Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ...

 

 

041.0159.040314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2014 թվականի N 159-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

1) որոշման վերնագրում, տեքստում, NN 1 և 2 հավելվածներում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» բառերը փոխարինել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» բառերով.

i

2) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.2-րդ ենթակետով.

«2.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ԾԻԿ) միջոցով ապահովել Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման բաղադրիչի իրականացման աշխատանքների կատարումը, այդ թվում` ապրանքների, ծառայությունների գնումներն իրականացնելու, կառավարելու, վերահսկելու և գնահատելու գործառույթները».

3) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 2-րդ կետը «վարկային համաձայնագրերով» բառերից առաջ լրացնել «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» բառերով,

բ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«26. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 18-ից ոչ ավելի:».

4) որոշման N 2 հավելվածում`

i

ա. «Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ» բառերով,

բ. «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերից հետո հավելվածը լրացնել «Վ. Միրումյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում)» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.03.2014
N 159-Ա
Որոշում