-րդ կետում նշված գումարի հինգ տոկոսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին:

18. Ընտրված հաղթողի կողմից իր հայտ-առաջարկում նշված գումարը չվճարվելու դեպքում հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կառաջարկի նախնական թույլտվություն տրամադրել հաջորդ առավելագույն հայտ-առաջարկ ներկայացրած նախաորակավորված ընկերությանը:

19. Հանձնաժողովի հետ բոլոր փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունենում հետևյալ հասցեով` քաղաք Երևան, 0002, Սարյան 22, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հանձնաժողովի էլեկտրոնային հասցեն է` [email protected]:

20. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրավասու է իր հայեցողությամբ հրաժարվելու մրցույթն անցկացնելուց:

 

Հավելված

 

801-811 ՄՀց ԵՎ 842-852 ՄՀց

Ռադիոհաճախականությունների

հատվածի օգտագործման

թույլտվություն տրամադրելու

նպատակով մրցույթի կազմակերպման

կանոնների

 

ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ

 

__________________________________________-ն (այսուհետ` Ընկերություն),

(ընկերության անվանումը)

ի դեմս_______________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա, սույն պարտավորագրով պարտավորվում է.

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից կազմակերպված 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթում հաղթող ճանաչվելու, սակայն հայտ-առաջարկում նշած գումարը սահմանված ժամկետում չվճարելու կամ մասամբ վճարելու դեպքում անվիճելի և անառարկելի կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուժանք` 311250000 (երեք հարյուր տասնմեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Սույն պարտավորագրի 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել Հանձնաժողովի առաջին իսկ գրավոր պահանջով և Հանձնաժողովի սահմանած ժամկետում:

3. Հանձնաժողովի սահմանած ժամկետում վճարումը չկատարելու դեպքում, իրավունք վերապահել Հանձնաժողովին, անվիճելի և անառարկելի կարգով գանձել սույն պարտավորագրի 1-ին կետում նշված գումարը, Ընկերությանը սպասարկող _________________________ բանկում կամ Ընկերությանը սպասարկող ցանկացած այլ բանկում բացված` Ընկերության ցանկացած հաշվից: Սույն պարտավորագրով Ընկերությունը հանձնարարում է _____________________ բանկին, ինչպես նաև իրեն սպասարկող բոլոր բանկերին, սույն պարտավորագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում Հանձնաժողովի առաջին իսկ գրավոր պահանջով Ընկերության բանկային հաշիվներից անվիճելի կարգով փոխանցել սույն պարտավորագրի 1-ին կետում նշված գումարը` Հանձնաժողովի կողմից նշված հաշվեհամարին:

4. Սույն պարտավորագիրը գործում է մինչև սույն պարտավորագրի 1-ին կետում նշված գումարը Հանձնաժողովի կողմից նշված հաշվեհամարին մուտքագրելու պահը:

_____________________________________________________________________,

Մրցույթի մասնակից ընկերության անվանումը

_____________________________________________________________________,

Գտնվելու վայրը

_____________________________________________________________________,

Բանկի անվանումը

 

Բանկային հաշվեհամարը________________________________,

 

ՀՎՀՀ____________________________,

 

______________________________________________________,

Ընկերության ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը

 

______________________________________________________,

Ստորագրություն

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

ՆԱԽԱԳԻԾ

 

Հավելված N 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հուլիսի 17-ի

N 256-Ն որոշմամբ

(Հայաստանի Հանրապետության

զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՈՐՈՇՈՒՄ

 

________2013 թվականի N-Ա

 

«» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. «» ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրել 801- 811 ՄՀց/842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 20 թվականի -------- --- N --- որոշմամբ տրամադրված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիայի գործողության ժամկետով:

2. Հաստատել «» ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար 801- 811 ՄՀց/842-852 ՄՀց ռադիոհաճախականութունների հատվածի օգտագործման թույլտվության պայմանները (հավելված):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

Հավելված N 3

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հուլիսի 17-ի

N 256-Ն որոշմամբ

(Հայաստանի Հանրապետության

զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

__ _________ 2013 թվականի N____Ա

 

«» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 15-րդ հոդվածները և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. «» ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիա` տասը տարի գործողության ժամկետով:

2. Հաստատել «» ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիայի պայմանները (հավելված):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
17.07.2013
N 256-Ն
Որոշում