Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 810-Ն ...

 

 

040.0991.230913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2013 թվականի N 991-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի «Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու երաշխիքային ֆոնդին հատուցման դեպքի առկայության փաստի մասին տեղեկացնելու կարգը և ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և երաշխիքային ֆոնդի կողմից` յուրաքանչյուրը հատուցվող գումարի` իր կողմից վճարվող մասնաբաժնի` մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու կարգը սահմանելու մասին» N 810-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

i

2) որոշման նախաբանը «օրենքի» բառից հետո լրացնել «49-րդ հոդվածի 1-ին մասը,» բառերով, իսկ «52-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «52-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 7-րդ» բառերով.

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու երաշխիքային ֆոնդին հատուցման դեպքի առկայության փաստի մասին տեղեկացնելու կարգը, ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և երաշխիքային ֆոնդի միջև տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն N 1 հավելվածի.».

4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատուցվող գումարի իր մասնաբաժինը երաշխիքային ֆոնդին վճարելու և երաշխիքային ֆոնդի կողմից հատուցվող ընդհանուր գումարը մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:».

5) որոշման N 1 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ».

i

6) որոշման N 1 հավելվածի 2-րդ և 3-րդ բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«II. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Մասնակիցների ռեեստրը վարողն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և երաշխիքային ֆոնդ է ներկայացնում օրենքով սահմանված հատուցման դեպքի առկայության վերաբերյալ տեղեկանք` համաձայն N 1 ձևի: Տեղեկանքը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Սի-Բի-Էյ-նեթ համակարգի (այսուհետ` Սի-Բի-Էյ-նեթ համակարգ) միջոցով, էքսել ֆորմատով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նախօրոք մասնակիցների ռեեստրը վարողին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` թղթային տարբերակով կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով: Տեղեկանքը երաշխիքային ֆոնդ ներկայացվում է Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, էքսել ֆորմատով` երաշխիքային ֆոնդի կառավարչի կողմից նախօրոք մասնակիցների ռեեստրը վարողին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` երաշխիքային ֆոնդ էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով:

 

III. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

5. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` հատուցվող գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հատուցվող մասնաբաժինն ստանալու նպատակով երաշխիքային ֆոնդը հատուցման դեպքի առկայության փաստը հաստատված համարելու դեպքում օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում վճարման հայտ և կից վճարման հանձնարարագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով հաստատված ձևի, Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նախօրոք երաշխիքային ֆոնդի կառավարչին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` թղթային տարբերակով կամ էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով:».

7) որոշման N 1 հավելվածի 4-րդ բաժնի 6-րդ կետում «Cinflation-indexed total» բառերը փոխարինել «ԿՎգնաճով ճշգրտված ընդհանուր» բառերով իսկ «Cn» բառը` «ԿՎո» բառով.

i

8) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ բաժնով.

 

«V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Երաշխիքային ֆոնդը մասնակիցների ռեեստրը վարողից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների կողմից կատարված վճարների և կենսաթոշակային հաշվում առկա միջոցների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով էքսել ֆորմատով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նախօրոք երաշխիքային ֆոնդի կառավարչին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` թղթային տարբերակով կամ էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում տեղեկանք` համաձայն N 2 ձևի, որում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում 61 և ավելի տարեկանը լրացող այն մասնակիցների (բացառությամբ արդեն կենսաթոշակ ստացող կամ ստացած մասնակիցների, այն մահացած մասնակիցների, որոնց համար մասնակիցների ռեեստրը վարողը շարունակում է վարել կենսաթոշակային հաշիվները մինչև փայերի ժառանգումը կամ ժառանգման ժամկետի ավարտը, և այն անձանց, որոնք իրենց պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ստացել են նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը) վերաբերյալ տվյալները, որոնց պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը հաշվետու օրվա դրությամբ փոքր է տվյալ մասնակցի կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի (ճշգրտված տարեկան գնաճով) 120%-ից:».

i

9) որոշման N 1 հավելվածի` հատուցման դեպքի առկայության մասին տեղեկանքում «Ձև» բառը փոխարինել «Ձև N 1» բառերով.

10) որոշման N 1 հավելվածի N 1 ձևի տեղեկանքի աղյուսակում և տեղեկանքի լրացման ուղեցույցում «ՀՀ հաշվին» բառերը փոխարինել «ՀՀ պետական բյուջեի հաշվին» բառերով.

i

11) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 2 ձևով.

 

«Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

61 ԵՎ ԱՎԵԼԻ ՏԱՐԵԿԱՆԸ ԼՐԱՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՐԴԵՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ ԿԱՄ ՍՏԱՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՅՆ ՄԱՀԱՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎԱՐԵԼ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ՓԱՅԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ ԿԱՄ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԸ ԵՎ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՆԱԽՔԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԵՐԻ) ՓԱՅԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՓՈՔՐ Է ՏՎՅԱԼ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԻ (ՃՇԳՐՏՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԳՆԱՃՈՎ) 120%-ԻՑ

 

._____________________________________________________________________.

|Մասնակցի |Թիվը|Կուտա-  |Կուտա-   |Կենսաթո- |Կուտակային  |Տարբերության|

|տարիքը   |    |կային   |կային    |շակային  |վճարների    |գումարի` ՀՀ |

|         |    |վճարների|վճարների |հաշվում  |(ճշգրտված   |պետական     |

|         |    |համախառն|համախառն |առկա     |տարեկան     |բյուջեի     |

|         |    |մեծու-  |մեծու-   |միջոցների|գնաճով) և   |հաշվին      |

|         |    |թյունը  |թյունը   |համախառն |կուտակային  |հատուցվելիք |

|         |    |        |(ճշգրտված|մեծու-   |հաշվում առկա|մասնաբաժինը |

|         |    |        |տարեկան  |թյունը   |միջոցների   |(80%)       |

|         |    |        |գնաճով)  |         |տարբերու-   |            |

|         |    |        |         |         |թյունը (5-6)|            |

|_________|    |        |         |_________|____________|____________|

|տա-|ամիսը|    |        |         |         |            |            |

|րին|     |    |        |         |         |            |            |

|___|_____|____|________|_________|_________|____________|____________|

| 1 |  2  | 3  |    4   |    5    |    6    |      7     |      8     |

|_____________________________________________________________________|

| Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ <= կատարած="" վճարների="" (ճշգրտված="">

|                           տարեկան գնաճով) 100%                      |

|_____________________________________________________________________|

|___|_____|____|________|_________|_________|____________|____________|

|___|_____|____|________|_________|_________|____________|____________|

|___|_____|____|________|_________|_________|____________|____________|

|___|_____|____|________|_________|_________|____________|____________|

|_____________________________________________________________________|

|  Կատարած վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 100% < կենսաթոշակային="">

|     հաշվում առկա միջոցներ <= կատարած="" վճարների="" (ճշգրտված="" տարեկան="">

|                         գնաճով) 110%                                |

|_____________________________________________________________________|

|___|_____|____|________|_________|_________|____________|____________|

|___|_____|____|________|_________|_________|____________|____________|

|___|_____|____|________|_________|_________|____________|____________|

|___|_____|____|________|_________|_________|____________|____________|

|_____________________________________________________________________|

|  Կատարած վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 110% < կենսաթոշակային="">

| հաշվում առկա միջոցներ <= կատարած="" վճարների="" (ճշգրտված="" տարեկան="" գնաճով)="">

|                                120%                                 |

|_____________________________________________________________________|

|___|_____|____|________|_________|_________|____________|____________|

._____________________________________________________________________.

 

Հաշվետու օր ___________________________

 

Տեղեկանքի լրացման ուղեցույցը

 

1. «Հաշվետու օր» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող օրվա ամսաթիվը` օրը, ամիսը, տարեթիվը ֆորմատով:

2. «Մասնակցի տարիքը» սյունակի «տարի» ենթասյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում 61 և ավելի տարեկանը լրացող մասնակիցների տարիքը` ըստ յուրաքանչյուր տարիքի (61 տարեկան, 62 տարեկան, 63 տարեկան և այլն), իսկ «ամիսը» ենթասյունակում լրացվում է այն ամիսը, որի ընթացքում լրանում է մասնակցի համապատասխան տարիքը (հունվար ամսվա համար նշվում է 1, փետրվար ամսվա համար` 2, մարտ ամսվա համար` 3 և այլն): Ընդ որում, մասնակցի տարիքը լրացվում է ըստ մասնակցի տարիքը լրանալու հերթականության և աճման կարգի:

3. «Թիվը» սյունակում լրացվում է «Մասնակցի տարիքը» սյունակում նշված յուրաքանչյուր տարիքին համապատասխանող մասնակիցների թիվը (օրինակ` մասնակիցների թիվը, որոնց 61 տարեկանը լրանում է հունվար ամսին կամ մասնակիցների թիվը, որոնց 63 տարեկանը լրանում է փետրվար ամսին և այլն):

4. «Կուտակային վճարների համախառն մեծությունը» սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների ընդհանուր գումարը` ըստ «Մասնակցի տարիքը» սյունակում նշված յուրաքանչյուր տարիքի:

5. «Կուտակային վճարների համախառն մեծությունը (ճշգրտված տարեկան գնաճով)» սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների ընդհանուր գումարը` ճշգրտված տարեկան գնաճով` ըստ «Մասնակցի տարիքը» սյունակում նշված յուրաքանչյուր տարիքի:

6. «Կենսաթոշակային հաշվում առկա միջոցների համախառն մեծությունը» սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակցի պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը:

7. «Կուտակային վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) և կուտակային հաշվում առկա միջոցների տարբերությունը» սյունակում լրացվում է 5-րդ և 6-րդ սյունակներում լրացված տվյալների տարբերությունը:

8. «Տարբերության գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հատուցվելիք մասնաբաժինը (80%)» սյունակում լրացվում է 7-րդ սյունակում լրացված գումարի 80%-ը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հատուցվելիք մասնաբաժինը:».

12) որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ».

13) որոշման N 2 հավելվածի 1-ին բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և երաշխիքային ֆոնդի կողմից Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողին` մասնակցի կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի` ճշգրտված տարեկան գնաճով, և նրա կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարի տարբերության (այսուհետ` հատուցվող գումար)` օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մասնաբաժնին համապատասխանող չափով տարբերության գումարի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մասնաբաժնի` երաշխիքային ֆոնդին վճարելու և երաշխիքային ֆոնդի կողմից հատուցվող ընդհանուր գումարը մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու հետ կապված հարաբերությունները:».

14) որոշման N 2 հավելվածի 2-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երաշխիքային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 810-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնով սահմանված վճարման հայտն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հատուցվող գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հատուցվող մասնաբաժինը վճարում է երաշխիքային ֆոնդի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված դրամական հաշվին (այսուհետ` հաշիվ)` Բանկ-մեյլ համակարգով:».

15) որոշման N 2 հավելվածի 3-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«III. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

4. Երաշխիքային ֆոնդի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հատուցվող ընդհանուր գումարը վճարվում է օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին` Բանկ-մեյլ համակարգով` նշելով մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից յուրաքանչյուր հատուցման դեպքի առնչությամբ գեներացված եզակի հղման համարը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.09.2013
N 991-Ն
Որոշում