Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՆՐԱ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՆՐԱ ԵՎ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՀԵՏ ...

 

 

050.0107.240614

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        06            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014252

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2014 թվականի թիվ 107-Ն

 

i

«ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՆՐԱ ԵՎ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՀԱՇՎԻՆ` ԹՈՂԱՐԿՈՂԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ, ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԴՊԻՍԻ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/16 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նպաստել արժեթղթերի շուկայում կնքված գործարքների վերաբերյալ ներդրողներին տեղեկատվության տրամադրմանը, արժեթղթերի շուկայի թափանցիկության ու վստահության բարձրացմանը, ինչպես նաև շուկայի չարաշահումների բացահայտման գործընթացին,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 169-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետու թողարկողի ղեկավարի, նրա և թողարկողի հետ փոխկապակցված անձանց կողմից իրենց հաշվին` թողարկողի բաժնետոմսերով, ածանցյալ գործիքներով կամ այդպիսի ածանցյալների հետ կապված այլ արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ կենտրոնական բանկին ներկայացվող հաշվետվություններում ներառվող տեղեկությունների կազմը, հաշվետվությունների ձևը և ներկայացման կարգը» կանոնակարգ 4/16` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի ապրիլի 29-ի

թիվ 107-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՆՐԱ ԵՎ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՀԱՇՎԻՆ` ԹՈՂԱՐԿՈՂԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ, ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԴՊԻՍԻ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/16

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 169-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետու թողարկողի ղեկավարի, նրա և թողարկողի հետ փոխկապակցված անձանց կողմից իրենց հաշվին` թողարկողի բաժնետոմսերով, ածանցյալ գործիքներով կամ այդպիսի ածանցյալների հետ կապված այլ արժեթղթերով (այսուհետ` թողարկողի արժեթղթեր) կնքված գործարքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվություններում ներառվող տեղեկությունների կազմը, հաշվետվությունների ձևը և ներկայացման կարգը:

2. Սույն կանոնակարգի իմաստով բաժնետոմսերով կնքված գործարքների մասին հաշվետվությունը ենթակա է ներկայացման, եթե մեկ կամ մի քանի գործարքների կնքման արդյունքում գործարք կնքած անձը տիրապետում է կամ օտարում է տվյալ հաշվետու թողարկողի բաժնետոմսերի 1% և ավելին:

3. Եթե հաշվետու թողարկողի ղեկավարի, նրա և թողարկողի հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկողի արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացվել Կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ 177-Ն որոշմամբ հաստատված «Հաշվետու թողարկողի կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման, ավելացման և նվազման վերաբերյալ տեղեկացման և բացահայտման կարգը» կանոնակարգ 4/15-ի համաձայն, ապա սույն կանոնակարգով սահմանված հաշվետվությունը համարվում է ներկայացված:

4. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն օգտագործվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող իմաստով:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ

 

5. Հաշվետու թողարկողի ղեկավարի, նրա և թողարկողի հետ փոխկապակցված անձանց կողմից իրենց հաշվին` թողարկողի արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ հաշվետվությունը Կենտրոնական բանկին է ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի:

6. Հաշվետվության ձևերը կարող են ձեռք բերվել Կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջից արտահանելու միջոցով:

7. Հաշվետվությունը Կենտրոնական բանկին կարող է ներկայացվել նաև հաշվետու թողարկողի միջոցով: Ընդ որում, տվյալ դեպքում հաշվետու թողարկողը պարտավորվում է հաշվետվությունները ներկայացնել Կենտրոնական բանկին` վերջիններս իրեն հասանելի դառնալուց հետո 1 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան գործարքի կնքմանը հաջորդող 5 օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետու թողարկողը ստանում է այդ հաշվետվությունը գործարքի կնքմանը հաջորդող 5-օրյա ժամկետից հետո:

8. Հաշվետվությունը էլեկտրոնային տարբերակով ներկայացվում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ` էլեկտրոնային փոստի կամ «ՍիԲիէյՆեթ» ցանցի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով:

9. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում փակ կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով`

1) առձեռն Կենտրոնական բանկին հանձնելու միջոցով,

2) պատվիրված նամակով (տվյալ դեպքում հաշվետվությունն ուղարկվում է Կենտրոնական բանկի փոստային հասցեով):

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Հաշվետվության ձևը էլեկտրոնային տարբերակով լրացնելու դեպքում լրացվում է «յունիկոդ» տառատեսակով:

11. Հաշվետվության ձևը լրացվում է հայերեն լեզվով, բացառությամբ սույն գլխի 13 և 14-րդ կետերի 1-ին, 15-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ, ինչպես նաև 16-րդ կետի 1-ին ենթակետերով սահմանված դեպքերի:

12. «1. Հաշվետվություն ներկայացնող անձի նույնականացման տվյալներ» բաժնի բոլոր դաշտերը ենթակա են պարտադիր լրացման: «1. Հաշվետվություն ներկայացնող անձի նույնականացման տվյալներ» բաժնի երեք հատվածներից «1.1. Ֆիզիկական անձ», «1.2. Անհատ ձեռնարկատեր», «1.3. Իրավաբանական անձ» և «1.4. Պետական մարմին կամ Համայնք», լրացման ենթակա է միայն մեկ հատվածը` կախված հաշվետվություն ներկայացնող անձի կարգավիճակից:

13. «1. Հաշվետվություն ներկայացնող անձի նույնականացման տվյալներ» բաժնի «1.1. Ֆիզիկական անձ» հատվածի լրացման կարգը`

1) «1.1.1. Անուն/Ազգանուն» սյունակում լրացվում է ֆիզիկական անձի անուն/ ազգանունը (օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` լատինատառ), այնպես, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում:

2) «1.1.2. Քաղաքացիություն» սյունակում լրացվում է ֆիզիկական անձի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»:

3) «1.1.3. «Մշտական բնակության վայր» սյունակում լրացվում է անձի մշտական բնակության վայրը, իսկ առկայության դեպքում նաև անձը հաստատող փաստաթղթում նշված հաշվառման վայրը:

4) «1.1.4. Անձը հաստատող փաստաթղթի տեսակ» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Անձը հաստատող փաստաթղթի մասին» թիվ 767 որոշմամբ և (կամ) «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված` ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնություն) հաստատող փաստաթղթերից մեկը:

5) «1.1.5. Անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» սյունակում լրացվում է «1.1.4. Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» ենթակետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման օրը, ամիսը, տարին:

14. «1. Հաշվետվություն ներկայացնող անձի նույնականացման տվյալներ» բաժնի «1.2. Անհատ ձեռնարկատեր» հատվածի լրացման կարգը`

1) «1.2.1. Անուն/Ազգանուն» սյունակում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անուն/ազգանունը (օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում` լատինատառ), այնպես, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում:

2) «1.2.2. Քաղաքացիություն» սյունակում լրացվում է անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»:

3) «1.2.3. Հաշվառման վայր/բնակության վայր» սյունակում լրացվում է անձի փաստացի բնակության վայրը, իսկ առկայության դեպքում նաև անձը հաստատող փաստաթղթում նշված հաշվառման վայրը:

4) «1.2.4. Գործունեության իրականացման վայր» սյունակում լրացվում է անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրը (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը):

5) «1.2.5. Անձը հաստատող փաստաթղթի տեսակ» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Անձը հաստատող փաստաթղթի մասին» թիվ 767 որոշմամբ և (կամ) «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված` ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնություն) հաստատող փաստաթղթերից մեկը:

6) «1.2.6. Անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» սյունակում լրացվում է «1.2.5. Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» ենթակետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման օրը, ամիսը, տարին:

7) «1.2.7. Պետական հաշվառման համար» սյունակում լրացվում է անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի պետական հաշվառման համարը:

8) «1.2.8. ՀՎՀՀ» սյունակում լրացվում է անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հարկ վճարողի հաշվառման համարը:

15. «1. Հաշվետվություն ներկայացնող անձի նույնականացման տվյալներ» բաժնի «1.3. Իրավաբանական անձ» հատվածի լրացման կարգը`

1) «1.3.1. Անվանում» սյունակում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց դեպքում անվանումը լրացվում է լատինատառ:

2) «1.3.2. Կազմակերպական-իրավական ձև» սյունակում լրացվում է իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը կամ դրա հապավումը (օրինակ, ՍՊԸ, ԲԲԸ և այլն): Օտարերկրյա իրավաբանական անձանց կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:

3) «1.3.3. Հաշվառման վայր/գտնվելու վայր» սյունակում լրացվում է իրավաբանական անձի հաշվառման վայրը, ինչպես նաև իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրը, եթե վերջինս տարբեր է հաշվառման վայրից:

4) «1.3.4. Պետական գրանցման համար» սյունակում լրացվում է իրավաբանական անձի պետական գրանցման համարը:

5) «1.3.5. ՀՎՀՀ» սյունակում լրացվում է իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը:

16. «1. Հաշվետվություն ներկայացնող անձի նույնականացման տվյալներ» բաժնի «1.4. Պետական մարմին կամ համայնք» հատվածի «1.4.1. Անվանում» սյունակում լրացվում է պետական մարմնի կամ համայնքի անվանումը, իսկ օտարերկրյա պետական մարմնի կամ համայնքի դեպքում անվանումը լրացվում է լատինատառ:

17. «2. Ներդրումային ծառայություն մատուցող անձի անվանում» սյունակում լրացվում է այն ներդրումային ծառայություն մատուցող անձի անվանումը, որի միջոցով կնքվել է գործարքը:

18. «3. Հաշվետվություն ներկայացնող անձի անուն/ազգանուն կամ անվանում» սյունակում լրացվում է հաշվետվություն ներկայացնող անձի անուն/ազգանունը կամ անվանումը այնպես, ինչպես լրացվել է «1.1.1.» կամ «1.2.1.» կամ «1.3.1» կամ «1.4.1»-րդ սյունակներում:

19. «4. Հաշվետու թողարկողի վերաբերյալ տվյալներ» բաժնի բոլոր դաշտերը ենթակա են պարտադիր լրացման, բացառությամբ 4.2. և 4.3. վանդակների, որոնք լրացվում են ըստ հաշվետվություն ներկայացնող անձի` հաշվետու թողարկողի մոտ զբաղեցրած պաշտոնի և/կամ հաշվետու թողարկողին և/կամ նրա ղեկավարին փոխկապակցվածության:

20. «4. Հաշվետու թողարկողի վերաբերյալ տվյալներ» բաժնի լրացման կարգը`

1) «4.1. Հաշվետու թողարկող» սյունակում լրացվում է այն թողարկողի անվանումը, որի կողմից թողարկված արժեթղթերը հանդիսանում են համապատասխան գործարքի առարկա:

2) «4.2. Հաշվետու թողարկողի մոտ զբաղեցրած ղեկավար պաշտոնը» սյունակը լրացվում է, եթե հաշվետու թողարկողի բաժնետոմսերով, ածանցյալ գործիքներով կամ այդպիսի ածանցյալների հետ կապած այլ արժեթղթերով գործարք կնքած անձը հանդիսանում է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 169-րդ Հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձ: Սույն վանդակը լրացնելիս պետք է նշել հաշվետու թողարկողի մոտ զբաղեցրած պաշտոնի անվանումը:

3) «4.3. Հաշվետու թողարկողին և/կամ նրա ղեկավարին փոխկապակցվածության ձևը» սյունակը լրացվում է, եթե հաշվետու թողարկողի արժեթղթերով գործարք կնքած անձը հանդիսանում է հաշվետու թողարկողին և/կամ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 169-րդ Հոդվածի 4-րդ մասով սահմանված անձանց փոխկապակցված անձ: Սույն վանդակը լրացնելիս պետք է նշել փոխկապակցվածության ձևը և փոխկապակցված անձանց անունները:

21. «5. Գործարքի վերաբերյալ տվյալներ» բաժնի բոլոր դաշտերը ենթակա են պարտադիր լրացման, բացառությամբ «3.8. գործարքի վերաբերյալ այլ տվյալներ» սյունակի, որը լրացվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից, եթե վերջինս ցանկանում է տրամադրել գործարքին առնչվող այլ տեղեկատվություն, որն իր կողմից կարևորվում է տվյալ հաշվետվությունը ներկայացնելիս:

22. «5. Գործարքի վերաբերյալ տվյալներ» բաժնի լրացման կարգը`

1) «5.1. Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է տվյալ հաշվետու թողարկողի արժեթղթերով կնքված գործարքի տեսակը (արժեթղթի առք/արժեթղթի վաճառք և այլն):

2) «5.2. Արժեթղթի դասը» սյունակում լրացվում է «բաժնետոմս», «ածանցյալ գործիք» կամ «այլ արժեթուղթ»:

3) «5.3. Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):

4) «5.4. Արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է տվյալ գործարքով գնված կամ վաճառված արժեթղթերի քանակը հատերով:

5) «5.5. Միավոր արժեթղթի գինը» սյունակը լրացվում է միավոր արժեթղթի գնի առկայության դեպքում` մեկ արժեթղթի առուվաճառքի (տեղաբաշխման հարթակում գործարքների կնքման դեպքում` տեղաբաշխման) գինը:

6) «5.6. Գործարքի ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է առկայության դեպքում` միավոր արժեթղթի գնի և գործարքի առարկա արժեթղթերի քանակի արտադրյալը կամ գործարքի հիմքում ընկած ընդհանուր գումարը:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Կենտրոնական բանկը հրապարակում է նույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվություններն իր ինտերնետային կայքում:

24. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված հրապարակումը իրականացնում է համաձայն Հավելված 1-ի, բացառությամբ «1. Հաշվետվություն ներկայացնող անձի նույնականացման տվյալներ» և «2. Ներդրումային ծառայություն մատուցող անձի անվանում» բաժինների:

25. Սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված հրապարակումը Կենտրոնական բանկն իրականացնում է յուրաքանչյուր հաշվետվությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հավելված 1

«Հաշվետու թողարկողի ղեկավարի, նրա և

թողարկողի հետ փոխկապակցված անձանց կողմից

իրենց հաշվին թողարկողի բաժնետոմսերով,

ածանցյալ գործիքներով կամ այդպիսի

ածանցյալների հետ կապված այլ արժեթղթերով

կնքված գործարքների վերաբերյալ կենտրոնական

բանկին ներկայացվող հաշվետվություններում

ներառվող տեղեկությունների կազմի,

հաշվետվությունների ձևի և ներկայացման

կարգի վերաբերյալ» կանոնակարգ 4/16-ի

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՆՐԱ ԵՎ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՀԱՇՎԻՆ` ԹՈՂԱՐԿՈՂԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ, ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԴՊԻՍԻ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

.____________________________________________________________________.

|  1. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ        |

|____________________________________________________________________|

|                      1.1. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ                            |

|____________________________________________________________________|

|1.1.1. |Անուն/Ազգանուն             |1.1.4. |Անձը հաստատող փաստաթղթի |

|       |                           |       |տեսակ                   |

|_______|___________________________|_______|________________________|

|1. 1.2.|Քաղաքացիություն            |1.1.5. |Անձը հաստատող փաստաթղթի |

|_______|___________________________|       |նույնականացման համար    |

|1.1.3. |Հաշվառման                  |       |                        |

|       |վայր/բնակության վայր       |       |                        |

|____________________________________________________________________|

|                    1.2. ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ                          |

|____________________________________________________________________|

|1.2.1. |Անուն/Ազգանուն             |1.2.5. |Անձը հաստատող փաստաթղթի |

|       |                           |       |տեսակ                   |

|_______|___________________________|_______|________________________|

|1.2.2. |Քաղաքացիություն            |1.2.6. |Անձը հաստատող փաստաթղթի |

|       |                           |       |նույնականացման համար    |

|_______|___________________________|_______|________________________|

|1.2.3. |Հաշվառման                  |1.2.7. |Պետական հաշվառման համար |

|       |վայր/բնակության վայր       |       |                        |

|_______|___________________________|_______|________________________|

|1.2.4. |Գտնվելու վայր              |1.2.8. |ՀՎՀՀ                    |

|____________________________________________________________________|

|                     1.3. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ                          |

|____________________________________________________________________|

|1.3 1. |Անվանում                   |1.3.4. |Պետական գրանցման համար  |

|_______|___________________________|_______|________________________|

|1.3.2. |Կազմակերպական իրավական ձև  |1.3.5. |ՀՎՀՀ                    |

|_______|___________________________|       |                        |

|1.3.3. |Հաշվառման վայր             |       |                        |

|       |/գտնվելու վայր             |       |                        |

|____________________________________________________________________|

|                1.4. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔ                     |

|____________________________________________________________________|

|1.4.1. |Անվանում                   |                                |

|____________________________________________________________________|

|      2. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԱՆՎԱՆՈՒՄ           |

|____________________________________________________________________|

|  3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԱՆՈՒՆ/ԱԶԳԱՆՈՒՆ ԿԱՄ ԱՆՎԱՆՈՒՄ    |

|____________________________________________________________________|

|           4. ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ                |

|____________________________________________________________________|

|4.1.   |Հաշվետու թողարկող          |4.3.   |Հաշվետու թողարկողին     |

|_______|___________________________|       |և/կամ  նրա ղեկավարին    |

|4.2.   |Հաշվետու թողարկողի մոտ     |       |փոխկապակցվածության      |

|       |զբաղեցրած պաշտոնը          |       |ձևը                     |

|____________________________________________________________________|

|                5. ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ                     |

|____________________________________________________________________|

|5.1.   |Գործարքի տեսակը            |5.5.   |Միավոր արժեթղթի գին     |

|_______|___________________________|_______|________________________|

|5.2.   |Արժեթղթի դասը              |5.6.   |Գործարքի ընդհանուր      |

|       |                           |       |գումարը                 |

|_______|___________________________|_______|________________________|

|5.3.   |Արժեթղթերի տարբերակիչ      |5.7.   |Գործարքի իրականացման    |

|       |ծածկագիրը                  |       |օր/ամիս/տարի            |

|_______|___________________________|_______|________________________|

|5.4.   |Արժեթղթերի քանակը          |5.8.   |Գործարքի վերաբերյալ     |

|       |                           |       |այլ տվյալներ            |

|____________________________________________________________________|

|Հավաստիացնում եմ, որ սույն հաշվետվությունում պարունակվող            |

|տեղեկատվությունը արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ |

|տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված     |

|պատասխանատվության:                                                  |

.____________________________________________________________________.

 

Ստորագրություն _______________

 

Ամսաթիվ ______________________

(օր/ամիս/տարի)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
29.04.2014
N 107-Ն
Որոշում