Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱ ...

12.05.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.11.2013  -ից մինչեւ   12.05.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 25.03.16 թիվ 283-Ն հրաման)

i

326.0782.061113

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        11            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32613414

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

2 սեպտեմբերի 2013 թվականի N 782-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՅԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին և 75-րդ հոդվածի 9-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 117-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշման 1.1 կետով հաստատված հավելված N 1-ի 8-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական հանձնաժողովներ` համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական հանձնաժողովների լիազորությունները, գործունեության կարգը և պայմանները` համաձայն հավելված 2-ի.

2) Փրկարարական ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի կիրարկման կարգը` համաձայն հավելված 3-ի:

3. Հրամանը հայտարարել ըստ առնչության:

 

Հավելված 1

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 2-ի

N 782-Ն հրամանի

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում գործում են բժշկական փորձաքննություն իրականացնող հետևյալ բժշկական հանձնաժողովները`

1) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ռազմաբժշկական հանձնաժողով.

2) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պոլիկլինիկայի բժշկական հանձնաժողով:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովի կազմն է`

1) ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ.

2) քարտուղար.

3) թերապևտ.

4) վիրաբույժ.

5) նյարդաբան.

6) ակնաբույժ.

7) հոգեբույժ:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պոլիկլինիկայի բժշկական հանձնաժողովի կազմն է`

1) բժշկական հանձնաժողովի նախագահ.

2) քարտուղար.

3) բժիշկ.

4) բժիշկ:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովի և պոլիկլինիկայի բժշկական հանձնաժողովի անհատական կազմերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով:

 

Հավելված 2

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 2-ի

N 782-Ն հրամանի

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) բժշկական հանձնաժողովների լիազորությունների, գործունեության կարգի ու պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովը (այսուհետ` Ռազմաբժշկական հանձնաժողով) ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմին է:

3. Ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը և անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով:

4. Ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ կարող են նշանակվել Նախարարության աշխատակազմի Փրկարար ծառայության բժշկական ապահովման գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ` Կառուցվածքային ստորաբաժանում) պետը կամ նրա տեղակալը:

5. Ռազմաբժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Նախարարության Կառուցվածքային ստորաբաժանման և Նախարարության բուժհաստատության` «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, ակնաբույժ, հոգեբույժ բժիշկ-մասնագետները:

6. Ռազմաբժշկական հանձնաժողովի անհատական կազմը, համաձայնեցնելով Նախարարության աշխատակազմի Փրկարար ծառայության տնօրենի հետ, Նախարարի հաստատման է ներկայացնում Կառուցվածքային ստորաբաժանման պետը:

7. Ռազմաբժշկական հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանով կնիք և անկյունային դրոշմակնիք:

8. Նախարարության պոլիկլինիկական բժշկական հանձնաժողովը բժշկական փորձաքննություն իրականացնող մարմին է:

9. Նախարարության պոլիկլինիկական բժշկական հանձնաժողովի (այսուհետ` Բժշկական հանձնաժողով) նախագահը և անդամները նշանակվում են Նախարարի հրամանով` Կազմակերպություն ծառայողներից, առնվազն` նախագահ, քարտուղար և թվով 2 բժիշկ:

10. Բժշկական հանձնաժողովի անհատական կազմը, համաձայնեցնելով Ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի հետ, Նախարարի հաստատման է ներկայացնում Կազմակերպության տնօրենը:

11. Բժշկական հանձնաժողովի նախագահ կարող են նշանակվել Կազմակերպության տնօրենը, նրա տեղակալը կամ Կազմակերպության բաժինների պետերից որևէ մեկը:

 

ԳԼՈՒԽ Il. ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Ռազմաբժշկական հանձնաժողովի լիազորություններն են`

1) Նախարարությունում կազմակերպել ռազմաբժշկական փորձաքննությունը, ղեկավարել և վերահսկել բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի աշխատանքը.

2) մշակել փրկարարական ծառայողների, ըստ առողջական վիճակի նպատակահարմար բաշխման, բժշկական ցուցումներ.

3) Նախարարին ներկայացնել պլանային (տարին մեկ անգամ) և ընթացիկ հաշվետվություններ իրականացվող ռազմաբժշկական փորձաքննության գործընթացի մասին.

4) որոշումներ ընդունել ստորադաս փորձաքննական մարմնի` Բժշկական հանձնաժողովի, եզրակացությունների հաստատման կամ մերժման, ինչպես նաև փրկարարական ծառայողներին փորձաքննության ենթարկելու վերաբերյալ.

5) որոշումներ ընդունել, հաստատել կամ անհրաժեշտության դեպքում վերանայել փորձաքննության ստորադաս մարմնի որոշումները` հիվանդությունների, վերքերի, վնասվածքների, խեղումների և կոնտուզիաների, ծառայողական պարտականություններին առնչվող պատճառական կապի վերաբերյալ.

6) ռազմաբժշկական փորձաքննության տեսակետից ուսումնասիրել բժշկական հիմնարկներում հիվանդ փրկարարական ծառայողների հետազոտման, բուժման և փորձաքննության որակն ու ընթացքը.

7) հիվանդ փրկարարական ծառայողներին ուղարկել լրացուցիչ հսկողական բուժհետազոտման, պահանջել նրանց անձնական գործերը, թոշակավորման, բժշկական փաստաթղթերը, բնութագրերը, արխիվային տեղեկանքները և այլ փաստաթղթեր.

8) նախատեսված դեպքերում և ժամկետներով բուժական կամ վերականգնման նպատակով ազատել ծառայողական պարտականություններից կամ տրամադրել արձակուրդ.

9) փորձաքննություն իրականացնող մարմինների գործունեության կատարելագործման նպատակով ներգրավել քաղաքացիական և զինվորական բուժհիմնարկների առաջատար մասնագետների.

10) եզրակացություն ներկայացնել փրկարարական ծառայության ընդունվող քաղաքացիների առողջական վիճակի մասին.

11) բժշկական փորձաքննության մարմինների գործունեության արդյունքների քննարկման և գնահատման համար տեղեկատվություն պահանջել բժշկական փորձաքննող մարմնից և քաղաքացիական հիմնարկներից:

13. Պոլիկլինիկական բժշկական հանձնաժողովի լիազորություններն են`

1) իրականացնել հետևյալ անձանց բժշկական փորձաքննությունը`

ա. փրկարարական ծառայողների,

բ.Նախարարության ուսումնական հաստատություն ընդունվողների կամ Նախարարության պատվերով այլ ուսումնական հաստատություններ, այդ թվում` օտարերկրյա գործուղվողների.

գ. փրկարարական ծառայության ընդունվողների.

2) կայացնել որոշումներ` կատարված բժշկական փորձաքննության արդյունքներով.

3) ամփոփել պոլիկլինիկայում բուժում անցնող անձանց բուժման և փորձաքննության արդյունքներն ու հաշվետվություն ներկայացնել Կառուցվածքային ստորաբաժանում և Ռազմաբժշկական հանձնաժողով.

4) բուժվող ծառայողների բուժման ժամկետը երկարացնել մինչև 7 օր, ինչպես նաև տալ եզրակացություններ այդ ծառայողների առողջական վիճակի մասին:

 

ԳԼՈՒԽ III. ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

14. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ քաղաքացիների ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննության ժամանակ իրականացվում են քաղաքացիների հետևյալ հետազոտությունները`

1) մարդաչափություն.

2) ուժաչափություն.

3) կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական (ֆլյուորոգրաֆիկ).

4) որովայնի օրգանների սոնոգրաֆիա.

5) էլեկրասրտագրություն (այսուհետ` ԷՍԳ).

6) արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում.

7) արյան անալիզներ` հեմոգլոբին, լեյկոցիտներ, էրիտրոցիտների նստեցման արագություն (այսուհետ` ԷՆԱ), արյան խումբ և ռեզուս գործոն, պրեցիպիտացիայի միկրոռեակցիա (այսուհետ` ՄՌՊ).

8) մեզի և այլ հետազոտություններ:

15. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ քաղաքացիներից, ըստ անհրաժեշտության, պահանջում և ուսումնասիրում են`

1) հոգեբուժական, հակատուբերկուլյոզային և մաշկավեներաբանական դիսպանսերներից, ինչպես նաև նարկոլոգիական հաստատությունից տրված տեղեկանքները.

2) տեղեկանք տեղամասային պոլիկլինիկայից` ունեցած հիվանդությունների վերաբերյալ:

16. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ քաղաքացիների բժշկական փորձաքննությունից հետո յուրաքանչյուր բժիշկ`

1) բժշկական քարտում գրանցում է`

ա. ախտորոշումը.

բ. ծառայության համար նրա պիտանիության մասին եզրակացությունը` նշելով բժշկական հետազոտման և փորձաքննության օրը, ամիսը, տարին.

2) ստորագրում է բժշկական քարտը` նշելով ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը:

17. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ քաղաքացիների ծառայության համար պիտանիությունը սահմանափակող հիվանդություններ, վնասվածքների հետևանքներ, ֆիզիկական թերզարգացում ունեցողների վերաբերյալ կազմվում է նաև բժշկի եզրակացություն:

18. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ քաղաքացիների ծառայությանը պիտանիության մասին փորձագետ-բժիշկը կարող է տալ հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.

1) պիտանի է շարային ծառայության.

2) պիտանի է սահմանափակումով.

3) պիտանի չէ ծառայության:

19. Փրկարարական ծառայության անցնելու ժամանակ, երբ հանձնաժողովի բժիշկները դժվարանում են որոշել ծառայության պիտանելիության հարցը, հանձնաժողովը նրան հետազոտման է ուղարկում մասնագիտացված քաղաքացիական բուժհիմնարկ:

20. Սույն կարգի և պայմանների 19-րդ կետում նշված դեպքում ուղեգրում նշվում է նախնական ախտորոշումը և հատկապես` ինչ պետք է ճշտել հետազոտության ժամանակ և ուղեգրին կցվում է առողջական վիճակի հետազոտման քարտը:

21. Նախարարության ուսումնական հաստատություն ընդունվող կամ Նախարարության պատվերով այլ ուսումնական հաստատություններ, այդ թվում` օտարերկրյա, գործուղվող դիմորդներն անցնում են ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննություն, ընդ որում` հետազոտվողների թիվը մեկ օրում չպետք է 50 դիմորդից ավելին լինի:

22. Բոլոր դիմորդները անցնում են հետևյալ հետազոտությունները`

1) կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական (ֆլյուորոգրաֆիկ) հետազոտություն.

2) որովայնի օրգանների սոնոգրաֆիա.

3) արյան և մեզի ընդհանուր անալիզ.

4) ԷՍԳ և այլ հետազոտություններ:

23. Սույն կարգի և պայմանների 22-րդ կետում նշված հետազոտությունների տվյալները գրանցվում են ուսումնական հաստատություն ընդունվողի բժշկական փորձաքննության քարտում:

24. Յուրաքանչյուր դիմորդ փորձաքննվում է թերապևտի, վիրաբույժի, նյարդաբանի, հոգեբույժի, ակնաբույժի, ատամնաբույժի, մաշկաբան-վեներոլոգի և այլ բժիշկ մասնագետների կողմից:

25. Դիմորդի ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննությունից առաջ բժիշկները հետազոտում են թեկնածուների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ բովանդակող հետևյալ փաստաթղթերը`

1) քաղաքացիների դեպքում` ամբուլատոր բժշկական քարտը և դեռահասի ներդիր թերթիկը.

2) փրկարարական ծառայողների դեպքում` բժշկական գրքույկը` հերթական բժշկական հետազոտման տվյալներով (վերջին 3 տարիների):

26. Սույն կարգի և պայմանների 25-րդ կետում նշված փաստաթղթերում դիմորդի առողջական վիճակին վերաբերող և ուսումնական հաստատություն ընդունվելը սահմանափակող կամ չսահմանափակող տվյալները գրանցվում են դիմորդի բժշկական փորձաքննության քարտում:

27. ՈՒսումնական հաստատություն ընդունվող սպաների մոտ ծառայությունը սահմանափակող հիվանդություններ հայտնաբերելու դեպքում նրանց տրվում է միայն հեռակա ուսուցման ֆակուլտետներ և ադյունկտուրա ընդունվելու պիտանիության մասին եզրակացություն:

28. Դիմորդների բժշկական գրքույկները Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ ուղարկվում են ընդունող հանձնաժողովներին կամ կնքված վիճակում տրվում են դիմորդներին:

29. Դիմորդների վերջնական բժշկական փորձաքննության ժամանակ կարող են անցկացվել տարբեր հետազոտություններ, ընդհուպ մինչև բուժկանխարգելիչ հիմնարկում ստացիոնար հետազոտությունը:

30. Աշխատանքային մեկ օրվա ընթացքում հանձնաժողովում ռազմաբժշկական փորձաքննություն անցնող փրկարարական ծառայողների թիվը չպետք է գերազանցի 50 ծառայողը:

31. Փրկարարական ծառայողներին ռազմաբժշկական փորձաքննության ուղարկելու իրավունք ունեն`

1) Նախարարության Փրկարար ծառայության տնօրենը.

2) Կառուցվածքային ստորաբաժանման պետը.

3) Կազմակերպության տնօրենը.

4) կայազորերի պետերը, ռազմական բուժկանխարգելիչ հաստատությունների պետերը, կայազորերի պարետները` պատերազմական ժամանակ:

32. Փրկարարական ծառայողների հետազոտման և բուժման ընթացքում ծառայության համար ոչ պիտանիություն պայմանավորող հիվանդություններ (վիրավորվելու, վնասվածքի, խեղման հետևանքներ) հայտնաբերելու դեպքում բուժկանխարգելիչ հիմնարկի պետի հրահանգով նրանք ուղարկվում են ռազմաբժշկական փորձաքննության, որի վերաբերյալ հիվանդության պատմության մեջ կատարվում է համապատասխան գրանցում:

33. Հիվանդության պատճառով արձակուրդ ստանալու համար փրկարարական ծառայողները ռազմաբժշկական փորձաքննության կարող են ենթարկվել այն բուժկանխարգելիչ հիմնարկի կողմից տրված հիվանդության պատմության թերթիկով կամ էպիկրիզով, որտեղ նրանք գտնվում են ստացիոնար կամ ամբուլատոր բուժման մեջ:

34. Փրկարարական ծառայողներին ռազմաբժշկական փորձաքննության ուղարկելիս տրվում են`

1) ուղեգիր, որտեղ նշվում են ուղարկվողի պաշտոնը, կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, բժշկական փորձաքննության նպատակը և նախնական ախտորոշումը.

2) բժշկական գրքույկը.

3) ըստ անհրաժեշտության նաև`

ա. ելնելով առողջական վիճակից` փրկարարական ծառայողին ըստ մասնագիտության զբաղեցրած պաշտոնում հետագայում թողնելու մասին հրամանատարության և բժշկի կարծիքները,

բ. վիրավորվելու, վնասվածքի, խեղման կամ կոնտուզիայի պատճառով բժշկական փորձաքննության ուղարկվող անձանց` տեղեկանք վիրավորվելու, վնասվածքի, խեղման կամ կոնտուզիայի վերաբերյալ,

35. Ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքի չհասած փրկարարական ծառայողին բժշկական փորձաքննության ուղարկում են ծառայողական բնութագրերով:

36. Փորձաքննության արդյունքների հիման վրա Ռազմաբժշկական և Բժշկական պոլիկլինիկական հանձնաժողովները (այսուհետ` Հանձնաժողովներ) ընդունում են հետևյալ որոշումներից որևէ մեկը`

1) փրկարարական ծառայության նոր ընդունվողների համար`

ա. պիտանի է ծառայության համար,

բ. պիտանի է շարային ծառայության համար սահմանափակումով (նշվում է սահմանափակումը),

գ. պիտանի չէ ծառայության համար.

2) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և արտերկրների փրկարարական ուսումնական հաստատություններ ընդունվողների համար`

ա. պիտանի է ընդունվելու (նշվում է ուսումնական հաստատության կամ ֆակուլտետի անվանումը),

բ. ենթակա է ստացիոնար (ամբուլատոր) հետազոտման` հետագա բժշկական փորձաքննությամբ,

գ. պիտանի չէ ընդունվելու (նշվում է ուսումնական հաստատության կամ ֆակուլտետի անվանումը):

3) փրկարարական ծառայության մեջ գտնվող փրկարարական ծառայողների համար`

ա. պիտանի է շարային ծառայության համար,

բ. պիտանի է շարային ծառայության համար սահմանափակումով (նշվում է սահմանափակումը),

գ. տրամադրել արձակուրդ,

դ. պիտանի չէ ծառայության համար

4) կուրսանտների և սպայական կոչում չունեցող ունկնդիրների համար`

ա. պիտանի է ուսման համար (նշվում է ուսումնական հաստատության անվանումը),

բ. պիտանի չէ ուսման համար (նշվում է ուսումնական հաստատության անվանումը): 37. Փորձաքննվողը ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Փրկարարական ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների» թիվ 55-Ն որոշման հավելված 2-ի ցանկով նախատեսված որևէ հիվանդությամբ տառապելու դեպքում, հանձնաժողովներն որոշում են ընդունում այն կետի համաձայն, որն առավել չափով է համապատասխանում տվյալ հիվանդությանը և ծառայության համար նրա պիտանիության աստիճանին, որոշման մեջ հստակ ամրագրելով իրավական ակտի ընդունման տարին, ամսաթիվը, օրը, անունը, համարը, կետը, ենթակետը:

38. Փրկարարական ծառայողների նկատմամբ սահմանափակումով պիտանիության որոշումն ընդունվում է այն դեպքերում, եթե շարային ծառայությունը վնասակար է նրանց առողջության համար:

39. Փրկարարական ծառայողին ծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչվելու ժամանակ հաշվի են առնվում հիվանդության կամ ֆիզիկական թերության, ինչպես նաև ծառայության բնույթը, որի դեպքում հանձնաժողովների որոշման մեջ նշվում է, թե ծառայության որ ձևերն են տվյալ անձին հակացուցված (ֆիզիկական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ, ցրտի կամ խոնավության երկարատև ազդեցություն, գիշերային հերթապահություն, հաճախակի և երկարատև գործուղումներ, շարժվող մեխանիզմների, կրակի կամ ջրի հետ աշխատանք և այլն):

40. Սահմանային տարիքի չհասած փրկարարական ծառայողների նկատմամբ ռազմաբժշկական փորձաքննության ժամանակ միշտ կիրառվում է անհատական մոտեցում և Ռազմաբժշկական հանձնաժողովը որոշում է ընդունում ամրագրելով հետևյալ դրույթներից որևէ մեկը`

1) պիտանի չէ ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է ծառայության համար սահմանափակումով պատերազմական ժամանակ,

2) պիտանի է ծառայության համար սահմանափակումով:

41. Օրենքով սահմանված կարգով, փրկարարական ծառայության ծառայողին այլ պաշտոնի տեղափոխման հարցը ներկայացվում է Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստի և`

1) քննարկվում` բուժող բժշկի և ծառայողի պետի մասնակցությամբ.

2) որոշումն ընդունվում է անհատապես` հաշվի առնելով փրկարարական ծառայողի հիվանդության բնույթը, ծառայության առանձնահատկությունները, ծառայողական և բժշկական բնութագրերը, աշխատանքային փորձը և փաստացի աշխատունակությունը.

3) Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է տեղեկանքի ձևով` համաձայն սույն կարգի հավելված 2.1 ձև 3:

42. Ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից փրկարարական ծառայողներին հիվանդության պատճառով արձակուրդ տալու որոշումն ընդունվում և լրացուցիչ առնվազն 30 օր է տրվում, եթե ծառայողի աշխատունակությունը ստացիոնար բուժումից հետո լիարժեք չի վերականգնվել:

43. Սույն կարգի և պայմանների 42-րդ կետում նշված հիվանդության արձակուրդից վերադառնալիս փրկարարական ծառայողը ենթարկվում է բժշկական փորձաքննության` հետագա ծառայության համար պիտանելիությանը որոշելու նպատակով:

44. Հիվանդության արձակուրդը դիտվում է որպես բուժման կուրսի համապատասխան մաս և Ռազմաբժշկական հանձնաժողովը հիվանդության արձակուրդ տրամադրելու մասին զեկուցում է Նախարարության Փրկարար ծառայության տնօրենին:

45. Ընդհանուր առմամբ խաղաղ պայմաններում բուժկանխարգելիչ հիմնարկներում բուժման և հիվանդության պատճառով արձակուրդում գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է ի անցնել 6 ամսից:

46. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ վիրավորված, վնասվածք, կոնտուզիա կամ խեղում ստացած ծառայողների բժշկական փորձաքննությունը կատարվում է բուժման լրիվ կուրսն ավարտվելուց հետո:

47. Ռազմաբժշկական փորձաքննության բոլոր դեպքերում Ռազմաբժշկական հանձնաժողովն որոշում է կայացնում ծառայության հետ հիվանդության, վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի և խեղման պատճառական կապի մասին:

48. Սույն կարգի և պայմանների 46-րդ կետում նշված որոշումն ընդունվում է համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և հաստատվում է Ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից:

49. Սույն կարգի և պայմանների 46-րդ ու 47-րդ կետերում նշված դեպքերում վկաների ցուցմունքները` հիվանդության, վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի և խեղման պատճառական կապի որոշման համար հիմք չեն:

50. Հիվանդությունների ժամանակ Ռազմաբժշկական հանձնաժողովն ընդունում է հետևյալ բովանդակությամբ որոշումներ`

1) «այո, հիվանդությունն ստացել է ծառայության ընթացքում (կամ կապված է դրա հետ)», եթե այն զարգացել է ծառայության ընթացքում կամ հիվանդությունը եղել է մինչև ծառայության սկիզբը, սակայն հետո հասել է այնպիսի աստիճանի, որը սահմանափակել է պիտանիությունը կամ անձին դարձրել է ծառայության համար ոչ պիտանի, այդ թվում` ժամանակավորապես կամ ըստ մասնագիտության):

2) «այո, հիվանդությունն ստացել է ծառայության պարտականությունները կատարելու ժամանակ»,

3) «ոչ, հիվանդությունը կապված չէ ծառայության հետ», եթե այն փորձաքննվողի մոտ զարգացել է մինչև ծառայությունը չի ազդել արդեն առկա հիվանդության վրա ու չի սահմանափակել պիտանիությունը ծառայության համար:

51. Վիրավորվելու, վնասվածքի, խեղումների, կոնտուզիաների ժամանակ Ռազմաբժշկական հանձնաժողովն որոշումներ է ընդունում հետևյալ բովանդակությամբ.

1) «այո, վիրավորվել է (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ», եթե փորձաքննվողը վիրավորվել (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել) խաղաղ ժամանակ կամ պատերազմական ժամանակներում ծառայության և ուսումնական հավաքների ընթացքում,

2) «այո, վիրավորվել է (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել) ծառայության ընթացքում», եթե փորձաքննության ժամանակ դրա մասին փաստաթղթերը բացակայում են:

52. Սույն կարգի և պայմանների 51-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բովանդակությամբ որոշում ընդունվում է նաև այն դեպքերում, եթե փորձաքննվողը վիրավորվել է (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել)`

1) գործուղման մեկնելիս.

2) ծառայության ժամանակ` ներառյալ ընդմիջումը, եթե տուժածը չի խախտել ծառայությունը կանոնակարգող ակտերի պահանջները.

3) ծառայության վայրից դուրս, եթե դա համապատասխանում է նրա ծառայողական պարտականությունների կատարմանը.

4) կյանքի փրկությանը, կարգապահության և հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություն կատարելիս.

5) դոնորական ֆունկցիա կատարելիս:

53. Ծառայության պարտականությունների կատարման ժամանակ սարքերի ներգործությամբ պայմանավորված ախտահարումների դեպքերում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) «այո, վնասվածքը ստացել է ծառայության պարտականությունների կատարման ժամանակ».

2) «այո, վիրավորվել է (խեղվել, վնասվածք, կոնտուզիա է ստացել) դժբախտ պատահարի հետևանքով».

3) «ոչ, կապված չէ ծառայության պարտականությունների կատարման հետ», եթե փորձաքննվողը վիրավորվել է (խեղվել, կոնտուզիա է ստացել) ծառայության պարտականությունների կատարման հետ կապ չունեցող հանգամանքներում:

54. Սույն կարգի և պայմանների 51-րդ կետի 1-ին ենթակետում նշված որոշումը խաղաղ պայմաններում կարող է ընդունվել միայն Ռազմաբժշկական հանձնաժողովի ճառագայթաբանի կամ թունաբանի մասնակցությամբ:

55. Մարմնական վնասվածքը (կոնտուզիան վնասվածքը, խեղումը, վերքը) համարվում է ծառայության պարտականությունների կատարման հետ չկապված, եթե վարչական կամ քրեական գործի քննությունով պարզվել է, որ փորձաքննվողն վնասվածքը ստացել է իրավախախտման հետևանքով:

56. Կանխամտածված ձևով իրեն մարմնական վնաս հասցրած փրկարարական ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվելու դեպքում, քրեական գործի նյութերի հիման վրա` Ռազմաբժշկական հանձնաժողովը պատճառական կապի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումը. «ոչ, վերքը (խեղումը, վնասվածքը, կոնտուզիան) կապված չէ ծառայության հետ»:

57. Ռազմաբժշկական հանձնաժողովը հիվանդության (վիրավորվելու) պատճառական կապի վերաբերյալ որոշումը մյուս որոշումների հետ միասին գրանցվում Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում, բժշկական գրքույկում, հիվանդության տեղեկանքում և այդ փաստը հաստատող փաստաթղթի պարտադիր մեջբերմամբ:

58. Փորձաքննվողի մոտ տարբեր հանգամանքներում առաջացած մի քանի հիվանդություններ (վերքեր, վնասվածքներ, խեղումներ, կոնտուզիաներ) կամ դրանց հետևանքներ հայտնաբերելու դեպքում, Ռազմաբժշկական հանձնաժողովը դրանցից յուրաքանչյուրի պատճառական կապի վերաբերյալ ընդունում է առանձին որոշում` կախված դրանց առաջանալու (ստանալու) հանգամանքներից:

59. Փրկարարական ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցելու, վարչական և այլ քննություն անցկացնելու ժամանակ, Ռազմաբժշկական հանձնաժողովը հիվանդության (վիրավորվելու, վնասվածքի, խեղման, կոնտուզիայի) կամ դրա հետևանքների պատճառական կապի վերաբերյալ որոշում չի ընդունում:

60. Վիրավորվելու (խեղման, վնասվածքի, կոնտուզիայի) փաստը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, պիտանիության աստիճանի մասին Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը, անկախ ծառայության սահմանափակվելու կամ չսահմանափակվելու հանգամանքից, գրանցվում է հիվանդության տեղեկանքում:

61. Փորձաքննվողների, նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները և հանձնաժողովների որոշումները գրանցվում են.

1) փրկարարական ծառայողներինը` ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում (հավելված 2.1-ի ձև 1), բժշկական գրքույկում, վիրավորվելու, կոնտուզիայի դեպքում` տեղեկանքում (հավելված 2.1-ի ձև 4), կամ հիվանդության տեղեկանքում (հավելված 2.1-ի ձև 3).

2) ուսումնական հաստատությունների դիմորդներինը`

ա. քաղաքացիներինը` ընդունելության ռազմաբժշկական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանում (հավելված 2.1-ի ձև 1), ուսումնական հաստատության դիմորդի ռազմաբժշկական փորձաքննության քարտում (հավելված 2.1-ի ձև 5),

բ. փրկարարական ծառայողներինը` Հանձնաժողովների նիստերի արձանագրությունների մատյանում (հավելված 2.1-ի ձև 1), ուսումնական հաստատության դիմորդի ռազմաբժշկական փորձաքննության քարտում (հավելված 2.1-ի ձև 5),

3) ստացիոնար բժշկական հաստատությունում բուժվող անձանց Ռազմաբժշկական հանձնաժողով ուղարկվող էպիկրիզը և Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը գրանցվում են հիվանդության պատմության մեջ:

62. Հանձնաժողովների քարտուղարները վարում են նիստերի արձանագրությունների մատյան համաձայն (հավելված 2.1-ի ձև 1):

63. Հանձնաժողովների նիստերի արձանագրությունը ստորագրում են նախագահը, նիստին մասնակցած առնվազն երկու անդամները և քարտուղարը:

64. Թույլատրվում է շարային ծառայության և ուսումնական հաստատություններ ընդունվելու համար պիտանի ճանաչված անձանց օբյեկտիվ տվյալները Բժշկական հանձնաժողովների նիստերի արձանագրությունների մատյանում չգրանցել` նշելով պիտանի է:

65. Սույն կարգի և պայմանների 64-րդ կետում նշված դեպքում փորձաքննվողի մոտ հայտնաբերված պիտանիությունը չսահմանափակող թերությունները գրանցվում են համառոտ, իսկ ախտորոշումն` ամբողջությամբ:

66. Որոշում ընդունելու ժամանակ հիվանդության տեղեկանք կազմելու դեպքում, Ռազմաբժշկական հանձնաժողովին թույլատրվում է նիստերի արձանագրությունների մատյանում կատարել կարճ գրանցումներ (փորձաքննվողի անձնագրային տվյալները, ախտորոշումն ամբողջությամբ, Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը, հիվանդության, վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի, խեղման պատճառական կապը):

67. Սույն կարգի և պայմանների 66-րդ կետում նշված դեպքում անհրաժեշտ է նաև կազմել հիվանդության տեղեկանքի լրացուցիչ մեկ օրինակ և այն պահել որպես նիստերի արձանագրությունների մատյանի հավելված:

68. Հիվանդության տեղեկանքի լրացուցիչ օրինակները Ռազմաբժշկական հանձնաժողովում պահվում են 5 տարի, իսկ հետո հանձնվում համապատասխան արխիվ:

69. Ռազմաբժշկական հանձնաժողովն այբբենական կարգով հաշվառում է նաև տարվա ընթացքում քննարկված հիվանդության քարտերն ու տեղեկանքները:

70. Ռազմաբժշկական հանձնաժողովում հոգեկան խանգարումների կամ չարորակ նորագոյացությունների առիթով փորձաքննված հիվանդների հիվանդության տեղեկանքների դիմերեսի վերևի մասում գրվում է հետևյալ տեքստը «Արգելվում է պատճենահանել, տալ հիվանդին, բացահայտել տվյալները»:

71. Սույն կարգի և պայմանների 67-րդ կետում տեղեկանքները թույլատրվում է պատճենահանել միայն իրավապահ մարմինների, ինչպես նաև հոգեբուժական հաստատության կամ սոցիալական ապահովման մարմինների պահանջով:

72. Ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը, բժշկական փորձաքննության քարտը, հիվանդության տեղեկանքը ռազմաբժշկական փորձաքննությունից հետո 5 օրվա ընթացքում սահմանված կարգով ուղարկվում է Նախարարության Փրկարար ծառայության տնօրենի հաստատմանը:

73. Հիվանդության տեղեկանքը փորձաքննվողին չի տրվում:

74. Հիվանդության տեղեկանքը կազմվում է.

1) ծառայության համար ոչ պիտանի ճանաչված և ազատման ենթակա ծառայողների համար.

2) ուսումնական հաստատությունների հետագա ուսման համար ոչ պիտանի ճանաչված ուսանողների և սպայական կոչում չունեցող ունկնդիրների համար:

75. Հիվանդության տեղեկանքը խաղաղ և պատերազմական ժամանակ կազմվում է 3 օրինակից`

1) առաջին օրինակը ներկայացվում է ռազմաբժշկական փորձաքննության ուղարկած պետին.

2) երկրորդ օրինակը ուղարկվում է համապատասխան զինկոմիսարիատ.

3) երրորդ օրինակը մնում է Ռազմաբժշկական հանձնաժողովի գործում:

 

Հավելված 2.1

 

ՁԵՎԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎՈՂ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

Ձև N 1

 

ՄԱՏՅԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

___________________________________________________________________

                        (հանձնաժողովի անվանումը)

 

._________________________________________________________________________.

|N |Ազգանունը, անունը |Գանգատները|Օբյեկտիվ      |Բժշկական    |Վերադաս     |

|  |հայրանունը,       |և         |հետազոտության |հանձնաժողովի|հանձնաժողովի|

|  |ծննդյան թիվը,     |անամնեզը  |տվյալները և   |որոշումը    |որոշումը    |

|  |կոչումը,          |          |և  ախտորոշումը|            |            |

|  |ստորաբաժանումը, և |          |(հայերեն)     |            |            |

|  |ում կողմից է      |          |              |            |            |

|  |ուղարկվել         |          |              |            |            |

|  |փորձաքննության    |          |              |            |            |

|__|__________________|__________|______________|____________|____________|

|__|__________________|__________|______________|____________|____________|

|__|__________________|__________|______________|____________|____________|

|__|__________________|__________|______________|____________|____________|

._________________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՔԱՐՏ

ՆՈՐ ԸՆԴՈՒՆՎՈՂԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 

    Ազգանունը,                 անունը,          հայրանունը

_____________________________________________________

____________________________________________________________________

____.

Կոչումը

____________________________________________________________________.

 

    Ծննդյան              տարեթիվը,        ամիսը,

ամսաթիվը ____________________________________________.

Հասակը ____սմ, մարմնի քաշը ____կգ, կրծքավանդակի շրջագիծը (հանգիստ վիճակում) ____սմ:

 

.__________________________________________________.

|Հետազոտության անվանումը   |Հետազոտության տվյալները|

|__________________________|_______________________|

|Հետազոտության անվանումը   |                       |

|__________________________|_______________________|

|Արյան անալիզ              |                       |

| «___»_________20 թ.      |                       |

|__________________________|_______________________|

|Մեզի անալիզ               |                       |

|                          |                       |

|«___»_________20 թ.       |                       |

|__________________________|_______________________|

|ԷՍԳ                       |                       |

|«___»_________20 թ.       |                       |

|__________________________|_______________________|

|Այլ հետազոտություններ     |                       |

|«___»_________20 թ.       |                       |

.__________________________________________________.

 

Դարձերես

 

ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Վիրաբույժ` _________________________________________________________.

Թերապևտ` __________________________________________________________.

Նյարդաբան` _________________________________________________________.

Հոգեբույժ` _________________________________________________________.

Ակնաբույժ` _________________________________________________________.

Օտոլարինգոլոգ` _____________________________________________________.

Ստոմատոլոգ` ________________________________________________________.

Այլ մասնագետներ (ուրոլոգ, էնդոկրինոլոգ և այլն)`____________________

____________________________________________________________________.

Ախտորոշում (հայերեն)`_______________________________________________.

ՈՐՈՇՈՒՄ __________________________ բժշկական հանձնաժողովի

 

_____________________________________________________________________

(իրավական ակտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը, կետը,

ենթակետը)

_____________________________________________________________________

                            (որոշման տեքստը)

 

Կ. տ.

 

Հանձնաժողովի նախագահ`

____________________________________________________________________.

(ստորագրությունը, ազգանունը, անվանատառը)

 

Քարտուղար`

____________________________________________________________________.

(ստորագրությունը, ազգանունը, անվանատառը)

 

«_____» ____________ 20___թ.

 

Ձև N 3

 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

20___ թվականի _______-ի ___-ին ռազմաբժշկական (բժշկական) հանձնաժողովը

____________________________________________________________________.

(պաշտոնատար անձը, ամսաթիվը, փաստաթղթի համարը)

 

____________________________________________________կարգադրությամբ փորձաքննել է`

1. Ազգանունը, անունը, հայրանունը`

____________________________________________________________________.

2. Ծննդյան թիվը, ամիսը, տարին` _____________________________________.

3.Կոչումը` _________________________________________________________.

4. Ստորաբաժանումը` _________________________________________________.

5. Ծառայության է ընդունվել հանձնաժողովի կողմից` ____________________

____________________________________________________________________.

6. Հասակը ____սմ: Մարմնի քաշը __ կգ: Կրծքավանդակի (հանգիստ վիճակում) շրջագիծը ____ սմ:

7. Գանգատները`______________________________________________________

____________________________________________________________________.

8. Համառոտ անամնեզ` ________________________________________________

նշել, թե երբ է սկսվել հիվանդությունը, երբ և ինչ

_____________________________________________________________________

պայմաններում է վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք, հաշմում ստացել.

_____________________________________________________________________

վիրավորվելու, կոնտուզիայի, վնասվածքի, հաշմության փաստը` հանգամանքները

_____________________________________________________________________

հավաստող փաստաթղթերի առկայությունը կամ բացակայությունը:

_____________________________________________________________________

Հիվանդության ազդեցությունը ծառայողական պարտականությունների կատարման

_____________________________________________________________________

վրա, նախորդ բժշկական զննությունները և դրանց արդյունքները. ձեռնարկվող

_____________________________________________________________________

բուժական միջոցառումները, բուժման արդյունավետությունը, հիվանդության

_____________________________________________________________________

պատճառով արձակուրդներում գտնվելը, բուժում առողջարաններում և այլն):

 

9. Հետազոտության և բուժման մեջ է եղել` _____________________________

_____________________________________________________________________

(նշել բուժ-կանխարգելիչ հաստատությունները և դրանցում գտնվելու ժամանակը)

 

10. Օբյեկտիվ հետազոտության տվյալները ________________________________

 

11. Հատուկ հետազոտությունների արդյունքները (ռենտգենաբանական, լաբորատոր, գործիքային և այլն)` ____________________________________________________

_____________________________________________________________________

 

12. Ախտորոշումը (հայերեն) և հանձնաժողովի որոշումը` հիվանդության պատճառական

կապի վերաբերյալ (վիրավորվելու, կոնտուզիայի, վնասվածքի, հաշմության)`

_____________________________________________________________________.

 

13. Հանձնաժողովի որոշումը ծառայության պիտանիության, մասնագիտությամբ ծառայության մասին և այլն:

_____________________________________________________________________

(իրավական ակտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը, կետը,

ենթակետը)

_____________________________________________________________________

                            (որոշման տեքստը)

 

Կ. տ.

 

Հանձնաժողովի նախագահ ________________________________________________

(ստորագրությունը, ազգանունը, անվանատառը)

 

Քարտուղար _______________________________________________________________

(ստորագրությունը, ազգանունը, անվանատառը)

 

Ձև N 4

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՎԻՐԱՎՈՐՎԵԼՈՒ, ԿՈՆՏՈՒԶԻԱՅԻ, ՎՆԱՍՎԱԾՔԻ, ԽԵՂՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

_____________________________________________________________________

(կոչումը, ստորաբաժանում, ազգանունը, անունը, հայրանունը,

_____________________________________________________________________

                            ծննդյան թվականը)

 

«_____» _____________20 թ. ստացել է ________________________________

_____________________________________________________________________

        (հիվանդության, վնասվածքի, կոնտուզիայի, հաշմության տեսակը,

_____________________________________________________________________

                        բնույթը և տեղայնացումը)

հետևյալ հանգամանքներում ____________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

(հանգամանքները և պատճառը, որի դեպքում ստացվել է վնասվածքը, կոնտուզիան, հաշմությունը. մարտական, ծառայողական հանձնարարությունը, հրամանը, հրամանատարի կարգադրությունը, ծառայության պարտականությունները, քաղաքացիական պարտքը կատարելիս, մարտական, ֆիզիկական պատրաստության պարապմունքների ընթացքում, տեխնիկան նորոգելիս կամ սպասարկելիս, շինարարական տնտեսական կամ այլ կարգի աշխատանքներ կատարելիս, փրկարարական կանոնադրության պահանջները, հրամանները, կարգադրությունները, հանձնարարականները խախտելիս, այդ թվում նաև անվտանգության տեխնիկայի պահանջները, ծառայությունից դուրս ժամանակ և պետի հրամանի, կարգադրության, ծառայողական առաջադրանքի հետ չկապված արձակուրդի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործման հետ կապված հանգամանքներում և այլն)

Տրված է ներկայացնելու _______________________________________________

(հիմնարկության, կազմակերպության

_____________________________________________________________________

               անվանումը, որտեղ ներկայացվելու է տեղեկանքը)

 

Կ. տ.

 

Հրամանատար (պետ) ____________________________________________________

(ստորագրությունը, ազգանունը, անվանատառը)

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Արտակարգ իրավիճակների վարչություն
02.09.2013
N 782-Ն
Հրաման