ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
10 սեպտեմբերի 2013 թվականի N 29-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Ավագանու մարմիններն են` Քաղաքապետը, նրա առաջին տեղակալը, Ավագանու անդամները և Ավագանու հանձնաժողովները:»:
i
2) 4-րդ կետը «Ավագանիում ստեղծվում են խմբակցություններ» բառերից հետո լրացնել (այսուհետ` Խմբակցություններ) բառերը:
i
3) 7-րդ կետը «ինչպես նաև իր մարմինների» բառերից հետո լրացնել «և Խմբակցությունների» բառերը:
i
4) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 5.1-րդ, 12.1-րդ 14.1-րդ, 22.1-րդ, 42.1-րդ, 51.1-րդ և 51.2-րդ ենթակետերով.
«5.1) Քաղաքապետի ներկայացմամբ սահմանում է քաղաքապետի խորհրդականների և օգնականների թվաքանակը.».
«12.1) քննարկում և որոշում է կայացնում Քաղաքապետին կից, Երևանի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը հաստատելու մասին.».
«14.1) սահմանում է Երևանի խորհրդանիշերի` զինանշանի և դրոշի նկարագրությունը, Երևանի օրհներգը, ինչպես նաև Ավագանու, Քաղաքապետի, Երևանի ենթակայության կազմակերպությունների կողմից Երևանի խորհրդանիշերի պարտադիր օգտագործման այլ դեպքերը և կարգը.».
«22.1) Վերահսկողություն է իրականացնում Քաղաքապետի գործունեության, ինչպես նաև իր որոշումների կատարման նկատմամբ.».
«42.1) Որոշում է ընդունում նշանավոր մարդկանց հիշատակը հավերժացնող հուշարձանների իրականացմանը համաձայնություն տալու վերաբերյալ.».
«51.1) քննարկում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության և այլ իրավասու պետական մարմինների իրականացրած ստուգումների արդյունքները և իր իրավասության շրջանակում դրանց վերաբերյալ ընդունում է որոշում.».
«51.2) քննարկում և որոշում է կայացնում Երևանում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.»:
5) 13-րդ կետի 6-րդ ենթակետը «Քաղաքապետի տեղակալների» բառերից հետո լրացնել «Երևանի գլխավոր ճարտարապետի» բառերով:
6) 40-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«40) Ավագանու հերթական նիստում` Ավագանու անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով, կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ.»:
7) 20-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Քաղաքապետը ներկայացված Իրավական ակտի նախագիծը կարող է չընդգրկել Ավագանու նիստի օրակարգ, եթե Հանձնաժողովներից ստացված կարծիքներով կամ Ավագանու անդամների առաջարկներով հիմնավորվում է, որ նշված Իրավական ակտի ընդունումը դուրս է Ավագանու իրավասությունից: Այդ մասին Քաղաքապետը եռօրյա ժամկետում տեղեկացնում է նախաձեռնության հեղինակին:»:
8) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«21. Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը` նախաձեռնությունները ստանալուց հետո ոչ ուշ, քան հաջորդ օրը, քննարկման նպատակով դրանք տրամադրում է Քաղաքապետին, Խմբակցություններին, Ավագանու անդամներին, Ավագանու մշտական հանձնաժողովների կազմից Քաղաքապետի նշանակած գլխադասային և մյուս հանձնաժողովներին: Գլխադասային հանձնաժողով նշանակվում է Ավագանու այն մշտական հանձնաժողովը, որի իրավասության մեջ է մտնում Իրավական ակտի նախագծով ներկայացված հարցի քննարկումը: Գլխադասային հանձնաժողովը և Քաղաքապետը` նախաձեռնությունը ստանալուց հետո ոչ ուշ, քան Ավագանու հերթական նիստից առնվազն տասն օր առաջ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին են ներկայացնում նախաձեռնության վերաբերյալ իրենց եզրակացությունները: Նույն ժամկետում նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկություններ և կարծիքներ կարող են ներկայացնել նաև Ավագանու անդամները և Ավագանու մյուս հանձնաժողովները:»:
9) Լրացնել 22.1 կետով` շարադրելով հետևյալ բովանդակությամբ.
i
«22.1. Նախաձեռնության հեղինակի կողմից ստացված Իրավական ակտի նախագիծը, կից փաստաթղթերը, գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը և տեղեկանք-ամփոփաթերթը Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, մեկ օրվա ընթացքում ներկայացնում է Քաղաքապետին` հերթական նիստի օրակարգում ընդգրկելու համար:»:
i
10) 23-րդ կետում «նույն օրն» բառերը փոխարինել «մեկ օրվա ընթացքում» բառերով, իսկ «երկու օր» բառերը»` «երեք օր» բառերով:»:
11) Լրացնել հետևյալ բովանդակությամբ` 23.1-րդ կետով.
i
«23.1. Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված Իրավական ակտերի նախագծերը, դրանց կցված փաստաթղթերը, տեղեկանք-ամփոփաթերթերը և գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները` հերթական նիստը սկսվելուց առնվազն մեկ շաբաթ առաջ տրամադրվում է Ավագանու անդամներին:»:
12) Լրացնել հետևյալ բովանդակությամբ` 24.1-րդ կետով.
i
«24.1. Կանոնակարգի 21-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերում նշված Իրավական ակտի նախագիծը և կից փաստաթղթերը, Խմբակցություններին, Ավագանու անդամներին և Հանձնաժողովներին տրամադրվում են Ավագանու նստավայրում` թղթային տարբերակով առձեռն կամ էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկելու միջոցով:»:
13) Լրացնել հետևյալ բովանդակությամբ` 24.2-րդ կետով.
«24.2. Իրավական ակտի նախագիծը քննարկման ցանկացած փուլում, սակայն մինչ Ավագանու նիստում քվեարկության անցկացումը, հեղինակի պահանջով հանվում է շրջանառությունից:»:
i
14) 26-րդ կետը «համացանցային կայքում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:»:
i
15) 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ, 4.2-րդ և 4.3-րդ ենթակետերով.
«4.1. պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին.».
«4.2. օժանդակել համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությանը.».
«4.3. ստորագրել իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերը»:
16) 35-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել «հակառակ դեպքում` նրա քվեարկությունը ճանաչվում է անվավեր:» բառերով:
17) Լրացնել հետևյալ բովանդակությամբ` 36.1-րդ կետով.
i
«36.1. Ավագանու անդամին իր լիազորությունների ժամկետով տրվում է Ավագանու անդամի վկայական:»:
18) 40-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
i
19) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«41. Կանոնակարգի 39-րդ կետում նախատեսված դեպքերում Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Ավագանու որոշմամբ: Նիստ գումարելու անհնարինության դեպքում Ավագանու անդամները կազմում են Ավագանու անդամի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն, բացառությամբ Կանոնակարգի 39-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքի:»:
i
20) 49-րդ կետը «առանձին աշխատասենյակներով» բառերից հետո լրացնել «Երևանի իրավական ակտերի տեղեկագրով և օրաթերթերով:» բառերով:
i
21) 53-րդ կետը «անունից» բառից հետո լրացնել «իրենց իրավասություններին վերապահված հարցերով, Քաղաքապետի գործունեության և Ավագանու որոշումների կատարման նկատմամբ» բառերով:
i
22) 55-րդ կետում «անդամներ չեն հանդիսանում» բառերը փոխարինել «կազմում չեն ընդգրկվում» բառերով:
i
23) 56-րդ կետը «բացման օրը» բառերից հետո լրացնել «Օրենքով սահմանված կարգով» բառերով, իսկ շարունակությունը, ինչպես նաև 57-58 կետերը հանել:
i
24) 62-րդ կետը «կանոնակարգը» բառից հետո լրացնել «և իր անվամբ` սահմանված նմուշի ձևաթուղթ» բառերով:
i
25) 64-րդ կետը լրացնել «իսկ նստաշրջանների միջակայքում` ըստ անհրաժեշտության» բառերով:
i
26) 69-րդ և 70-րդ կետերը «Հանձնաժողովի» բառից հետո լրացնել «հերթական» բառերը:
27) 77-րդ կետը լրացնել.
i
ա. «գումարվում է» բառից հետո «անհետաձգելի քննարկում և որոշման ընդունում պահանջող հարցերի առկայության դեպքում» բառերով,
բ. «ժամկետում» բառից հետո «և օրակարգով, ինչպես նստաշրջանների ընթացքում, այնպես էլ` նստաշրջաններից դուրս» բառերով,
գ. հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Արտահերթ նիստի հրավիրման և անցկացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կանոնակարգով, իսկ հարցերը քննարկվում են սույն կանոնակարգի 70-74 կետերով նախատեսված ընթացակարգով, սակայն նախաձեռնողի սահմանած օրակարգով:»:
i
28) 81-րդ կետի 3-րդ ենթակետը «նիստի» բառից առաջ լրացնել «հերթական» բառով, իսկ 4-րդ ենթակետում «կարծիքը և /կամ/ եզրակացությունը» բառերը փոխարինել «որոշումները և գրությունները» բառերով:
i
29) 83-րդ կետում «Հանձնաժողովների նախագահները» բառերը փոխարինել «Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը» բառերով:
i
30) 87-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ավագանին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները, լիազորությունները, գործունեության կարգը և ժամկետները, նշանակում հանձնաժողովի նախագահ և անդամներ: Ժամանակավոր հանձնաժողովը կազմված է Խմբակցությունների հավասար թվով ներկայացուցիչներից: Ավագանու որոշմամբ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին կարող են ներգրավվել փորձագետներ:»:
31) Լրացնել հետևյալ բովանդակությամբ` 89.1-րդ կետով.
i
«89.1. Քննող հանձնաժողովը ստեղծվում է Ավագանու որոշմամբ, որով սահմանվում է հանձնաժողովի կազմը, այդ թվում` խնդիրները, լիազորությունները և գործունեության ժամկետը:»:
32) 103-րդ կետը «առնվազն մեկ» բառերից հետո լրացնել «հերթական» բառով:
i
33) 104-րդ կետում.
i
ա. «այդ մասին կայացնելով համապատասխան որոշում» բառերը հանել.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ.
«Օրենքով ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, ինչպես նաև տոների և հիշատակի օրերի հետ կապված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տեղափոխված ոչ աշխատանքային օրերին հերթական նիստեր չեն անցկացվում:»:
i
34) 114-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը «օրակարգի» բառից առաջ լրացնել «հերթական նիստի» բառերով:
35) 114-րդ կետի 6-րդ ենթակետի առաջին նախադասությունում «գլխադասային հանձնաժողովի և Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «, գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, Քաղաքապետը կամ նրա ներկայացուցիչը:» բառերով:
36) 114-րդ կետի 8-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը «երկուական րոպե» բառերից հետո լրացնել «, իսկ պատասխանի համար` մինչև 5 րոպե.» բառերով:
37) ՈՒժը կորցրած ճանաչել 114-րդ կետի 15-րդ ենթակետը:
38) 114-րդ կետը լրացնել 18.1 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«18.1) Մինչև քվեարկության անցկացումը, Խմբակցությունը կամ Ավագանու անդամը կարող են հանդես գալ հարցի քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ:»:
i
39) 115-րդ կետում «Եթե ձևաթուղթը ստացման պահից երկու օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Եթե ձևաթուղթը ստացման պահից 48 ժամվա ընթացքում» բառերով:
40) 116-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«116. Ավագանու արտահերթ նիստը անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից: Արտահերթ նիստեր կարող են գումարվել նաև հերթական նստաշրջաններից դուրս:»:
41) 117-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«117. Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված Իրավական ակտերի նախագծերը և դրանց կցված փաստաթղթերը Խմբակցություններին, Ավագանու անդամներին, Քաղաքապետի նշանակած գլխադասային հանձնաժողովին և մյուս հանձնաժողովներին տրամադրվում են արտահերթ նիստը նախաձեռնելուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Նույն ժամկետում այդ նյութերը պետք է տեղադրվեն Երևանի պաշտոնական համացանցային կայքում:
Գլխադասային հանձնաժողովը արտահերթ նիստը սկսելուց ոչ ուշ, քան 1 ժամ առաջ ներկայացնում է Իրավական ակտի նախագծի վերաբերյալ իր եզրակացությունը:»:
i
42) 141-րդ կետը «մյուս Հանձնաժողովների» բառերից հետո լրացնել «և Խմբակցությունների» բառերով:
43) Լրացնել հետևյալ բովանդակությամբ` 157-րդ կետով.
i
«157. Երևանի զարգացման քառամյա ծրագրի և /կամ/ տարեկան բյուջեի կառավարման /կազմման, հանրային քննարկման, իրականացման /կատարման/ և վերահսկման/ գործընթացներում Երևանի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար, Քաղաքապետի առաջարկությամբ և Ավագանու որոշմամբ ձևավորվում է Քաղաքապետին կից խորհրդակցական մարմին` Քաղաքապետարանի աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև Ավագանու մեկից մինչև երեք անդամների, բնակիչների, փորձագետների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ /վերջիններիս համաձայնությամբ/:
44) Լրացնել հետևյալ բովանդակությամբ` 158-րդ կետով.
i
«158. Քաղաքապետը մինչև Երևանի զարգացման քառամյա, տարեկան ծրագրի և /կամ/ տարեկան բյուջեի նախագծերը Ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ և /կամ/ քննարկումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածով սահմանված ժամկետում: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված և ընդունված դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ Քաղաքապետը տրամադրում է տեղեկատվություն Ավագանուն:»: