Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 58 ...

 

 

040.1469.271213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1469-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 580 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 800-Ն որոշման N 1 հավելվածի 125-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շուկայական (սովորաբար կիրառվող) գները որոշելու մասին» N 580 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) որոշման նախաբանում` «և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55 հոդվածի 3-րդ կետի պահանջները» բառերը փոխարինել «, Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55 հոդվածի 3-րդ մասի և «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի պահանջները» բառերով.

i

2) որոշման 1-ին կետով հաստատված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգի (այսուհետ` կարգ) 3-րդ կետում «Եկամտահարկի մասին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» բառերով.

3) որոշման կարգի 6-րդ կետի`

i

ա. «գ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից սույն կարգի կիրառման նպատակով տրամադրված տեղեկության տվյալներում արտացոլված ակտիվների իրացման միջին գները:»,

բ. «գ» ենթակետում «վիճնախարարության» բառը փոխարինել «ծառայության» բառով.

i

4) որոշման կարգի 7-րդ կետի երրորդ պարբերությունից հանել «(առանց եկամտահարկի հաշվարկման ժամանակ իրականացվող անձնական նվազեցումների)» բառերը.

5) որոշման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ բաժնով.

i

«ԲԱԺԻՆ 6. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ (ԲԱԶԱՅԻՆ ԵԿԱՄՏԻ) ԵՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

17. Սույն կարգը կիրառվում է նաև հարկային մարմինների կողմից աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների (բազային եկամտի, այսուհետ` եկամուտ) և եկամտային հարկի ու պարտադիր կուտակային վճարի (այսուհետ` կուտակային վճար) հաշվարկման ժամանակ, երբ «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում` ստուգման ժամանակ ի հայտ եկած փաստերի հիման վրա փոփոխվում է եկամտի չափը, որոնց հիման վրա նաև` եկամտային հարկի և կուտակային վճարի չափը:

18. Յուրաքանչյուր վարձու աշխատողի եկամտային հարկի և կուտակային վճարի հաշվարկման համար ելակետային չափերը որոշելու նպատակով կատարվող վերլուծության ժամանակ կատարվում է`

ա) գործատուի ակտիվների (գույքի), համախառն եկամտի (հասույթ, իրացման շրջանառության), արտադրության (ծառայությունների, աշխատանքների) ծավալների որոշում` սույն կարգին համապատասխան և այդ ծավալներն իրականացնելու համար «մարդ-ժամ» ցուցանիշի որոշում` գործող նորմատիվների հիման վրա,

բ) գործատուի կողմից ընդունված (ներկայացված, հրապարակված, տրամադրված, տեղեկացված) հետևյալ տվյալների վերլուծություն`

գործատուի կողմից ընդունված նախահաշիվներով (մասնավորապես` շինարարական), կոնցեսիայի կամ մրցույթի (տենդերի) պայմաններով նախատեսված եկամտի, աշխատողների թվի, միջին աշխատավարձի և այլն,

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող գործունեություն իրականացնող գործատուների կողմից հայտարարված ելակետային տվյալների,

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հավելվածով սահմանված գործունեություն իրականացնող գործատուների կողմից հայտարարված ելակետային տվյալների,

գործատուի կողմից հրապարակված գովազդի (այդ թվում` «Ինտերնետ» կապի միջոցով) տվյալների,

գործատուի կողմից հիմնադիրներին (մասնակիցներին) տրամադրված հաշվետվության (այդ թվում` կառավարչական) և այլ տեղեկությունների տվյալների,

գործատուի կողմից հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարությունների և տեղեկությունների տվյալների.

գ) օրենքով սահմանված կարգով գույքագրման և չափագրման արդյունքների վերլուծություն` հաշվի առնելով գործատուի գործունեության առանձնահատկությունները (մասնավորապես, սեզոնայնությունը, ժամանակավոր բնույթը, իրականացման բնակլիմայական պայմանները, շուկայի առաջարկի ու պահանջարկի գործոնը, ցիկլերը).

դ) օրենքով սահմանված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների վերլուծությունը, մասնավորապես`

այլ հարկ վճարողների կողմից հարկային մարմիններ ներկայացված տեղեկությունների, որոնք վերաբերվում են տվյալ գործատուին,

գործատուի վարձու աշխատողներից ստացված հայտարարությունների և բացատրությունների,

իրավասու պետական կառավարման մարմիններից ստացված տեղեկատվության` տարբեր ոլորտներում (բնագավառներում) վարձու աշխատողների թվի և միջին աշխատավարձի մակարդակի, ներմուծման ծավալների, առանձին ծախսերի (մասնավորապես, էլեկտրաէներգիայի, գազի և ջրի) չափի վերաբերյալ,

գործող միջազգային պայմանագրերի հիման վրա այլ երկրների հարկային տեսչություններից և այլ լիազոր մարմիններից տրամադրված տեղեկատվության` այդ երկրներում գործատուի իրականացրած գործունեության (գործարքների) վերաբերյալ.

ե) նախորդ հաշվետու (այդ թվում` ստուգված) ժամանակաշրջաններում տվյալ գործատուի մոտ հետևյալ ցուցանիշների օգտագործում (հաշվի առնելով գների և արտարժույթի փոխարժեքների փոփոխությունները)`

մեկ վարձու աշխատողին բաժին ընկնող եկամուտ (հասույթ, իրացման շրջանառություն)` վարձու աշխատողների թիվը ճշտելու նպատակով (հաշվի առնելով աշխատանքների մեքենայացման և ավտոմատացման աստիճանը).

զ) համանման պայմաններում (կոնկրետ ճյուղում կամ ոլորտում, նմանատիպ բնակավայրում կամ ներբնակավայրային նույն գոտում) գործող այլ գործատուների մոտ հետևյալ ցուցանիշների օգտագործում`

մեկ վարձու աշխատողին բաժին ընկնող եկամուտ (հասույթ, իրացման շրջանառություն)` վարձու աշխատողների թիվը ճշտելու նպատակով (հաշվի առնելով աշխատանքների մեքենայացման և ավտոմատացման աստիճանը):

19. Եկամտի հաշվարկման համար ելակետային չափերի որոշումը ներառում է կատարված վերլուծության արդյունքների ամփոփումը` առաջնահերթությունը վերապահելով սույն կարգի 18-րդ կետի «ա»-»դ» ենթակետերով նախատեսված մեթոդների կիրառմանը: Այդ մեթոդների կիրառման անհնարինության դեպքում կիրառվում են սույն կարգի 18-րդ կետի «ե» և «զ» ենթակետերով նախատեսված մեթոդները` պակասեցնելով ստացված արդյունքները (եկամուտը, եկամտային հարկը և կուտակային վճարը) 20 տոկոսով:

Տարբեր տվյալների (աղբյուրների) կիրառման ժամանակ իրարից զգալիորեն տարբերվող արդյունքներ ստանալու դեպքում հարկային մարմինն այլ տվյալների (աղբյուրների) օգտագործման անհնարինության (բացակայության) դեպքում իրականացնում է ընտրված տվյալներով (աղբյուրներով) կատարված վերլուծության մեթոդներից յուրաքանչյուրի գնահատում և ընտրում տվյալ հանգամանքներում առավել իրատեսական գնահատականը:

20. Ելակետային չափերի հիման վրա եկամտի, եկամտային հարկի և կուտակային վճարի պարտավորությունների հաշվարկումն ու արդյունքների փաստաթղթային ձևակերպումը ներառում է`

ըստ վարձու աշխատողների, ելնելով հաշվարկված եկամտի չափերից` եկամտային հարկի և կուտակային վճարի պարտավորությունների հաշվարկումը ու փաստաթղթային ձևակերպումը:

21. Սույն կարգի 18-20-րդ կետերի դրույթները վերաբերում են նաև այն դեպքերին, երբ օրենքներով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրում են աշխատողները:

22. Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի եկամտի (բազային եկամտի) գնահատումը կատարվում է սույն կարգին համապատասխան որոշված (հաշվարկված) համախառն եկամտից (բացառությամբ նվազեցվող եկամուտների) և դրա ստացման հետ կապված ծախսերից ելնելով:

Սույն կարգով սահմանված ձևով հաշվարկված համախառն եկամտի (բացառությամբ նվազեցվող եկամուտների) և դրա ստացման հետ կապված ծախսերի տարբերությունից եկամտային հարկի և կուտակային վճարի պարտավորությունները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:»:

i

2. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հարկային մարմնի կողմից իրականացվող` բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում հարկային մարմնի կողմից ստուգվում է նաև վարձու աշխատողների համար «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպաստների գումարների հաշվարկման և եկամտային հարկից պակասեցման ճշտությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2013
N 1469-Ն
Որոշում