Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.02.1991  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 
i

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

i

1. «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1991թ. փետրվարի 20-ից:

2. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելը հանրապետական օրենսդրության գործող ակտերը կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում օրենքին:

3. Այն բնակավայրերում, որտեղ պատգամավորների համապատասխան խորհուրդները բացակայում են, հողամասերի հատկացման ձևի ընտրության և հողահատկացման ֆունկցիաներն իրականացնում են հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովները, որոնք կազմվում են ընտրված պատգամավորների համապատասխան շրջանային խորհուրդները:

i

4. Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի համար սահմանել երկամյա ժամկետ, սկսած 1991թ. փետրվարի 20-ից:

Սահմանել, որ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովներն իրենց գործունեությունը դադարեցնում են այդ ժամկետը լրանալու պահից և իրավասությունն անցնում է պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդներին:

Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովների գործունեությունը կարող են դադարեցվել սահմանված ժամկետից շուտ, համապատասխան վերադաս հանձնաժողովի որոշմամբ, եթե նրանք ավարտել են իրենց վրա դրված խնդիրների իրականացումը:

i

Սույն կետով սահմանված ժամկետի ավարտից հետո պահպանված կոլտնտեսությունների, պետական գյուղատնտեսական ձեռնարկության կարգավիճակ ձեռք բերած, պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման տարեկան ծրագրերում չընդգրկված խորհտնտեսությունների, ինչպես նաև լքված և վերականգնվող բնակավայրերին ամրակցված հողի և գույքի սեփականաշնորհումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

/լրաց. 29.04.96 օրենք/

5. «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ բաժինների այն դրույթները, որոնք ունեն ժամանակավոր կիրառություն, գործում են մինչև հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի ավարտը:

i

6. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու համար «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածում սահմանված հաջորդականությանը համապատասխան, հողամասերը որպես սեփականություն ձեռք բերելու իրավունքն իրացվում է հետևյալ կարգով.

1991թ. փետրվարի 20-ից գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու մասին միջորդությունները, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով, 15-օրյա ժամկետում ներկայացվում են հողային բարեփոխումների և սեփականաշնորհման համապատասխան հանձնաժողովներին, որոնք ներկայացված միջնորդությունները տարբերակում են հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու օրենքով սահմանված հաջորդականությանը համապատասխան: Նշված կարգով հողամասերը որպես սեփականություն ձեռք բերելու առաջնահերթ իրավունք ունեցողներին տրամադրելուց հետո, ազատ հողատեսքեր մնալու դեպքում, դրանք տրամադրվում են հաջորդ հերթերին, եթե դա չի հակասում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ու վարման տեխնոլոգիական հնարավորություններին: Հաջորդ հերթի կողմից հողի սեփականության իրավունքի իրացումը սկսվում է 1991 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ: Սեփականաշնորհման ընթացքում չբաժանված հողատեսքերը չբաժանված հողատեսքերը դասվում են պահեստային ֆոնդի հողերի շարքին և հողային բարեփոխումների ու սեփականաշնորհման համապատասխան հանձնաժողովների ներկայացմամբ պատգամավորների տեղական խորհուրդների կողմից տրամադրվում են վարձակալական հիմունքներով ժամանակավոր օգտագործման:

/խմբ. 23.10.91 որոշում/

7. Տնամերձ հողամասերը հատկացվում են անհատույց, եթե սահմանված կարգով ընտանիքները (ծխերը) ձևակերպվել են մինչև 1990թ. դեկտեմբերի 20-ը և դիմել են տնամերձ ստանալու համար:

8. Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացն իրականացնելիս ելնել առկա, մասնավորապես կաթնատու անասնագլխաքանակի պահպանման անհրաժեշտությունից: Անասնագլխաքանակի մայրական կազմը պահպանելու նպատակով անասնապահությամբ զբաղվելու ցանկություն հայտնած գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ և այլ տիպի տնտեսություններին վերապահել պահեստային ֆոնդի հողերի վարձակալման արտահերթ իրավունք, ինչպես նաև կերի բազայի ապահովման այլ հնարավորություններ:

i

9. Առանձին բնակավայրերի համար, որոնցում հաշվարկված հողաբաժնի փոքր ելնելով տեխնոլոգիապես հնարավոր չէ գյուղացիական տնտեսություն վարելը, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը կարող է ժամանակավոր սահմանափակումներ նախատեսել նշված նպատակով հողամասերը որպես սեփականություն տրամադրելիս` կիրառելով հողի սեփականության կոլեկտիվ ձևը: Գյուղացիական տնտեսություն վարելու համար տրամադրվող հողաբաժինների տեխնոլոգիապես թույլատրելի նվազագույն չափերը սահմանում է հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական հանձնաժողովը:

10. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների առանձին բնակավայրերում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման շրջանային հանձնաժողովի միջնորդությամբ կենտրոնական հանձնաժողովը կարող է որոշում ընդունել հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացը հետաձգելու մասին:

i

11. Գյուղացիական տնտեսություն վարելու համար որպես սեփականություն տրամադրվող հողաբաժնի առանձին կտորների առավելագույն թվաքանակը որոշում է հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը` ներկայացնելով վերադաս հանձնաժողովի հաստատմանը:

12. Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների միամյա մշակաբույսերով զբաղված հողերի նոր սեփականատերը հողի սեփականություն ձեռք բերելու տարում պատասխանատու են ցանքի պահպանման և բերքի հավաքման ու մթերման գծով պահպանման և բերքի հավաքման ու մթերման գծով նախկին տնտեսությունների պարտավորությունների համար, որոնց ծավալը որոշվում է լուծարվող տնտեսությունների հողամասերի մեջ նոր սեփականատերերի հողաբաժինների տեսակարար կշռով և որոնք ենթակա են կատարման նոր պայմանագրային գներով:

13. Սահմանել, որ մինչև լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների առկա հիմնական ֆոնդերի և մյուս գույքի իրացման ավարտը նշված միջոցների պահպանության ապահովումն ու անհրաժեշտ աշխատանքների կազմակերպումն իրականացնում են նախկին տնտեսությունների ղեկավարներն ու համապատասխան հաստիքային աշխատողները` պատգամավորների տեղական խորհուրդների վերահսկողությամբ:

14. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների օժանդակ տնտեսությունների և գյուղատնտեսական մթերքներ արտադրող ներտնտեսային կոոպերատիվների վրա տարածել խորհտնտեսություններում և կոլտնտեսություններում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման իրականացման կարգը: Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին մինչև 1991թ. փետրվարի 20-ը սահմանել նշված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև ներտնտեսային կոոպերատիվների լուծարման դեպքում նրանց կողմից կատարված ծախսերի փոխհատուցման կարգը:

15. Շրջկենտրոններում և քաղաքներում գտնվող գյուղատնտեսական ձեռնարկությունների հողամասերը որպես սեփականություն տրամադրելիս մեկ հողաբաժնի չափը հաշվարկվում է` ելնելով նրանից, որ այն չպետք է ավելի մեծ լինի տվյալ շրջանի համար հաշվարկված միջին հողաբաժնի չափից:

16. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին հողային բարեփոխումների և սեփականաշնորհման ընթացքում, առանձին դեպքերում նախատեսել վարձակալական հիմունքներով տրամադրված հողամասերի օգտագործման այլ պայմաններ:

17. Կոլտնտեսությունների անդամների, խորհտնտեսությունների աշխատողների և բնակավայրերի չափահաս բնակիչների ընդհանուր ժողովների հրավիրման կարգն ու ժամկետները սահմանում են հողային բարեփոխումների և սեփականաշնորհման շրջանային հանձնաժողովները պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների հետ համատեղ:

18. Գյուղատնտեսական արտադրության մեջ հինգ և ավել տարի աշխատող գյուղատնտեսության մասնագետները, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովների ներկայացմամբ կարող են որպես սեփականություն հողամաս ստանալ այն բնակավայրերի մշտական բնակիչների հետ հավասար իրավունքով, որտեղ աշխատում են, եթե նրանք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել տվյալ բնակավայրում:

i

19. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին մինչև 1991թ փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել`

լեռնային, ծայրամասային և լքված գյուղական բնակավայրերում հողամասերը որպես սեփականություն, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական հողատեսքերը երկրագործության նպատակով որպես սեփականություն տրամադրելիս արտոնություններ նախատեսող և այդ հողամասերի օտարման կարգը սահմանող օրենսդրական ակտի նախագիծ.

լեռնային, ծայրամասային և լքված գյուղական բնակավայրերում գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների համար եկամտահարկերի գանձման գծով արտոնություններ սահմանող օրենսդրական ակտի նախագիծ.

առաջարկություն` որպես սեփականություն տրամադրվող հողամասերի համար մասնակի հատուցումից գոյացած միջոցների ծախսման նպատակային ուղղությունների մասին.

առաջարկություն` գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների սեփականություն հանդիսացող հողամասերի առավելագույն չափերի մասին:

20. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին`

մինչև 1991թ. փետրվարի 15-ը ապահովել «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հանրապետության կառավարության իրավասությանը վերապահված հարցերի կարգավորմանն ուղղված իրավական ակտերի ընդունումը.

մինչև 1991թ. փետրվարի 20-ը հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.

մինչև 1991թ. փետրվարի 20-ը ապահովել Հայաստանի Հանրապետության Նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների կողմից իրենց նորմատիվ այն ակտերի վերանայումն ու վերացումը, որոնք հակասում են «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.

մինչև 1991թ. փետրվարի 20-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու մասին:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
04.02.1991
N Ն-0252-I
Որոշում