Սեղմել Esc փակելու համար:
{03.04.2014 - 01.04.2021} ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{03.04.2014 - 01.04.2021} ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ...

07.10.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.04.2014  -ից մինչեւ   01.04.2021  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

03/04/2014 - 01/04/2021

040.0302.270314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2014 թվականի N 302-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԶՈՀՎԱԾ` ՀԵՏՄԱՀՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարի նշանակման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած անձի ընտանիքին տրվող պարգևավճարի չափը` 250.000 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին տրվող պարգևավճարի չափը` 150.000 դրամ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին տրվող պարգևավճարի չափը` 100.000 դրամ:

3. Սահմանել, որ`

i

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարը 2014 թվականի հունվարի 1-ից հետո նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը` իր տարածքային ստորաբաժանումների միջոցով.

i

2) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքով (ուժը կորցրել է 2014 թվականի հունվարի 1-ից) նշանակված` զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամներին տրվող նպաստի փոխարեն սույն որոշմամբ սահմանված կարգով նշանակվում է ամենամսյա պարգևավճար:

(3-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2014 թվականի մարտի 6-ի

N 302-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԶՈՀՎԱԾ` ՀԵՏՄԱՀՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿԱՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի (այսուհետ` զոհված) ընտանիքին ամենամսյա պարգևավճարի (այսուհետ` պարգևավճար) նշանակման (պարգևավճարի բաժնեմասն առանձնացնելու) և վճարման կարգի հետ կապված հարաբերությունները:

i

2. Պարգևավճարը նշանակում (պարգևավճարի բաժնեմասն առանձնացնում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` համապատասխան ստորաբաժանում):

(2-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

3. Սույն կարգով սահմանված պարգևավճարի իրավունք ունեն զոհվածի` Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված`

1) ծնողները, ամուսինը.

2) 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 23 տարին լրանալը).

3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

4. Պարգևավճարը նշանակվում է զոհվածի ընտանիքի` պարգևավճարի իրավունք ունեցող չափահաս անդամներից մեկին` ընտանիքի բոլոր անդամների համար:

5. Ընտանիքի` պարգևավճարի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասն առանձնացվում է: Այս դեպքում ընտանիքի անդամի պարգևավճարի բաժնեմասը հաշվարկվում է պարգևավճարի գումարն ընտանիքի` պարգևավճարի իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Պարգևավճարի առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

6. Պարգևավճար ստանալու իրավունք ունի սույն կարգի 3-րդ կետում նշված անձը, ով պարգևավճարը նշանակելու (պարգևավճարի բաժնեմասն առանձին վճարելու) համար սույն կարգով սահմանված կարգով դիմել է համապատասխան ստորաբաժանում, և նրան նշանակվել է պարգևավճար (առանձնացվել է պարգևավճարի բաժնեմասը):

7. Պարգևավճարի իրավունք ունեցող անձը պարգևավճարը նշանակելու (պարգևավճարի բաժնեմասն առանձին վճարելու) մասին դիմումը ներկայացնում է անձամբ:

8. 18 տարին չլրացած երեխային պարգևավճար նշանակելու (բաժնեմասն առանձին վճարելու) մասին դիմումը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, խնամակալը, որդեգրողը: Դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձին պարգևավճար նշանակելու (բաժնեմասն առանձին վճարելու) մասին դիմումը ներկայացնում է նրա խնամակալը:

9. Պարգևավճարը նշանակելու (պարգևավճարի բաժնեմասն առանձին վճարելու) համար դիմողն իր փաստացի բնակության (հաշվառման) վայրի համապատասխան ստորաբաժանում է ներկայացնում`

1) դիմում.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք.

3) քաղվածք` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրից կամ համապատասխան վկայականը (բացառությամբ պարգևավճարի բաժնեմասն առանձին վճարելու դեպքի).

4) պարգևավճար ստանալու իրավունքը հավաստող փաստաթղթեր, այդ թվում`

ա. ամուսնության վկայականը` զոհվածի ամուսնու համար,

բ. զոհվածի ծննդյան վկայականը` զոհվածի ծնողի համար,

գ. երեխայի ծննդյան վկայականը և երեխայի ծնողների ամուսնության վկայականը (կամ հայրության ճանաչման վկայականը)` զոհվածի երեխայի համար,

դ. ըստ անհրաժեշտության` առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթուղթը, հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը` ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր:

10. Համապատասխան ստորաբաժանումը, ներկայացված փաստաթղթերի հիման վրա, տասն աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է պարգևավճարը (առանձնացնում է պարգևավճարի բաժնեմասը) կամ մերժում է պարգևավճար նշանակելը (մերժում է պարգևավճարի բաժնեմասն առանձնացնելը)` քաղաքացուն տեղեկացնելով մերժման պատճառների մասին:

11. Համապատասխան ստորաբաժանումը մերժում է պարգևավճար նշանակելը (մերժում է պարգևավճարի բաժնեմասն առանձնացնելը), եթե`

1) դիմողը չունի պարգևավճարի իրավունք (չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը).

2) դիմողը (պարգևավճարի իրավունք ունեցող անձը), ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում:

12. Պարգևավճար նշանակելը (պարգևավճարի բաժնեմասն առանձնացնելը) մերժելու դեպքում որոշումն ընդունելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է դիմողին: Եթե համապատասխան ստորաբաժանումը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա նամակն ուղարկվում է դիմողի` Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

13. Զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած և Մարտական խաչ շքանշանով պարգևատրված, ինչպես նաև 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով և 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի` պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անդամների համար նշանակվում է մեկ պարգևավճար` իրենց ընտրությամբ:

14. Պարգևավճարը նշանակվում է`

1) հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո 12 ամսվա ընթացքում.

2) դիմումը ներկայացնելու օրվանից, եթե այն ներկայացվել է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետից ավելի ուշ:

15. Պարգևավճարի առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

16. Պարգևավճարը (պարգևավճարի առանձնացված բաժնեմասը) վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

17. Պարգևավճարը (պարգևավճարի առանձնացված բաժնեմասը) անկանխիկ եղանակով վճարելը պարգևավճարի գումարը դիմողի բանկային հաշվին փոխանցելն է:

18. Պարգևավճարը (պարգևավճարի առանձնացված բաժնեմասը) կանխիկ եղանակով վճարելը պարգևավճարի գումարի տրամադրումն է անձամբ դիմողին կամ նրա լիազորած անձին:

19. Պարգևավճարը կանխիկ եղանակով նաև վճարվում է պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով պարգևավճար վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են համապատասխան ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով պարգևավճար չի վճարվում:

20. Պարգևավճարը լիազորագրով կարող է անընդմեջ վճարվել պարգևավճարը լիազորագրով վճարելու համար դիմելուն հաջորդող տասներկու ամսվանից ոչ ավելի ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողության դադարումը:

21. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո պարգևավճարը տվյալ լիազորագրով չի վճարվում:

22. Պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվում է`

1) պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

3) զոհվածի երեխայի 18 տարին լրանալու դեպքում.

4) պարգևավճար ստանալու իրավունքը կորցնելու դեպքում.

5) զոհվածի` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակի հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում.

6) զոհվածի` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակի վերափորձաքննության արդյունքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության աստիճանը փոխվելու դեպքում.

7) հինգ տարի անընդմեջ պարգևավճար չվճարելու դեպքում.

8) զոհվածի` ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող երեխայի 23 տարին լրանալու դեպքում.

9) մինչև առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի 23 տարին լրանալը` տվյալ տարվա հուլիսի 1-ից:

23. Բացառությամբ սույն կարգի 22-րդ կետի 9-րդ ենթակետում նշված դեպքի` պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն կարգի 22-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում` հաշմանդամության ժամկետը լրանալու օրվանից:

24. Պարգևավճարի վճարումը դադարեցվում է`

1) պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվելու դեպքում.

2) 12 ամիս անընդմեջ պարգևավճարը չվճարելու դեպքում.

3) եթե պարգևավճարը վճարվում է լիազորագրով (ներկայացվել է պարգևավճարը լիազորագրով վճարելու մասին դիմում)` լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ պարգևավճարը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում:

25. Պարգևավճար ստանալու իրավունքը վերականգնվում է`

1) պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնելու և գրավոր դիմելու դեպքում` պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.

2) պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձի մահվանից հետո զոհվածի ընտանիքի` պարգևավճարի իրավունք ունեցող այլ անդամներից մեկի կողմից գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում (բացառությամբ այն դեպքի, երբ պարգևավճարը վճարվում է բաժնեմասով)` պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.

3) 18 տարին լրացած անձի` պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե ուսումնական հաստատությունից ուսման մասին տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացվելու դեպքում` գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

4) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, կրկին աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում` պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա.

5) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա.

6) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո տասներկու ամիս անց աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից.

7) սույն կարգի 22-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված հիմքերով պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` անձամբ գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

26. Պարգևավճարի վճարումը վերսկսվում է`

1) պարգևավճարի վճարումը սույն կարգի 24-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված հիմքով դադարեցվելու դեպքում` գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձը ներկայացնում է անձամբ.

2) պարգևավճար ստանալու իրավունքը սույն կարգի 25-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված հիմքով վերականգնվելու դեպքում` գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձը ներկայացնում է անձամբ.

3) պարգևավճար ստանալու իրավունքը սույն կարգի 25-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված հիմքով վերականգնվելու դեպքում` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքն ստանալուն հաջորդող ամսվա 1-ից:

27. Պարգևավճարի վճարումը լիազորագրով չի վերսկսվում` բացառությամբ այն դեպքի, երբ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձը պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում:

28. Չվճարված պարգևավճարի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա պարգևավճարի գումարի հետ` մինչև սույն կարգով սահմանված կարգով պարգևավճարի վճարումը դադարեցնելը:

29. Եթե պարգևավճարի վճարումը դադարեցվել է, ապա չվճարված պարգևավճարի գումարը վճարվում է դիմելու կամ պարգևավճարի վճարումը վերսկսելու համար հիմք համարվող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը պարգևավճար ստանալու իրավունք է ունեցել:

30. Պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձի մահվան պատճառով չվճարված պարգևավճարի (բաժնեմասի) գումարը վճարվում է պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա պարգևավճար ստանալու իրավունք է ունեցել: Պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձի մահվան պատճառով չվճարված պարգևավճարի (բաժնեմասի) գումարը վճարվում է մահացած անձի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, կամ` ընտանիքի այլ անդամի, եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն բնակության վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող` պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում չվճարված պարգևավճարի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին: Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ստորաբաժանում են ներկայացվում նշված անձի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում չվճարված պարգևավճարի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ստորաբաժանում են ներկայացվում պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձի մահվանից հետո տասներկու ամսվա ընթացքում:

31. Եթե պարգևավճարը վճարվում է բաժնեմասով, ապա պարգևավճարը բաժնեմասով ստացողի մահվանը հաջորդող ամսվա 1-ից բաժնեմասը վճարվում է զոհվածի ընտանիքի` պարգևավճարը բաժնեմասով ստացող մյուս անդամներին:

 

(հավելվածը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2014
N 302-Ն
Որոշում