Սեղմել Esc փակելու համար:
{15.02.2014 - 17.04.2021} ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{15.02.2014 - 17.04.2021} ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.02.2014  -ից մինչեւ   17.04.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

15/02/2014 - 17/04/2021

040.0056.310114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2014 թվականի N 56-Ն

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

(1-ին մաս)

 

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթների կատարումն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում որոշակի արտադրանքի վերաբերյալ հավաստման ընթացակարգերի ընտրության նպատակով տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել արտադրանքի համապատասխանության գնահատման համար կիրառվող համապատասխանության գնահատման ընթացակարգերը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27 և 28 հավելվածների:

(1-ին կետը փոփ. 15.04.2021 թիվ 565-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 8 ամսվա ընթացքում վերանայել պարենային և ոչ պարենային արտադրանքի անվտանգությունը սահմանող տեխնիկական կանոնակարգերը համապատասխանության գնահատման ընթացակարգերի տեսանկյունից:

i

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` որոշակի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ տվյալ արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով ընթացակարգերի ընտրությունը կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ընթացակարգերից:

(3-րդ կետը փոփ. 15.04.2021 թիվ 565-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 56-Ն որոշման

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույնով սահմանվում են տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի (այսուհետ` արտադրանք) համապատասխանության գնահատման` սերտիֆիկացման և հայտարարագրման ընթացակարգերը, համապատասխանության գնահատման գործընթացի մասնակիցների գործողությունների ամբողջությունը: Համապատասխանության գնահատման ընթացակարգերը դիտարկվում են որպես սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց:

(1-ին կետը փոփ. 15.04.2021 թիվ 565-Ն որոշում)

2. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար կիրառվող համապատասխանության գնահատման ընթացակարգերից յուրաքանչյուրը համապատասխանության հավաստման մասնակիցների կողմից իրականացվող գործողությունների և դրանց կատարման պայմանների ամբողջություն է:

3. Արտադրանքի տեխնիկական կանոնակարգերում համապատասխանության գնահատման ընթացակարգերի սահմանման հիմնական նպատակն է հնարավորություն տալ արտադրողին, մատակարարողին և (կամ) համապատասխանության գնահատման մարմնին` երաշխավորելու հասարակությանը, որ շուկա մուտք գործող արտադրանքը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին` մարդու կյանքի, առողջության անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի, այդ թվում` բուսական և կենդանական աշխարհի պահպանման տեսանկյունից:

i

4. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացնում են համապատասխանության գնահատման հավատարմագրված և օրենսդրությամբ սահմանված դեպքերում նշանակված մարմինները:

(4-րդ կետը փոփ. 15.04.2021 թիվ 565-Ն որոշում)

5. Տեխնիկական կանոնակարգերում համապատասխանության գնահատման գործընթացը նախատեսվում է հիմնավորված դեպքերում` ելնելով ռիսկի գնահատման և շուկայի պաշտպանության աստիճանից: Այս չափանիշը կիրառելի է վտանգավոր արտադրանքից շուկայի անհրաժեշտ պաշտպանությունն ապահովելու համար:

6. Համապատասխանության հավաստման ընթացակարգի ընտրության ճկունությունը բարձրացնելու համար որոշակի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերում կիրառելի է համապատասխանության գնահատման տեսակների համադրումը:

i

7. Սույն իրավական ակտում օգտագործվող հասկացություններն ունեն «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով տրված հասկացությունների իմաստն ու նշանակությունը:

(7-րդ կետը լրաց. 15.04.2021 թիվ 565-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ա ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

1. Արտադրանքի ներքին հսկողությունը համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պարտականությունները, երաշխավորում և միայն իր պատասխանատվության ներքո հայտարարում է, որ դիտարկվող արտադրանքը բավարարում է դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Տեխնիկական փաստաթղթեր. Արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը կիրառելի պահանջները և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծություն և գնահատում`

1) տեխնիկական փաստաթղթերը սահմանում և հնարավորության դեպքում նաև ներառում են արտադրանքի նախագծման արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ.

2) տեխնիկական փաստաթղթերն իրենց կիրառելիության սահմաններում ներառում են առնվազն հետևյալ բաղադրիչները`

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,

գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,

դ. ամբողջությամբ կամ մասնակի կիրառված փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից: Փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք որ տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի համար,

ե. եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը,

զ. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն` իրականացված փորձաքննությունների վերաբերյալ,

է. իրականացված փորձարկումների արձանագրություն:

3. Արտադրություն. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացով և ուսումնասիրությամբ (մոնիթորինգով) ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական փաստաթղթերին, որոնց հղում է կատարված սույն ընթացակարգի 2-րդ կետում, ինչպես նաև տվյալ արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

4. Համապատասխանության ազգային նշան և համապատասխանության հայտարարագիր. Արտադրողը կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին բավարարող համապատասխանության ազգային նշանը մակնշում (զետեղում) է յուրաքանչյուր արտադրանքին`

1) արտադրողը կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար և պահում այն տեխնիկական փաստաթղթերի հետ, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքը, որի համար այն կազմվել է.

2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

5. Սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ա 1 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

 

1. Արտադրանքի ներքին հսկողություն և հսկողության ներքո արտադրանքի փորձարկումը դա համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված պարտականությունները, երաշխավորում և միայն իր պատասխանատվության ներքո հայտարարում է, որ դիտարկվող արտադրանքը բավարարում է դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթերը, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը կիրառելի պահանջներին և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծություն և գնահատում`

1) տեխնիկական փաստաթղթերը սահմանում և հնարավորության դեպքում նաև ներառում են արտադրանքի նախագծման արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ.

2) տեխնիկական փաստաթղթերն իրենց կիրառելիության սահմաններում ներառում են առնվազն հետևյալ բաղադրիչները`

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,

գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,

դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից և որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակի,

ե. փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի համար,

զ. եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը,

է. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների վերաբերյալ,

ը. իրականացված փորձարկումների արձանագրությունը:

3. Արտադրություն. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացով և ուսումնասիրությամբ (մոնիթորինգով) ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական փաստաթղթերին, որոնց հղում է կատարված սույն ընթացակարգի 2-րդ կետում, ինչպես նաև տվյալ արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

4. Արտադրանքի փորձարկում. Արտադրված յուրաքանչյուր արտադրանքի համար տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությունն ստուգելու նպատակով արտադրողի կողմից, կամ վերջինիս անունից, իրականացվում են մեկ կամ մի քանի փորձարկումներ` արտադրանքի մեկ կամ մի քանի ցուցանիշների համար: Արտադրողի ընտրությամբ փորձարկումներն իրականացվում են կամ իր կազմում գործող հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից կամ նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից` վերջինիս պատասխանատվության ներքո`

1) այն դեպքերում, երբ փորձարկումներն իրականացվում են նշանակված մարմնի կողմից, արտադրողը` նշանակված մարմնի պատասխանատվությամբ, արտադրանքի արտադրության ընթացքում կցում է նշանակված մարմնի նույնականացման կոդը:

5. Արտադրողը` կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին բավարարող համապատասխանության ազգային նշանը մակնշում է յուրաքանչյուր արտադրանքին`

1) արտադրողը կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար և պահում այն տեխնիկական փաստաթղթերի հետ, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքը, որի համար այն կազմվել է.

2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

6. Սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ա 2 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ` ԿԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

 

1. Արտադրանքի ներքին հսկողություն և հսկողության ներքո արտադրանքի փորձարկում` կամայական պարբերականությամբ. համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված պարտականությունները, երաշխավորում և միայն իր պատասխանատվությամբ հայտարարում է, որ դիտարկվող արտադրանքը բավարարում է դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը կիրառելի պահանջներին, և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծություն ու գնահատում: Տեխնիկական փաստաթղթերով սահմանվում և, հնարավորության դեպքում, դրանցում նաև ներառվում են արտադրանքի նախագծման, արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ.

1) տեխնիկական փաստաթղթերը, իրենց կիրառելիության սահմաններում, առնվազն ներառում են հետևյալ բաղադրիչները`

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,

գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,

դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից, և, որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն: Փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի վրա,

ե. եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով բավարարվում են տեխնիկական կանոնակարգի պահանջները,

զ. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների մասին,

է. իրականացված փորձարկումների մասին արձանագրություն:

3. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացով և ուսումնասիրությամբ (մոնիթորինգով) ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական փաստաթղթերին, որոնց հղում է կատարված սույն ընթացակարգի 2-րդ կետում, ինչպես նաև` տվյալ արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

4. Արտադրանքի փորձարկում. հաշվի առնելով արտադրության տեխնոլոգիական բարդությունը և արտադրանքի քանակը, ինչպես նաև ներքին փորձարկումների որակի գնահատման նպատակով` արտադրողի ընտրությամբ փորձարկումներն իրականացվում են կամ իր կազմում գործող` հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից, կամ նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից` կամայական պարբերականությամբ.

1) տեխնիկական կանոնակարգի պահանջներին տվյալ արտադրանքի համապատասխանությունն ստուգելու նպատակով վերջնական արտադրանքի նմուշը, որը տեղում վերցվել է սույն ընթացակարգի 4-րդ կետում նշված մարմնի կողմից` մինչև արտադրանքի շուկայահանումը, զննվում և իրականացվում են փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերին համապատասխան հատվածներում սահմանված փորձարկումներ կամ այլ անհրաժեշտ փորձարկումներ.

2) նմուշառման կիրառվող ընթացակարգը նախատեսված է որոշելու, թե արդյոք արտադրության գործընթացն իրականացվում է ընդունելի սահմաններում` արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նկատառումով.

3) այն դեպքերում, երբ փորձարկումներն իրականացվում են նշանակված մարմնի կողմից, արտադրողը, նշանակված մարմնի պատասխանատվությամբ, արտադրության գործընթացում կցում է նշանակված մարմնի նույնականացման կոդը:

5. Արտադրողը կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները բավարարող համապատասխանության ազգային նշանը մակնշում է յուրաքանչյուր արտադրանքի վրա.

1) արտադրողը կազմում է համապատասխանության գրավոր հայտարարագիր` արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար, և այն պահում է տեխնիկական փաստաթղթերի հետ, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո` 10 տարվա ընթացքում.

2) համապատասխանության հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն արտադրանքը, որի համար այն կազմվել է: Համապատասխանության հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

6. Սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Բ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

1. Արտադրանքի տեխնիկական հսկողությունը համապատասխանության գնահատման ընթացակարգի մի մասն է, որի միջոցով նշանակված մարմինն իրականացնում է արտադրանքի տեխնիկական նախագծի փորձաքննություն, հաստատում ու հավաստում է տեխնիկական նախագծի համապատասխանությունը դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

2. Արտադրանքի տեխնիկական հսկողությունը կարող է իրականացվել ստորև նշված որևէ եղանակով`

1) նախատեսվող արտադրության վերջնական արտադրանքի տիպային օրինակի փորձաքննություն (արտադրության տեսակ).

2) արտադրանքի տեխնիկական նախագծի համարժեքության գնահատում` տեխնիկական փաստաթղթերի և սույն ընթացակարգի 3-րդ կետով սահմանված` հիմնավորող ապացույցների փորձաքննության միջոցով, և նախատեսվող արտադրության տիպային օրինակի (արտադրության տեսակի և նախագծի տեսակի համակցություն), կամ արտադրանքի մեկ կամ ավելի կարևոր նշանակություն ունեցող հատվածների փորձաքննություն.

3) արտադրանքի տեխնիկական նախագծի համարժեքության գնահատում` տեխնիկական փաստաթղթերի և սույն ընթացակարգի 3-րդ կետով սահմանված` հիմնավորող ապացույցների փորձաքննության միջոցով, առանց տիպային օրինակի փորձաքննության (նախագծի տեսակը):

3. Արտադրողը, իր ընտրությամբ, արտադրանքի տեխնիկական հսկողության իրականացման համար հայտ է ներկայացնում մեկ նշանակված մարմին: Հայտը ներառում է`

1) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, իսկ եթե հայտը ներկայացվել է նրա լիազոր ներկայացուցչի կողմից` նաև նրա անունը և բնակության վայրը.

2) գրավոր հայտարարագիր, որ նմանատիպ հայտ չի ներկայացվել մեկ այլ նշանակված մարմին.

3) տեխնիկական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծություն ու գնահատում: Տեխնիկական փաստաթղթերով սահմանվում են, և, հնարավորության դեպքում, դրանք նաև ներառում են արտադրանքի նախագծման, արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ: Տեխնիկական փաստաթղթերը, իրենց կիրառելիության սահմաններում, ներառում են առնվազն հետևյալ բաղադրիչները`

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,

գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,

դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից, և, որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն,

ե. փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի վրա,

զ. եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով բավարարվում են տեխնիկական կանոնակարգի պահանջները,

է. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների մասին,

ը. իրականացված փորձարկումների մասին արձանագրություն,

թ. նախատեսվող արտադրության տիպային օրինակներ: Նշանակված մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տիպային օրինակներ, եթե դրանք անհրաժեշտ են փորձարկման ծրագիրն իրականացնելու համար,

ժ. տեխնիկական նախագծային լուծման համարժեքության ապացույցի հիմնավորում, որոնք կարող են հանդիսանալ օգտագործված փաստաթղթերը, հատկապես այն դեպքում, երբ համապատասխան փոխկապակցված ստանդարտները և (կամ) տեխնիկական մասնագրերն ամբողջությամբ չեն կիրառվել: Անհրաժեշտության դեպքում հիմնավորող ապացույցները ներառում են արտադրողի համապատասխան լաբորատորիայի կամ վերջինիս անունից և պատասխանատվությամբ այլ փորձարկման լաբորատորիայի կողմից իրականացված փորձարկումների արդյունքները:

4. Նշանակված մարմինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) արտադրանքի դեպքում փորձաքննում է տեխնիկական փաստաթղթերը և հիմնավորող ապացույցները` արտադրանքի տեխնիկական նախագծի համարժեքության գնահատման նպատակով.

2) տիպային օրինակների դեպքում ստուգում է տեխնիկական փաստաթղթերի հետ տիպային օրինակների արտադրության համապատասխանությունը և նույնականացնում այն տարրերը, որոնք նախագծվել են համապատասխան փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերի կիրառելի դրույթներին համապատասխան, ինչպես նաև այն տարրերը, որոնք նախագծվել են առանց կիրառելու նշված ստանդարտների դրույթները.

3) իր կամ այլ մարմինների միջոցով իրականացնում է անհրաժեշտ փորձաքննություններ և փորձարկումներ` պարզելու համար, թե արտադրողը, փոխկապակցված ստանդարտով և (կամ) տեխնիկական մասնագրերով առաջարկվող լուծումներ կիրառելիս, արդյոք դրանք ճիշտ է կիրառել.

4) իր կամ այլ մարմինների միջոցով իրականացնում է համապատասխան փորձաքննություններ և փորձարկումներ` պարզելու համար, թե արդյոք այն դեպքերում, երբ չեն կիրառվել համապատասխան փոխկապակցված ստանդարտով և (կամ) տեխնիկական մասնագրերով սահմանված լուծումները, արտադրողի կողմից կիրառված լուծումները համապատասխանում են տեխնիկական կանոնակարգի համապատասխան հիմնական պահանջներին.

5) արտադրողի հետ համաձայնեցնում է փորձաքննությունների և փորձարկումների իրականացման վայրը:

5. Նշանակված մարմինը կազմում է գնահատման հաշվետվություն, որում նկարագրվում են սույն ընթացակարգի 4-րդ կետին համապատասխան իրականացված գործողությունները և դրանց արդյունքները: Առանց խախտելու նշանակող մարմնի նկատմամբ իր կողմից ստանձնած պարտականությունները` նշանակված մարմինը, միայն արտադրողի համաձայնությամբ, մասամբ կամ ամբողջությամբ հրապարակում է այդ հաշվետվության բովանդակությունը:

6. Այն դեպքերում, երբ տեսակը համապատասխանում է տվյալ արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին, նշանակված մարմինն արտադրողին տրամադրում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատ.

1) սերտիֆիկատը պետք է ներառի արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, փորձաքննության արդյունքները, վավերականության պայմանները (եթե այդպիսիք կան), ինչպես նաև` հաստատված տեսակը նույնականացնելու համար անհրաժեշտ տվյալներ.

2) սերտիֆիկատը կարող է ունենալ մեկ կամ ավելի հավելվածներ: Սերտիֆիկատը և դրա հավելվածները պարունակում են այն ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, որը հնարավորություն կտա գնահատելու արտադրանքի համապատասխանությունը գնահատման ենթակա` փորձաքննված տեսակին, ինչպես նաև իրականացնելու հսկողություն` արտադրանքի շահագործման ընթացքում.

3) այն դեպքերում, երբ տեսակը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին, նշանակված մարմինը հրաժարվում է տրամադրել արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատ և համապատասխանաբար դրա մասին տեղեկացնում է հայտատուին` տրամադրելով մերժման մանրամասն պատճառները:

7. Նշանակված մարմինն ընդհանուր առմամբ պետք է տեղեկացված լինի գիտության և տեխնիկայի ցանկացած նորարարական փոփոխությունների մասին, որոնք կարող են մատնանշել, որ հաստատված տեսակն այլևս չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին, և պետք է նաև որոշի, թե նման փոփոխությունները կպահանջեն արդյոք հետագա ուսումնասիրություններ: Եթե այո, ապա նշանակված մարմինը, համապատասխանաբար, դրա մասին տեղեկացնում է արտադրողին.

1) արտադրողը նշանակված մարմնին հաղորդում է տեղեկատվություն այն մասին, որ ունի արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատին վերաբերող տեխնիկական փաստաթղթեր հաստատված տեսակին վերաբերող այն բոլոր փոփոխությունների մասին, որոնք կարող են իրենց ազդեցությունն ունենալ արտադրանքի` տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջների համապատասխանության կամ սերտիֆիկատի վավերականության պայմանների վրա: Այս փոփոխությունները պահանջում են լրացուցիչ վավերացում` արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատի բնօրինակը լրացնելու տեսքով:

8. Յուրաքանչյուր նշանակված մարմին իր նշանակող մարմնին տեղեկացնում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատի և (կամ) դրանց լրացումների մասին, որոնք տրամադրվել կամ ճանաչվել են անվավեր, ինչպես նաև պարբերաբար կամ ըստ պահանջի նշանակող մարմնին տրամադրում է մերժված, կասեցված կամ գործողությունն ուժը կորցրած սերտիֆիկատների ցանկը.

1) յուրաքանչյուր նշանակված մարմին այլ նշանակված մարմիններին տեղեկացնում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատների և (կամ) դրանց մերժված, կասեցված կամ որևէ այլ կերպ սահմանափակված, անվավեր ճանաչված սերտիֆիկատների ու լրացումների մասին, և պահանջի դեպքում` նաև իր կողմից տրամադրված սերտիֆիկատների և (կամ) դրանց լրացումների մասին.

2) համակարգող մարմինը, կանոնակարգող մարմինները և այլ նշանակված մարմիններ, անհրաժեշտության դեպքում, կարող են ձեռք բերել արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատների և (կամ) դրանց լրացումների պատճենները: Համակարգող մարմինը և կանոնակարգող մարմինները կարող են նաև ձեռք բերել տեխնիկական փաստաթղթերի և նշանակված մարմնի կողմից իրականացված փորձաքննությունների արդյունքների պատճենները.

3) նշանակված մարմինը մինչև սերտիֆիկատի վավերականության ժամկետի ավարտը պահպանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատի և դրա լրացումների ու հավելվածների պատճենները, ինչպես նաև տեխնիկական փաստաթղթերի փաթեթը, այդ թվում` արտադրողի կողմից ներկայացված փաստաթղթերը:

9. Արտադրողը պահպանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատի, հավելվածների և լրացումների պատճենները` տեխնիկական փաստաթղթերի հետ միասին, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում:

10. Արտադրողի լիազոր ներկայացուցիչը կարող է ներկայացնել սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված հայտը և կատարել սույն ընթացակարգի 7-րդ և 9-րդ կետերով սահմանված պարտականությունները, եթե դրանք սահմանված են նրան տրված լիազորագրում:

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Գ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՍԱԿԻՆ` ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

1. Համապատասխանություն տեսակին` արտադրության ներքին հսկողության հիման վրա. համապատասխանության գնահատման ընթացակարգի մի մասն է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պարտականությունները և երաշխավորում ու հայտարարում է, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված տեսակին և բավարարում է արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացով և ուսումնասիրությամբ (մոնիթորինգով) ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված` հաստատված տեսակին, ինչպես նաև` արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

3. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքի վրա մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված` պահանջվող համապատասխանության ազգային նշանը` եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին և բավարարում է տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջները.

1) արտադրողը կազմում է համապատասխանության գրավոր հայտարարագիր` արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար, և այն պահում է տեխնիկական փաստաթղթերի հետ միասին, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.

2) համապատասխանության հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

4. Սույն ընթացակարգի 3-րդ կետով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Գ1 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՍԱԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Արտադրանքի ներքին հսկողության և հսկողության ներքո արտադրանքի փորձարկման հիման վրա տեսակին համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգի մի մասն է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պարտականությունները, միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված տեսակին և բավարարում է արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացով և ուսումնասիրությամբ (մոնիթորինգով) ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված` հաստատված տեսակին, ինչպես նաև արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

3. Արտադրված յուրաքանչյուր արտադրանքի համար` տեխնիկական կանոնակարգի սահմանված պահանջներին համապատասխանությունն ստուգելու նպատակով արտադրողի կողմից կամ վերջինիս անունից իրականացվում են մեկ կամ մի քանի փորձարկումներ` արտադրանքի մեկ կամ մի քանի ցուցանիշների համար`

1) արտադրողի ընտրությամբ փորձարկումներն իրականացվում են կա՛մ իր կազմում գործող հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից, կա՛մ նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից` վերջինիս պատասխանատվության ներքո.

2) այն դեպքերում, երբ փորձարկումներն իրականացվում են նշանակված մարմնի կողմից, արտադրողը, նշանակված մարմնի պատասխանատվությամբ, արտադրանքի արտադրության ընթացքում կցում է նշանակված մարմնի նույնականացման կոդը:

4. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված` պահանջվող համապատասխանության ազգային նշան, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի նախագծի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին և բավարարում է տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջները`

1) արտադրողն արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր և այն պահում է տեխնիկական փաստաթղթերի հետ, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.

2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

5. Սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Գ2 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Արտադրանքի ներքին հսկողության և հսկողության ներքո արտադրանքի կամայական պարբերականությամբ փորձարկման հիման վրա տեսակի համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգի մի մասն է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պարտականությունները, միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված տեսակին ու բավարարում է արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացով և ուսումնասիրությամբ (մոնիթորինգով) ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված` հաստատված տեսակին, ինչպես նաև արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

3. Հաշվի առնելով արտադրության տեխնոլոգիական բարդությունը և արտադրանքի քանակը, ինչպես նաև ներքին փորձարկումների որակի գնահատման նպատակով արտադրողի ընտրությամբ փորձարկումներն իրականացվում են կա՛մ իր կազմում գործող հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից, կա՛մ նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից` կամայական պարբերականությամբ`

1) տեխնիկական կանոնակարգի պահանջներին տվյալ արտադրանքի համապատասխանությունն ստուգելու նպատակով վերջնական արտադրանքի նմուշը, որը տեղում վերցվել է նշված մարմնի կողմից` մինչև արտադրանքի շուկայահանումը, զննվում է, և իրականացվում են փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերին համապատասխան հատվածներում սահմանված փորձարկումներ կամ այլ անհրաժեշտ փորձարկումներ.

2) այն դեպքերում, երբ նմուշը չի համապատասխանում որակի ընդունելի մակարդակին, մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցներ.

3) նմուշառման կիրառվող ընթացակարգը նախատեսված է որոշելու, թե, արդյո՞ք, արտադրության գործընթացն իրականացվում է ընդունելի սահմաններում` արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նպատակով.

4) այն դեպքերում, երբ փորձարկումներն իրականացվում են նշանակված մարմնի կողմից, արտադրողը, նշանակված մարմնի պատասխանատվության ներքո, արտադրության գործընթացում կցում է նշանակված մարմնի նույնականացման կոդը:

4. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված` պահանջվող համապատասխանության ազգային նշանը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին և բավարարում է տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջները`

1) արտադրողն արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր և այն պահում է տեխնիկական փաստաթղթերի հետ, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.

2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

5. Սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են լիազոր ներկայացուցչի լիազորագրով:

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Դ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Արտադրության գործընթացի որակի ապահովման վրա հիմնված տեսակի համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգի մի մասն է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված պարտականությունները և միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված տեսակին և բավարարում է արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Արտադրողն արտադրության, վերջնական արտադրանքի տեխնիկական հսկողության և արտադրանքի փորձարկման համար գործածում է սույն ընթացակարգի 3-րդ կետով սահմանված որակի հաստատված համակարգը, որը և ենթակա է հսկողության` ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 4-րդ կետով:

3. Արտադրողն իր հայեցողությամբ հայտ է ներկայացնում նշանակված մարմին` տվյալ արտադրանքի որակի համակարգի գնահատման համար`

1) հայտը ներառում է տեղեկություններ հետևյալի մասին`

ա. արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, իսկ այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է լիազոր ներկայացուցչի կողմից, նրա անունը և բնակության վայրը,

բ. գրավոր հայտարարագիր այն մասին, որ նույն հայտը չի ներկայացվել մեկ այլ նշանակված մարմին,

գ. արտադրանքի նախատեսված տեսակի մասին ամբողջական տեղեկատվություն,

դ. որակի համակարգին վերաբերող փաստաթղթեր,

ե. հաստատված տեսակին վերաբերող տեխնիկական փաստաթղթեր և արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատի պատճենը.

2) որակի համակարգն ապահովում է արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին և բավարարում արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները: Արտադրողի կողմից ընդունված բոլոր տարրերը, պահանջները և դրույթները պետք է փաստաթղթավորել համակարգված և պատշաճ մակարդակով` որպես գրավոր քաղաքականություններ, ընթացակարգեր և հրահանգներ: Որակի համակարգի փաստաթղթերը ենթադրում են որակին առնչվող ծրագրերի, պլանների, ձեռնարկների և գրանցումների միատեսակ մեկնաբանություններ: Այն, մասնավորապես, պետք է պարունակի`

ա. արտադրանքի որակին առնչվող պատասխանատվությունների և իրավասությունների կազմակերպչական կառուցվածքի ու որակի նպատակների նկարագրությունը,

բ. համապատասխան արտադրության կիրառվող որակի հսկողության և որակի ապահովման մեթոդների, գործընթացների ու համակարգված գործողությունների նկարագրությունը,

գ. արտադրության ընթացքում, դրանից առաջ և հետո իրականացվող փորձաքննությունների ու փորձարկումների և դրանց իրականացման հաճախականության նկարագրությունը,

դ. որակին վերաբերող գրառումների, ինչպես, օրինակ, իրականացված տեխնիկական հսկողության մասին հաշվետվության, փորձարկման տվյալների, տրամաչափարկման (կալիբրավորման) տվյալների, աշխատակազմի որակավորման մասին հաշվետվությունների նկարագրությունը,

ե. արտադրանքի պահանջվող որակի ապահովման մոնիթորինգի միջոցների և որակի համակարգի արդյունավետ աշխատանքի մասին տեղեկություններ.

3) նշանակված մարմինը գնահատում է որակի համակարգը` որոշելու համար, թե, արդյոք, այն բավարարու՞մ է սույն ընթացակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պահանջները, թե՞ անհրաժեշտ է այն վերագնահատել: Այն պետք է ենթադրի համապատասխանություն նշված պահանջներին, այսինքն` որակի համակարգի տարրերը պետք է համապատասխանեն փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերի համապատասխան դրույթներին.

4) ի լրումն որակի կառավարման համակարգերի փորձին` աուդիտ իրականացնող թիմում պետք է լինի համապատասխան արտադրանքի ոլորտի և տեխնոլոգիաների գնահատման փորձառությամբ ու տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջների իմացությամբ առնվազն մեկ անդամ: Աուդիտի գործընթացը ներառում է գնահատման նպատակով այցելությունն արտադրողի տարածք`

ա. աուդիտ իրականացնող թիմը վերանայում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված տեխնիկական փաստաթղթերը, որոնք կհաստատեն, որ արտադրողը կարող է նույնականացնել տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջները և իրականացնել անհրաժեշտ փորձաքննություն` նշված պահանջներին արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նպատակով,

բ. որոշման մասին ծանուցվում է արտադրողին: Ծանուցումը ներառում է աուդիտի մասին եզրակացությունը և գնահատման վերաբերյալ հիմնավորված որոշումը.

5) արտադրողը պարտավորվում է ինչպես հարկն է իրականացնել որակի համակարգից բխող պարտավորությունները և պահպանել դրանց համարժեքությունն ու արդյունավետությունը.

6) արտադրողը որակի համակարգը հաստատող` նշանակված մարմնին տեղեկացնում է որակի համակարգում նախատեսված բոլոր փոփոխությունների մասին: Նշանակված մարմինը գնահատում է առաջարկվող բոլոր փոփոխությունները և ընդունում որոշում այն մասին, թե, արդյոք, փոփոխված որակի համակարգը կշարունակի՞ համապատասխանել սույն ընթացակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջներին, թե՞ անհրաժեշտ է իրականացնել վերագնահատում.

7) նշանակված մարմինն արտադրողին ծանուցում է իր որոշման մասին: Ծանուցման հետ միասին ներկայացվում են փորձաքննության մասին եզրակացությունը և գնահատման վերաբերյալ հիմնավորված որոշումը:

4. Նշանակված մարմնի պատասխանատվության ներքո իրականացվող հսկողության նպատակը համոզվելն է, որ արտադրողը կատարում է հաստատված որակի համակարգից բխող պարտավորությունները`

1) արտադրողը գնահատման նպատակով թույլ է տալիս նշանակված մարմնին մուտք գործել արտադրության, տեխնիկական հսկողության, փորձարկումների և պահեստավորման տարածքներ և վերջինիս տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, մասնավորապես`

ա. որակի համակարգին վերաբերող փաստաթղթեր,

բ. որակի վերաբերյալ գրառումներ, ինչպես, օրինակ, տեխնիկական հսկողության մասին հաշվետվություններ և փորձարկման, տրամաչափարկման (կալիբրավորման) ու ներգրավված աշխատողների որակավորման մասին տվյալներ.

2) նշանակված մարմինը պարբերաբար պետք է իրականացնի աուդիտ` համոզվելու համար, թե, արդյո՞ք, արտադրողը պահպանում և կիրառում է որակի համակարգը. և արտադրողին պետք է տրամադրի հաշվետվություն աուդիտի արդյունքների մասին.

3) նշանակված մարմինը կարող է նաև անսպասելի այցելել արտադրողին: Այդպիսի այցելությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, նա իրականացնում կամ պատվիրում է արտադրանքի փորձարկումների իրականացումը, որպեսզի պարզի, թե, արդյո՞ք, որակի համակարգը պատշաճ կերպով է գործում.

4) նշանակված մարմինն արտադրողին տրամադրում է մարմնի ղեկավարի կողմից հաստատված հաշվետվություն այցելության արդյունքների մասին, իսկ փորձարկումների իրականացման դեպքում` նաև փորձարկման արձանագրությունը:

5. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված` պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված` նշանակված մարմնի պատասխանատվության ներքո` վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին և բավարարում է տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջները`

1) արտադրողն արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր և այն պահում է տեխնիկական փաստաթղթերի հետ, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.

2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

6. Արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է հետևյալ փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին`

1) սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը.

2) սույն ընթացակարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետում նշված` հաստատված փոփոխությունները.

3) նշանակված մարմնի կողմից սույն ընթացակարգի 3-րդ կետի 6-րդ, 4-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված որոշումներն ու հաշվետվությունները:

7. Յուրաքանչյուր նշանակված մարմին իր նշանակող մարմնին տեղեկացնում է որակի համակարգերի հաստատումների կամ ուժը կորցրած ճանաչելու մասին և նշանակող մարմին պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության ներկայացնում է որակի համակարգի մերժման, կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վավերացումների ցանկը: Յուրաքանչյուր նշանակված մարմին այլ նշանակված մարմինների տեղեկացնում է որակի համակարգի հաստատման, մերժման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, իսկ անհրաժեշտության դեպքում` որակի համակարգի հաստատման մասին:

8. Սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին, 6-րդ ենթակետերով, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են լիազոր ներկայացուցչի լիազորագրով:

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Դ1 ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Արտադրության գործընթացի որակի ապահովումը համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով սահմանված պարտականությունները և միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ տվյալ արտադրանքը բավարարում է վերջինիս նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը կիրառելի պահանջներին և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծությունն ու գնահատումը`

1) տեխնիկական փաստաթղթերը սահմանում և հնարավորության դեպքում նաև ներառում են արտադրանքի նախագծման արտադրության ու շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջները: Տեխնիկական փաստաթղթերն իրենց կիրառելիության սահմաններում ներառում են առնվազն հետևյալ բաղադրիչները`

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,

գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերն ու ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,

դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից, և որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն,

ե. փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի համար,

զ. եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը,

է. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների մասին,

ը. իրականացված փորձարկումների մասին արձանագրություն:

3. Արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում պետք է ապահովի փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին:

4. Արտադրություն. արտադրողն արտադրության, վերջնական արտադրանքի տեխնիկական հսկողության և արտադրանքի փորձարկման համար գործածում է սույն ընթացակարգի 5-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերով սահմանված որակի հաստատված համակարգը, որը և ենթակա է հսկողության` ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 6-րդ կետով:

5. Արտադրողն իր հայեցողությամբ նշանակված մարմին հայտ է ներկայացնում տվյալ արտադրանքի որակի համակարգի գնահատման համար`

1) հայտը ներառում է տեղեկություններ հետևյալի մասին`

ա. արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, իսկ այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է լիազոր ներկայացուցչի կողմից, նրա անունը և բնակության վայրը,

բ. գրավոր հայտարարագիր այն մասին, որ նույն հայտը չի ներկայացվել մեկ այլ նշանակված մարմին,

գ. արտադրանքի նախատեսված տեսակի մասին ամբողջական տեղեկատվություն,

դ. որակի համակարգին վերաբերող փաստաթղթեր,

ե. սույն ընթացակարգի 2-րդ կետում նշված տեխնիկական փաստաթղթերը.

2) որակի համակարգն ապահովում է արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրողի կողմից ընդունված բոլոր տարրերը, պահանջները և դրույթները պետք է փաստաթղթավորել համակարգված և պատշաճ մակարդակով` որպես գրավոր քաղաքականություններ, ընթացակարգեր և հրահանգներ.

3) որակի համակարգին վերաբերող փաստաթղթերը ենթադրում են որակին առնչվող ծրագրերի, պլանների, ձեռնարկների և գրանցումների միատեսակ մեկնաբանություններ: Այն պետք է պարունակի համարժեք նկարագրություն`

ա. արտադրանքի որակին առնչվող պատասխանատվությունների և իրավասությունների կազմակերպչական կառուցվածքի ու որակի նպատակների,

բ. համապատասխան արտադրության կիրառվող որակի հսկողության և որակի ապահովման մեթոդների, գործընթացների ու համակարգված գործողությունների,

գ. արտադրության ընթացքում, դրանից առաջ և հետո իրականացվող փորձաքննությունների ու փորձարկումների և դրանց իրականացման հաճախականության,

դ. որակին վերաբերող գրառումների, ինչպես, օրինակ, իրականացված տեխնիկական հսկողության մասին հաշվետվության, փորձարկման տվյալների, տրամաչափարկման (կալիբրավորման) տվյալների, աշխատակազմի որակավորման մասին հաշվետվությունների,

ե. արտադրանքի պահանջվող որակի ապահովման մոնիթորինգի միջոցների և որակի համակարգի արդյունավետ աշխատանքի մասին տեղեկություններ.

4) նշանակված մարմինը գնահատում է որակի համակարգը` որոշելու համար, թե, արդյո՞ք, այն բավարարում է սույն ընթացակարգի 5-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերում նշված պահանջները: Այն պետք է ենթադրի համապատասխանություն նշված պահանջներին, այսինքն` որակի համակարգի տարրերը պետք է համապատասխանեն փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերի համապատասխան դրույթներին.

5) ի լրումն որակի կառավարման համակարգերում ունեցած փորձին` աուդիտ իրականացնող թիմում պետք է լինի համապատասխան արտադրանքի ոլորտի և տեխնոլոգիաների գնահատման փորձառությամբ ու տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջների իմացությամբ առնվազն մեկ անդամ: Աուդիտի գործընթացը ներառում է գնահատման նպատակով այցելությունն արտադրողի տարածք: Աուդիտ իրականացնող թիմը վերանայում է սույն ընթացակարգի 2-րդ կետում նշված տեխնիկական փաստաթղթերը, որոնք կհաստատեն, որ արտադրողը կարող է նույնականացնել տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջները և իրականացնել անհրաժեշտ փորձաքննություն` նշված պահանջներին արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նպատակով.

6) որոշման մասին ծանուցվում է արտադրողին: Ծանուցման մեջ նշվում են աուդիտի մասին եզրակացությունը և գնահատման վերաբերյալ հիմնավորված որոշումը.

7) արտադրողը պարտավորվում է իրականացնել հաստատված որակի համակարգից բխող պարտականությունները և պահպանել դրանց համարժեքությունն ու արդյունավետությունը.

8) արտադրողը որակի համակարգը հաստատող` նշանակված մարմնին տեղեկացնում է որակի համակարգում նախատեսված բոլոր փոփոխությունների մասին.

9) նշանակված մարմինը գնահատում է առաջարկվող բոլոր փոփոխությունները և ընդունում որոշում այն մասին, թե, արդյոք, փոփոխված որակի համակարգը կշարունակի՞ բավարարել սույն ընթացակարգի 5-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերով սահմանված պահանջները, թե՞ անհրաժեշտ է իրականացնել վերագնահատում.

10) նշանակված մարմինն արտադրողին ծանուցում է իր որոշման մասին: Ծանուցման հետ միասին ներկայացվում են փորձաքննության մասին եզրակացությունը և գնահատման վերաբերյալ հիմնավորված որոշումը:

6. Նշանակված մարմնի պատասխանատվությամբ իրականացվող հսկողության նպատակը համոզվելն է, որ արտադրողն ամբողջովին կատարում է հաստատված որակի համակարգից բխող պարտականությունները`

1) արտադրողը գնահատման նպատակով թույլ է տալիս նշանակված մարմնին մուտք գործել արտադրության, տեխնիկական հսկողության, փորձարկումների և պահեստավորման տարածքներ և վերջինիս տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, մասնավորապես`

ա. որակի համակարգին վերաբերող փաստաթղթեր,

բ. սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված տեխնիկական փաստաթղթեր,

գ. որակի վերաբերյալ գրառումներ, ինչպես, օրինակ, տեխնիկական հսկողության մասին հաշվետվություններ և փորձարկման, տրամաչափարկման (կալիբրավորման) ու ներգրավված աշխատողների որակավորման մասին տվյալներ.

2) նշանակված մարմինը պարբերաբար պետք է իրականացնի աուդիտ` համոզվելու համար, թե, արդյո՞ք, արտադրողը պահպանում և կիրառում է որակի համակարգը, և արտադրողին պետք է տրամադրի հաշվետվություն աուդիտի արդյունքների մասին.

3) նշանակված մարմինը կարող է նաև անսպասելի այցելել արտադրողին: Այդպիսի այցելությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, նա իրականացնում կամ պատվիրում է արտադրանքի փորձարկումների իրականացումը, որպեսզի պարզի, թե, արդյո՞ք, որակի համակարգը պատշաճ կերպով է գործում.

4) նշանակված մարմինն արտադրողին տրամադրում է հաշվետվություն այցելության արդյունքների մասին, իսկ փորձարկումների իրականացման դեպքում` նաև փորձարկման մասին արձանագրությունը:

7. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված` պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 5-րդ կետում նշված` նշանակված մարմնի պատասխանատվության ներքո` վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին: Արտադրողն արտադրանքի յուրաքանչյուր մոդելի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինի պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

8. Արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է հետևյալ փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին`

1) սույն ընթացակարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը.

2) սույն ընթացակարգի 5-րդ կետի 8-10-րդ ենթակետերում նշված` հաստատված փոփոխությունները.

3) նշանակված մարմնի կողմից սույն ընթացակարգի 5-րդ կետի 8-10-րդ, 6-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված որոշումները և հաշվետվությունները:

9. Յուրաքանչյուր նշանակված մարմին իր նշանակող մարմնին տեղեկացնում է որակի համակարգերի հաստատումների կամ ուժը կորցրած ճանաչելու մասին և նշանակող մարմին պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության ներկայացնում է որակի համակարգի մերժման, կասեցման և ուժը կորցրած ճանաչելու վավերացումների ցանկը: Յուրաքանչյուր նշանակված մարմին այլ նշանակված մարմինների տեղեկացնում է որակի համակարգի հաստատման, մերժման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, իսկ անհրաժեշտության դեպքում` որակի համակարգի հաստատման մասին:

10. Սույն ընթացակարգի 3-րդ կետով, 5-րդ կետի 1-ին, 8-10-րդ, 6-րդ կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են լիազոր ներկայացուցչի լիազորագրով:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.01.2014
N 56-Ն
Որոշում