041.0396.060799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 հուլիսի 1999 թվականի թիվ 396
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 379 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակության Հունաստանի Հանրապետություն գործուղման մասին» N 379 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 1-ին կետում Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմից հանել Կ. Գալուստյանին, Ա. Հովհաննիսյանին, Ա. Ավանյանին, Ս. Թովմասյանին` փոխարենն ընդգրկելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Ի. Տեր-Ղազարյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ճարտարապետական վարչության պետ Տ. Բարսեղյանին.
i
բ) որոշման 2-րդ կետում «Կ. Գալուստյանի, Ա. Հովհաննիսյանի, Ա. Ավանյանի, Ս. Թովմասյանի» բառերը փոխարինել «Ի. Տեր-Ղազարյանի, Գ. Գրիգորյանի, Տ. Բարսեղյանի» բառերով: