Սեղմել Esc փակելու համար:
{17.12.2009 - 09.02.2024} ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{17.12.2009 - 09.02.2024} ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.12.2009  -ից մինչեւ   09.02.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0432.100699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 1999 թվականի թիվ 432

 

i

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման կարգը (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1989 թվականի հուլիսի 25-ի «Երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ԽՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու կարգի մասին» N 371, Հայկական ԽՍՀ Միությունների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի փետրվարի 23-ի «Հայկական ԽՍՀ երկրաշարժից տուժած բնակավայրերում քաղաքացիների հատկացման կարգի մասին ժամանակավոր կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին» N 90 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 7-ի «ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԽ-ի 1990 թվականի փետրվարի 23-ի N 90 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 147 որոշումները:

i

2.1. 2001 թվականի համար աղետի գոտու բնակավայրերում արտահերթ բնակարան ստանալու իրավունք ունեցող հաշվառման վերցված քաղաքացիների ցուցակների ճշգրտման գործընթացը` Գյումրի և Սպիտակ քաղաքների համար, ավարտել մինչև 2001 թվականի մայիսի 20-ը:

(2.1 կետը լրաց. 17.05.01 թիվ 433 որոշում)

i

2.2. Սահմանել որ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգի զինծառայողներին (բացի ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներից) և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, որոնց բնակարանները երկրաշարժի հետևանքով քանդվել են կամ ենթակա են քանդման, աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում տրվում է բնակարան ստանալու առաջնահերթ իրավունք:

Ընդ որում, այդ քաղաքացիներին բնակելի տարածության հատկացման հերթականությունը որոշվում է` ելնելով բնակարան ստանալու համար նրանց կողմից համապատասխան համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի գրանցման ժամկետից:

Դիմումին կցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված տեղեկանքը` դիմողի կարգավիճակի մասին:

(2.2 կետը լրաց. 15.04.02 թիվ 405 որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

(նախաբանը փոփ. 08.02.2024 թիվ 187-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

հունիսի 10-ի N 432 որոշմամբ

 

i

ԿԱՐԳ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

I. ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում է աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու և այդ բնակարանները քաղաքացիների համաձայնությամբ նրանց անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու կարգը:

Սեփականության իրավունքով հատկացվող բնակարաններից մեկ տարվա ընթացքում արված առաջարկություններից հրաժարվելու դեպքում քաղաքացիները կորցնում են տվյալ բնակարանն ստանալու իրենց իրավունքը:

(1-ին կետը փոփ. 21.11.02 թիվ 1935-Ն, 09.09.04 թիվ 1283-Ն որոշումներ)

i

2. Բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնց կացարանները (բազմաբնակարան շենքի բնակարանը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի:

(2-րդ կետը փոփ. 11.09.08 թիվ 1024-Ն որոշում)

3. Աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը:

i

4. Բնակարան ստանալու համար քաղաքացիները դիմումները ներկայացնում են ըստ բնակության վայրի` համայնքի ղեկավարին:

Դիմումի մեջ նշվում են ընտանիքի անդամների, այդ թվում ժամանակավոր բացակայողների թիվը, ժամանակավոր բնակության հասցեն:

Դիմումները գրանցվում են դիմումների գրանցման մատյանում` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի:

(4-րդ կետը փոփ. 26.11.09 թիվ 1402-Ն որոշում)

4.1. Դիմումին կից ներկայացվում են`

i

1) ընտանիքի անդամների անձնագրերի (անչափահաս անդամների` ծննդյան վկայականների) պատճենները.

2) ամուսնության (ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության) վկայականի պատճենը.

3) երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակարանի օրդերի պատճենը, օրդերի բացակայության դեպքում` արխիվային տեղեկանք երկրաշարժի պահին զբաղեցրած բնակարանի հասցեի, չափի (սենյակների թվի) և ընտանիքի կազմի մասին.

4) ընտանիքի մահացած անդամների մահվան վկայականների պատճենները.

5) ժամանակավոր բնակության վայրի մասին տեղեկանքը.

6) սույն կարգի 18-րդ կետով սահմանված հերթականության համաձայն բնակարան առաջնահերթ ստանալու իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները:

(4.1-րդ կետը փոփ. 26.11.09 թիվ 1402-Ն որոշում)

5. Քաղաքացիների դիմումների հաշվառումը վարում է համայնքի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինը կամ աշխատողը:

6. Դիմումում նշված տեղեկությունները և դիմում ներկայացրած քաղաքացիների բնակարանային պայմաններն ստուգում է համայնքի ղեկավարի կողմից ստեղծված բնակարանային հարցերի հանձնաժողովը:

Ստուգման արդյունքներով կազմվում է ակտ համաձայն սույն կարգի N 2 հավելվածի:

7. Քաղաքացիների դիմումներն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մեկամսյա ժամկետում քննության են առնվում համայնքի ղեկավարի կողմից (անհրաժեշտության դեպքում` դիմողի ներկայությամբ) և դրա վերաբերյալ ընդունվում է որոշում` հաշվի առնելով բնակարանային հարցերի հանձնաժողովի կարծիքը:

Հաշվառման վերցված քաղաքացիները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց մերժել են, մեկշաբաթյա ժամկետում այդ մասին գրավոր իրազեկվում են:

Համայնքի ղեկավարի որոշման հետ չհամաձայնելու դեպքում քաղաքացիները կարող են այն բողոքարկել դատարան:

Հրապարակայնությունն ապահովելու նպատակով հաստատված ցուցակները փակցվում են տեսանելի տեղերում:

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 11.09.08 թիվ 1024-Ն որոշում)

i

9. Հաշվառման վերցվածների ազգանունների գրանցվում են բնակարանի կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման մատյանում` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի: Հաշվառման մատյանը պետք է համարակալված, ժապավենավորված և ստորագրված լինի համայնքի ղեկավարի կողմից: Հաշվառման մատյանը կնքված համայնքի ղեկավարի աշխատակազմի կնիքով, պահվում է որպես խիստ հաշվառման փաստաթուղթ և դրանում ուղղումներ կատարել չի թույլատրվում:

10. Հաշվառման վերցված յուրաքանչյուր քաղաքացու համար կազմվում է հաշվառման գործ, որի մեջ պահվում են անհրաժեշտ փաստաթղթերը: Փաստաթղթերի ցուցակն ստորագրում է հաշվառման վերցված քաղաքացին: Քաղաքացիների հաշվառման գործերի համարները պետք է համընկնեն հաշվառման մատյանում նրանց ազգանունների դիմաց նշված համարներին:

11. Եթե հաշվառման մեջ գտնվող քաղաքացին մշտական բնակության է մեկնել այլ վայր, մահացել է կամ այլ հիմքերով կորցրել է հաշվառման մեջ մնալու իրավունքը, ապա նրա հետ միասին հաշվառման վերցված նրա ընտանիքի անդամների համար պահպանվում է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը, եթե չեն վերացել տվյալ ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարվելու հիմքերը:

12. Քաղաքացիները հաշվառումից հանվում են, եթե`

ա) հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը.

բ) հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր.

գ) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Քաղաքացիներին հաշվառումից հանում է համապատասխան համայնքի ղեկավարը:

Քաղաքացիները հրավիրվում են այն նիստին, որտեղ քննարկվում է նրանց հաշվառումից հանելու հարցը: Առանց հարգելի պատճառների նիստին քաղաքացիների չներկայանալը հարցի լուծման համար խոչընդոտ չի հանդիսանում:

Ընդունված որոշման մասին քաղաքացիներին հայտնվում է գրավոր:

 

II. ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

13. Պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանները բաշխում և հատկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը` իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված հերթացուցակների համաձայն` դրանցում ընդգրկված քաղաքացիների հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով:

i

(13-րդ կետը փոփ. 09.09.04 թիվ 1283-Ն, 06.11.08 թիվ 1288-Ն, 26.11.09 թիվ 1402-Ն 13.1. Սույն կարգի 13-րդ կետում նշված հանձնաժողովի կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(13.1-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1402-Ն որոշում)

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 09.09.04 թիվ 1283-Ն որոշում)

i

15. Բնակարանների բաշխման հրապարակայնությունն ապահովելու նպատակով քաղաքացիներին բնակարան հատկացնելու մասին որոշումները հրապարակվում են տեղական մամուլում:

(15-րդ կետը փոփ. 09.09.04 թիվ 1283-Ն որոշում)

i

16. Բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են սույն կետով սահմանված նորմաների սահմաններում, սակայն վարձակալի և նրա ընտանիքի անդամների կողմից նախկինում զբաղեցված բնակարանի սենյակների թվից ոչ ավելի:

Բնակելի տարածությունը հատկացվում է`

1-սենյականոց բնակարանը` միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու մարդուց բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին.

2-սենյականոց բնակարանը` ինը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու մարդուց (բացի ամուսիններից) և երեք մարդուց բաղկացած ընտանիքին.

3-սենյականոց բնակարանը` չորս-հինգ մարդուց բաղկացած ընտանիքին.

4-սենյականոց բնակարանը` վեց-յոթ մարդուց բաղկացած ընտանիքին:

4 և 5-սենյականոց բնակարան կորցրած քաղաքացիներին, որոնց ընտանիքները բնակարանի հատկացման պահին բաղկացած են ութ և ավելի մարդուց, կարող է հատկացվել 2 բնակարան:

Ընտանիքներին մեկից ավելի բնակարան հատկացվելու դեպքում դրանք, հնարավորության դեպքում, տրվում են նույն մուտքում և նույն հարկում:

(16-րդ կետը փոփ. 09.09.04 թիվ 1283-Ն որոշում)

i

17. Բնակարան ստացող քաղաքացին և նրա ընտանիքի բոլոր անդամները պարտավոր են գրավոր ստանձնել պարտավորություն բնակարանի հատկացումից հետո տասն օրվա ընթացքում իրենց կողմից զբաղեցված ժամանակավոր կացարանը կամ ոչ հիմնական շինությունն ազատելու մասին: Նման պարտավորություն ստանձնած քաղաքացու ստորագրությունը վավերացնում է համայնքի ղեկավարը:

(17-րդ կետը փոփ. 09.09.04 թիվ 1283-Ն, 26.11.09 թիվ 1402-Ն որոշումներ)

i

18. Աղետի գոտու բնակավայրերում արտահերթ բնակելի տարածությունները հատկացվում են հետևյալ հերթականությամբ`

ա) երկրաշարժի հետևանքով 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձանց.

բ) երկրորդ համաշխարհային պատերազմի 1-ին խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.

գ) մանկությունից հաշմանդամ ունեցող ընտանիքներին.

դ) զինծառայողներից 1-ին խմբի հաշմանդամներին.

ե) 1-ին խմբի հաշմանդամներին.

զ) երկրաշարժի հետևանքով լրիվ որբացած անչափահասներին.

է) կերակրողներից մեկին կորցրած` անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին.

ը) միայնակ ծերերին.

թ) միայնակ մայրերին.

ժ) որբ երեխա որդեգրած անձանց.

ժա) երկրաշարժի հետևանքով 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձանց.

ժբ) երկրորդ համաշխարհային պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.

ժգ) 2-րդ խմբի հաշմանդամներին.

ժդ) զինծառայողներից 2-րդ խմբի հաշմանդամներին.

ժե) երկրաշարժի հետևանքով զոհ ունեցող ընտանիքներին.

ժզ) որոշ ծանր քրոնիկ այն հիվանդություններով տառապող անձանց, որոնք թվարկված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված հիվանդությունների ցանկում.

ժէ) «Հերոսուհի մայր» կոչմանն արժանացած մայրերին.

ժը) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված ռազմիկների ընտանիքներին.

ժթ) երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված կամ անհայտ կորած ռազմիկների (պարտիզանների) և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ընտանիքներին.

ի) երկրորդ համաշխարհային պատերազմի 3-րդ խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.

իա) պետական կամ հասարակական պարտականությունները կատարելիս կամ արտադրության մեջ դժբախտ պատահարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին.

իբ) սահմանված կարգով հաստատված ցուցակի համաձայն աշխատանքի վնասակար պայմաններով աշխատանքում 10 և ավելի տարի բարեխղճորեն աշխատած բանվորներին ու ծառայողներին.

իգ) ԽՍՀՄ և Հայաստանի ազգային հերոսներին.

իդ) փառքի, աշխատանքային փառքի, «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» բոլոր երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց.

իե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ խեղման կամ հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված ռազմիկներին.

իզ) քաղաքացիական և երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում ու այլ մարտական գործողությունների ժամանակ գործող բանակի կազմում գտնված անձանց, քաղաքացիական ու երկրորդ համաշխարհային պատերազմների պարտիզաններին, ինչպես նաև մարտական գործողություններին մասնակցած մյուս անձանց.

իէ) այն քաղաքացիներին, որոնք նախկինում նշանակվել են միութենական և հանրապետական նշանակության անհատական կենսաթոշակներ.

իը) ընտանիքներին` երկվորյակներ ծնվելու դեպքում.

իթ) արտադրության ոլորտում 15 և ավելի տարի աշխատած բանվորներին ու ծառայողներին.

լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Այն ընտանիքներին, որոնց վրա տարածվում են սույն կետի «ժը», «ժթ» և «իա» ենթակետերի գործողությունները, անդամների թվին են դասվում զոհվածի կամ անհայտ կորածի խնամքի տակ գտնվող անձինք, որոնց այդ կապակցությամբ կենսաթոշակ է վճարվում, ծնողները, ամուսինը, որը նորից չի ամուսնացել` անկախ նրա կենսաթոշակ ստանալուց, զավակները, որոնք իրենց ընտանիքները չունեն կամ թեև ունեն իրենց ընտանիքները, բայց հաշմանդամ են դարձել մինչև չափահաս դառնալը, ինչպես նաև իրենց ընտանիքներն ունեցող զավակները, որոնց երկու ծնողները զոհվել են կամ անհայտ կորել, կամ ունեցել են մեկ ծնող, որը զոհվել է կամ անհայտ կորել:

Սույն կետով սահմանված արտահերթ բնակելի տարածությունների հատկացման հերթականության համաձայն յուրաքանչյուր ենթակետի շրջանակում հաշվառման վերցված անձանց առաջնահերթությունը որոշվում է` ելնելով ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորից` ըստ նվազման հերթականության և արտահերթ բնակարան ստանալու համար հաշվառման վերցվելու ժամկետից:

(18-րդ կետը փոփ. 11.09.08 թիվ 1024-Ն, 26.11.09 թիվ 1402-Ն որոշումներ)

19. Բնակտարածություն արտահերթ ստանալու իրավունք տրվում է այն ընտանիքին, որի կազմում հաշվառման պահին եղել ` այդ արտոնությունից օգտվող անձ, անկախ նրանից, թե ընտանիքի անդամներից ով է դիմել հաշվառման վերցնելու համար:

Սույն կետի գործողությունը չի տարածվում անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքների վրա, որտեղ հաշվառման պահին հաշվառված անչափահաս երեխաները մինչև բնակարանի հատկացումը դարձել են չափահաս և կազմել իրենց ընտանիքները:

i

20. Բնակելի տարածություն ստանալու հերթականությունը կարող է փոխադրվել ավելի ուշ ժամկետների այն քաղաքացու նկատմամբ, որը`

ա) հրաժարվել է սույն կարգի պահանջներին համապատասխան հատկացված բնակելի տարածություն ստանալուց.

բ) անհրաժեշտ փաստաթղթերի չի ներկայացրել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակների ճշգրտման ժամանակ.

գ) բնակարան հատկացնելիս հրաժարվել է հանձնել պետական սեփականություն հանդիսացող ժամանակավոր կացարանը (տնակը) կամ հրաժարվել է քանդել իրեն պատկանող ժամանակավոր կացարանը.

դ) բնակարանի հատկացման պահին նրա ընտանիքի անդամները բացակայել են բնակավայրից.

ե) զրկված է ծնողական իրավունքներից:

Նշված քաղաքացիների նկատմամբ բնակելի տարածություն ստանալու հերթականությունն ավելի ուշ ժամկետների փոխադրելու մասին որոշումները կայացնում է համայնքի ղեկավարը` հաշվի առնելով բնակարանային հարցերի հանձնաժողովի կարծիքը:

(20-րդ կետը փոփ. 06.11.08 թիվ 1288-Ն որոշում)

i

21. Կառուցված բնակելի տների բնակարանները քաղաքացիներին հատկացվում են դրանց շինարարության ավարտի փաստագրումից անմիջապես հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական աջակցություն ցուցաբերելու մասին համապատասխան պայմանագրի հիման վրա:

(21-րդ կետը փոփ. 09.09.04 թիվ 1283-Ն որոշում)

i

22. Սույն կարգի համաձայն բնակարանները հատկացվում են այն քաղաքացիներին, որոնք արտահերթ բնակարան ստանալու իրավունք ունեցել են մինչև 1999 թվականի հունվարի 1-ը:

(22-րդ կետը փոփ. 09.09.04 թիվ 1283-Ն որոշում)

i

23. Սույն կարգի համաձայն կազմված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակների պատճենները մինչև 2008 թվականի դեկտեմբերի 1-ը ուղարկվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

(23 կետը փոփ. 17.05.01 թիվ 433, 11.09.08 թիվ 1024-Ն որոշումներ)

 

Հավելված 1

աղետի գոտու բնակավայրերում

քաղաքացիներին բնակարանների

արտահերթ հատկացման կարգի

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ

 

_________________________________________________________________________

          (համայնքի անվանումը, դրա ղեկավարի ազգանունը, անունը)

 

_________________________________________________________________________

 

_________________________________________________________________________

 

Ազգանունը, անունը, |    Հասցեն    | Դիմումն ստացվելու | Ծանոթագրություն

հայրանունը         |              | ամսաթիվը, տարեթիվը|

|              |                   |

 

Հավելված 2

աղետի գոտու բնակավայրերում

քաղաքացիներին բնակարանների

արտահերթ հատկացման կարգի

 

ԱԿՏ

բնակարանային պայմանների ստուգման

 

------------------------------------------------------------------------

                    (ազգանունը, անունը, հայրանունը)

 

Ժամանակավոր բնակության տեղը---------------------------------------------

 

1. Հանձնաժողովը, կազմված -----------------------------------------անձից,

 

«---------» 199 թ. ստուգեց բնակարանային պայմանները և պարզեց`

 

ա) ժամանակավորապես զբաղեցրած շենքի նկարագրությունը ---------------------

 

------------------------------------------------------------------------

 

բ) բնակտարածությունը, որտեղ ժամանակավորապես բնակվում է քաղաքացին, ում այն պատկանում է, և հասցեն _________________________________________________

________________________________________________________________________

 

գ) տվյալ շենքում ժամանակավորապես բնակվող ընտանիքի կազմը

________________________________________________________________________

(ազգանունը, անունը,        (վարձակալի հետ    (երբվանից է բնակվում տվյալ

հայրանունը, ծննդյան թիվը)  ազգակցական կապը)  բնակարանում)

________________________________________________________________________

 

2. Ստուգման ընթացքում դիմողի ընտանիքի մասին հայտնաբերված լրացուցիչ տեղեկությունները _______________________________________________________

(երկրաշարժի հետևանքով փլված կամ բնակության ոչ

________________________________________________________________________

պիտանի դարձած բնակարանի, զոհվածների կամ հաշմանդամ դարձած ընտանիքի

________________________________________________________________________

                       անդամների մասին և այլն)

 

3. Հանձնաժողովի եզրակացությունը ________________________________________

________________________________________________________________________

 

Հանձնաժողովի անդամների ստորագրությունները

 

Հավելված 3

աղետի գոտու բնակավայրերում

քաղաքացիներին բնակարանների

արտահերթ հատկացման կարգի

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

բնակարան արտահերթ ստանալու իրավունք

ունեցող քաղաքացիների

 

_________________________________________________________________________

                         (համայնքի անվանումը)

 

_________________________________________________________________________

 

.________________________________________________________________________.

|Ազգանունը,|Տվյալ  |Նախկինում|Ընտանիքի|Ժամանակա-|Հաշվառ-|Նշումներ|Ծանոթա-|

|անունը,   |բնակա- |զբաղեցրած|կազմը   |վորապես  |ման    |բնակելի |գրու-  |

|հայրանունը|վայրում|սենյակնե-|        |զբաղեցրած|վերցնե-|տարածու-|թյուն  |

|          |բնակվե-|րի թիվը  |        |բնակելի  |լու    |թյուն   |       |

|          |լու    |         |        |տարածու- |մասին  |հատկաց- |       |

|          |ժամկետը|         |        |թյան նկա-|որոշման|նելու   |       |

|          |       |         |        |րագրու-  |համարը,|մասին   |       |

|          |       |         |        |թյունը   |ամսաթի-|        |       |

|          |       |         |        |         |վը, տա-|        |       |

|          |       |         |        |         |րեթիվը |        |       |

.________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.1999
N 432
Որոշում