Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿ ...

08.05.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.03.1992  -ից մինչեւ   08.05.1997  -ը:
 

/ուժը կորցրել է 08.05.97 թիվ 130 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 1992 թ. թիվ 184

 

i

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 27-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիների խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն տրամադրելու կարգն ու պայմանները (կցվում է):

2. Հաստատել զանգվածային ազատումների չափանիշները և աշխատողների զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումների կասեցման կարգը (կցվում է):

3. Հաստատել հարմար աշխատանքի ընդունելի չափանիշները (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1992 թվականի

մարտի 19-ի թիվ 184 որոշմամբ

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն կարող են տրամադրել զբաղվածության կենտրոնները` կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների հաշվին և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները` տեղական բյուջեի հաշվին:

2. Միջոցների անբավարարության դեպքում ինչպես զբաղվածության կենտրոնները, այնպես էլ պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները կարող են այն ստանալ հանրապետության բյուջեից:

3. Հանրապետության բյուջեի միջոցներից գործազուրկների խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն տրամադրելու համար զբաղվածության կենտրոնները նյութական օժանդակության ենթակա գործազուրկների և նրանց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների թվի ու նախատեսվող նյութական օժանդակության գումարի մասին տեղեկությունները սահմանված կարգով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն, իսկ վերջինս` Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4.Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները իրենց բյուջեում միջոցների անբավարարության դեպքում գործազուրկների խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն տրամադրելու համար դիմում են Հայաստանի Հանրապետության կառավարություն` հանրապետության բյուջեից միջոցներ տրամադրելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության որոշմամբ հանրապետական բյուջեից ստանալով այդ միջոցները ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության վարչությունն այն բաշխում է զբաղվածության կենտրոններին` ըստ ներկայացված հայտերի:

6.Գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն է տրամադրվում գործազուրկի գրավոր դիմումի հիման վրա` օրացուցային ամսվա ընթացքում 1 անգամից ոչ ավելի:

7. Գործազրկության նպաստ ստանալու ժամանակաշրջանում նյութական օժանդակություն տրվում է միայն գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին, իսկ եթե գործազուրկը նպաստ չի ստանում, ապա նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն տրամադրելիս նկատի է առնվում նաև գործազուրկը:

8. Գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն է տրամադրվում միայն այն դեպքում, եթե տվյալ ամսին նախորդած 3 ամիսների ընթացքում գործազուրկի ընտանիքի մեկ շնչին ընկնող միջին ամսական եկամուտը ցածր է աշխատավարձի նվազագույն չափի 30 տոկոսից:

9. Գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին տրամադրվող նյութական օժանդակության գումարը որոշվում է աշխատավարձի նվազագույն չափի 40 տոկոսը կազմող գումարի և գործազուրկի ընտանիքի մեկ շնչին ընկնող միջին ամսական եկամտի (ներառյալ գործազրկության նպաստը) տարբերությունը բազմապատկելով գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների թվով;

10. Գործազուրկի խնամքի տակ գտնվող անդամներին տրամադրված նյութական օժանդակությունը ստանում է գործազուրկը:

11. Գործազուրկի ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն տրամադրելու համար գործազուրկը պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

դիմում.

տեղեկանք ընտանիքի անդամների թվի մասին` նշելով նրանց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, զբաղվածությունը (աշխատում է, սովորում է, կենսաթոշակառու է, թե ոչ).

տեղեկանք տեղական խորհրդի գործկոմի սոցապբաժնից` կենսաթոշակառուի կենսաթոշակի և անչափահաս երեխաների նպաստի չափի մասին.

տեղեկանք ընտանիքի բոլոր աշխատունակ տարիքի զբաղված անձանց աշխատավարձի (կրթաթոշակի) չափի մասին.

տեղեկանք Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններից` բնակարանը վարձով տրամադրելու և վարձաչափի մասին.

տեղեկանք պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներից (եթե գործազուրկը նյութական օժանդակության համար դիմել է զբաղվածության կենտրոն)` տվյալ ամսին գործազրկության համար նյութական օժանդակություն տրամադրելու փաստի մասին.

տեղեկանք զբաղվածության կենտրոնից գործազրկության կարգավիճակի և գործազրկության նպաստի չափի մասին (եթե գործազուրկը նյութական օժանդակության համար դիմել է պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր մարմնին):

12. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն տրամադրելու համար դիմումներն ու փաստաթղթերը ընդունում են տվյալ ամսի 1-5-ը, իսկ նյութական օժանդակությունը տրամադրում` նույն ամսի 10-15-ը:

13. Զբաղվածության կենտրոնները գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն տրամադրելու համար դիմումներն ու փաստաթղթերն ընդունում են տվյալ ամսի 15-20-ը, իսկ նյութական օժանդակությունը տրամադրում` նույն ամսի 25-ից մինչև ամսվա վերջը:

14. Նյութական օժանդակություն տրամադրելու համար տրվող դիմումների ժամկետները գործազուրկի կողմից չպահպանելու դեպքում տվյալ ամսին նյութական օժանդակություն չի տրամադրվում:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1992 թվականի

մարտի 30-ի թիվ 184 որոշմամբ

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ

ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Զանագվածային են համարվում այն ազատումները, որոնք ընդգրկում են տվյալ գործատուի աշխատողների ընդհանուր թվակազմի 3 տոկոսից ավելին, բայց ոչ պակաս` քան 10 մարդ:

2. Աշխատողների զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումներն օրենսդրությամբ սահմանված ժամկետներով կասեցվում է համապատասխան զբաղվածության կենտրոնի կողմից:

3. Եթե գործատուն օրենսդրությամբ սահմանված կարգով զանգվածային ազատումների մասին ժամանակին տեղեկացրել է համապատասխան զբաղվածության կենտրոնին, ապա զանգվածային ազատումների մասին գործատուի ընդունած որոշման կասեցման դեպքում, «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետին համապատասխան, դրա հետևանքով գործատուի հնարավոր վնասները զբաղվածության կենտրոնի կողմից փոխհատուցվում են 25 տոկոսի չափով:

4. Աշխատողների զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումների կասեցումը զբաղվածության կենտրոնների կողմից կարող է իրականացվել ընդհուպ մինչև օրենսդրությամբ սահմանված այն ժամկետի լրանալը, որին հաջորդում է աշխատողների աշխատանքից ազատումը:

5. Աշխատողների զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումների կասեցման մասին համապատասխան զբաղվածության կենտրոնը գրավոր տեղեկացնում է գործատուին` նշելով կասեցման ժամկետը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1992 թվականի

մարտի 30-ի թիվ 184 որոշմամբ

 

ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Հարմար աշխատանքի ընդունելու չափանիշներ են համարվում`

ա) աշխատանքի վարձատրության առումով`

գործազրկության նպաստ ստացող գործազուրկների (բացառությամբ այն գործազուրկների, որոնց նպաստի չափը ցածր է աշխատավարձի նվազագույն չափից) համար զբաղվածության կենտրոնի կողմից առաջարկվող այն աշխատանքը, որի վարձատրության չափը գերազանցում է տվյալ գործազուրկի նպաստի չափը.

գործազրկության նպաստ ստացող այն գործազուրկների համար, որոնց նպաստի չափը ցածր է աշխատավարձի նվազագույն չափից, ինչպես նաև գործազրկության նպաստ չստացող գործազուրկների և աշխատանք փնտրող քաղաքացիների համար զբաղվածության կենտրոնի կողմից առաջարկվող այն աշխատանքը, որի վարձատրության չափը գերազանցում է աշխատավարձի նվազագույն չափը.

բ) աշխատավայրի հեռավորության առումով`

զբաղվածության կենտրոնի կողմից առաջարկվող աշխատանքը, եթե գործատուի գտնվելու վայրը տրանսպորտի որևէ տեսակով կապված է տվյալ քաղաքացու բնակավայրի հետ, ընդ որում, բնակավայրից աշխատավայր հասնելու համար ծախսվող ժամանակը 2 ժամից ավելի չպետք է լինի:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.03.1992
N 184
Որոշում