Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԶՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉՎԱԾ Ե ...

13.03.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.08.2006  -ից մինչեւ   13.03.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 18.02.10 թիվ 146-Ն որոշում)

i

040.0494.040899

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 1999 թվականի թիվ 494

 

i

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ` ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ օրենքով նախատեսված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած, ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված նյութական ու դրամական արժեքներն իրավասու պետական մարմինների կողմից հանձնվում են`

ա) դրամը և արտարժույթը, դրանցով արտահայտված վճարման փաստաթղթերը (չեկեր, ակրեդիտիվներ, վճարման քարտեր և այլն) Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին փոխանցելու համար.

բ) արժեթղթերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը իրացնելու և իրացումից ստացված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հաշվեգրելու նպատակով (պետական արժեթղթերի դեպքում` դրանց մարման կամ իրացման նպատակով).

գ) թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, դրանցից պատրաստված առարկաները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պետական գանձարան հանձնելու համար: Պետական գանձարան չհանձնված կամ հանձնման ոչ ենթակա թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, դրանցից պատրաստված առարկաները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մեկ ամսվա ընթացքում հանձնվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` սահմանված կարգով իրացնելու համար.

դ) մշակութային արժեքները` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` փորձաքննության համար:

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը փորձաքննության հիման վրա որոշում է մշակութային արժեքները պետական թանգարաններին, արխիվներին ու գրադարաններին մշտական պահպանության տալու կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հանձնելու հարցը: Մշակութային արժեքները նշված մարմիններին պահպանության հանձնելու վերաբերյալ որոշման մասին մեկ ամսվա ընթացքում տեղյակ է պահվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: Թանգարաններին, արխիվներին, գրադարաններին և այլ պետական պահոցներին մշտական պահպանության ոչ ենթակա կամ դրանց չտրված մշակութային արժեքները հանձնվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` սահմանված կարգով իրացնելու համար.

ե) անշարժ և շարժական այլ գույքը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը սահմանված կարգով իրացնելու համար.

զ) շրջանառությունից հանված գույքը, չիրացված գույքը, եթե հնարավոր չէ այն իրացնել նաև որպես երկրորդական հումք, ինչպես նաև իրացման ոչ ենթակա այլ գույքը ոչնչացվում են:

(1-ին կետը փոփ. 29.12.05 թիվ 2278-Ն որոշում)

2. Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած, ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված շենքերի ու շինությունների մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դրանք ընդունելու օրվանից 10-օրյա ժամկետում հայտնում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, ավտոմեքենաների և օպերատիվ-հետախուզական նպատակների համար օգտագործման ենթակա այլ գույքի մասին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, իսկ համակարգչային տեխնիկայի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, որոնք 15-օրյա ժամկետում ներկայացնում են առաջարկություն նշված գույքը պետական մարմիններին հանձնելու վերաբերյալ: Նշված ժամկետում այդ մարմինների կողմից գույքը պետական մարմիններին հանձնելու վերաբերյալ առաջարկություն չներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սահմանված կարգով իրացնում է այն: Առաջարկություն ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 10-օրյա ժամկետում գույքը հանձնում է առաջարկությունը ներկայացրած մարմնին կամ այդ մարմնի կողմից նշված այլ պետական մարմիններին:

3. Բռնագրավված հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած, ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված նյութական ու դրամական արժեքների իրացումից ստացված գումարները երեք օրվա ընթացքում հաշվեգրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

4. Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած, ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված նյութական ու դրամական արժեքների իրացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` վերջինիս սահմանված կարգով:

5. Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած, ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված նյութական արժեքների իրացման աշխատանքների կազմակերպման համար իրացումից ստացված հասույթից անհրաժեշտ ծախսերի հատուցումը կատարվում է կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած, ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված նյութական ու դրամական արժեքների հաշվառման, գնահատման, իրացման և ոչնչացման կարգը:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին «ՖԵՆ» գույքի իրացման գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունում առկա (չիրացված) ապրանքների հանձնումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը:

i

7.1. Սահմանել, որ քրեական գործերով դատավճիռներով գույքի բռնագրավման վերաբերյալ կատարողական թերթերով հարուցված կատարողական վարույթի ընթացքում որպես պահանջատեր պետության անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության դատախազությունը, իսկ քաղաքացիական գործերով պետական տուրքի բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթերով հարուցված կատարողական վարույթի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը:

(7.1 կետը լրաց. 28.09.00 թիվ 602 որոշում)

i

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 16-ի «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքներն օգտագործելու մասին» N 587 որոշման 1-5-րդ կետերը:

(որոշումը փոփ. 29.12.05 թիվ 2278-Ն, 29.06.06 թիվ 966-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.1999
N 494
Որոշում